Նիկա Մելիային անձեռնմխելիությունից զրկելուց հետո դատախազությունը պահանջելու է նրան կալանավորել" />

Վրաստանի խորհրդարանը քվեարկել է հունիսի 20-ի անկարգությունների կազմակերպման համար ընդդիմադիր պատգամավորին կալանավորելու օգտին

Նիկա Մելիային անձեռնմխելիությունից զրկելուց հետո դատախազությունը պահանջելու է նրան կալանավորել

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստի ժամանակ 91 «կողմ» ձայներով քվեարկել է ընդդիմադիր «Ազգային շարժման» պատգամավոր Նիկա Մելիային անձեռնմխելիությունից զրկելու օգտին։ Խորհրդարանը բավարարել է դատախազության հարցումն ու համաձայնություն տվել նրա կալանքի վերաբերյալ դատարան դիմելուն։

Ընդդիմությունից նիստին ներկա էր միայն Մելիան, մնացած պատգամավորները բոյկոտում էին նիստը։

• Թբիլիսիում ցրել են բողոքի ակցիան և պատրաստվում են ցրել հաջորդը։ Ի՞նչ է այս ամենը նշանակում և ի՞նչ սպասել

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային և իրավաբանական հարցերով կոմիտեները երկարատև և սուր քննարկումներից հետո կողմ էին արտահայտվել ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային անձեռնմխելիությունից զրկելու հարցին։

Այս հարցը վաղ առավոտից քննարկվում էր դատախազության միջնորդության հիման վրա։ Մելիան մեղադրվում է Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հունիսի 20-21-ը խմբակային բռնի գործողությունների կազմակերպման, ղեկավարման և մասնակցության համար։ Այն ժամանակ ցուցարարների մի մասը, փորձելով ներխուժել խորհրդարանի բակ, կռվի էր բռնվել ոստիկանության հետ, որը պաշտպանում էր շենքը։ Արյդունքում՝ ցույցը դաժանաբար ցրվեց, և ավելի քան 200 մարդ վնասվածքներ ստացավ։

Եթե Նիկա ՄԵելիայի դեմ առաջադրված մեղադրանքներն ապացուցվեն, ապա նրան վեցից ինը տարվա ազատազրկում է սպասվում։

Առավոտյան Նիկա Մելիան չէր ներկայացել գլխավոր դատախազություն, ուր կանչվել էր իր դեմ մեղադրանք առաջադրելու կապակցությամբ։ Պատգամավորների որոշմանը նա սպասում էր բարձրագույն օրենսդիր մարմնի շենքում։

Քաղաքական ճգնաժամ Վրաստանում։ Հարվածներ օլիգարխին՝ դրսից և ներսից

Դատախազության փաստարկները

Մելիան մեղադրվում է հունիսի 20-ին խաղաղ ակցիայի մասնակիցներին դրդելու համար հարձակվել ոստիկանության աշխատակիցների վրա։ Այս մասին հայտարարել է դատախազ Ամիրան Գուլուաշվիլին ընթացակարգային և իրավաբանական կոմիտեների համատեղ նիստին․

«Մելիան մեղադրվում է հանրային անվտանգության և կարգի դեմ հակաիրավական գործողությունների կատարման մեջ, դա ծանր հանցագործությունների դասին է պատկանում և, ըստ գործող օրենսդրության, առանց այլընտրանքի պատժվում է երկար ժամկետով ազատազրկմամբ»։

Հետևաբար, նրա խոսքով, մեծ է հավանականությունը, որ Մելիան կփորձի թաքնվել կամ վկաների վրա ճնշում գործադրել։

Իր հերթին, Նիկա Մելիայի փաստաբան Գիորգի Կանդախիշվիլին հայտարարել է, որ իրեն իր վստահորդի մեղքի ապացույցներ չեն ներկայացվել և հայտնի չէ, թե ինչի վրա են հիմնված մեղադրանքները։

«Ենթադրաբար, խոսքը կարող է գնալ հանրային հայտարարությունների մասին, որոնցում Նիկա Մելիան կոչ է անում խաղաղ, խորհրդարանի բակում կառուցողական ցույցի շարունակման՝ վերև բարձրացրած ձեռքերով։ Որպես իրավաբան պնդում եմ, որ այդ գործողություններում Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի խախտումներ չկան։ Դա իրավաբանական աբսուրդ է։ Նիկա Մելիան Վրաստանի խորհրդարանում է, նա չի պատրաստվում թաքնվել։ Նա պատրաստ է արդարադատության առաջ կանգնել․․․ Նա չի վախենում նաև կալանքից, եթե նման որոշում կայացվի», – հայտարարել է փաստաբան Գիորգի Կոնդախիշվիլին։

Ընդդիմության արձագանքն ու «սուտ վկաները»

«Դուք հրաժարվում եք ցուցարարների գլխավոր պահանջի քննարկումից։ Փորձելով ուշադրությունը շեղել դրանից, առաջարկում եք զրուցել քաղաքական ընդդիմամդրի կալանքի մասին», – կոմիտեների համատեղ նիստին խորհրդարանական մեծամասնության անդամներին է դիմել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանի» անդամ Իրակլի Աբեսաձեն։

Նա հարցադրում է արել գլխավոր դատախազության ներկայացուցչին, թե արդյոք քրեական գործ է հարուցվել ներքին գործերի նախարարության ղեկավարների դեմ։

«Գործն, ինչպես տեսնում ենք, սարքվել է, մեզ ոչ մի համոզիչ ապացույց չեն տրամադրել, և միակ բանն, ինչի վրա հիմնված են դատախազության մեղադրանքները, վկաների ցուցմունքներն են, որոնց մեծ մասն, ինչպես մենք պարզել ենք, «Վրացական երազանքի» ակտիվիստներ են, սադրիչներ։ Սոցցանցերում կարելի է գտնել ոստիկանների հետ նրանց նկարները․․․ Այդ մարդիկ պաշտում են (ներքին գործերի նախարար) Գախարիային, գրում, որ Գախարիան հերոս է․․․ Նման վկաների օգտագործումը հանցանք է։ Բոլորդ ձեր ժամանակին բանտ եք գնալու», – հայտարարել է «Ազգային շարժման» պատգամավոր Ռոման Գոցիրիձեն։

Խորհրդարանի նիստին զուգահեռ դրա շենքի մոտ Նիկա Մելիայի՝ իշխանությունների կողմից պլանավորվող կալանքի դեմ ակցիան էր ընթանում։

Թբիլիսիում արդեն յոթերորդ օրն է՝ բողոքի ցույցեր են։ Դրա մասնակիցները պահանջում են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, որն, ըստ ակցիայի մասնակիցների, պետք է պատասխանատվություն կրի հունիսի 20-21-ի իրադարձությունների համար։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում