Ըստ նախնական զննման՝ մահացածների մարմնի վրա բռնության հետքեր չկան " />

Վրաստանի լեռներում ԱՄՆ երկու քաղաքացու մարմին է հայտնաբերվել: Փրկարարները փնտրում են նրանց 4-ամյա երեխային

Ըստ նախնական զննման՝ մահացածների մարմնի վրա բռնության հետքեր չկան

Կորած ամուսինն ու կինը, որոնք կրկնակի քաղաքացիություն ունեն՝ Վրաստանի և ԱՄՆ-ի, մահացած են հայտնաբերվել Վրաստանի Դուշեթիի շրջանում (Մխեթա-Մթիանեթի շրջան):

Ոստիկանությունը շարունակում է 4-ամյա երեխայի որոնումները: Այս մասին նշվում է Վրաստանի ՆԳՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Ըստ նախնական զննման՝ մահացածների մարմնի վրա բռնության հետքեր չկան:

Ռայան Սմիթն ու նրա կին Լորան մի քանի տարի էր՝ Վրաստանում էին բնակվում:

«Հուլիսի 6-ին 112 թեժ գիծ հաղորդում է ստացվել Վրաստանի և ԱՄՆ կրկնակի քաղաքացիություն ունեցող երկու անձանց, ինչպես նաև՝ նրանց 4-ամյա երեխայի  անհետացման մասին: Զանգահարողը հաղորդել է, որ կորածները Դուշեթիի շրջանի Խադա կիրճում են, և նրանց հետ չի հաջողվում կապ հաստատել», — ասված է ՆԳՆ հաղորդագրությունում:

15 փրկարարներից կազմված խումբը ոստիկանների հետ համատեղ մեկնել է նշված տեղանք: Նրանք փրկարարական գործողություն են սկսել և մանրակրկիտ ձևով զննել տեղանքը: Ցվերի գյուղում հայտնաբերել են կորածների ավտոմեքենան և անձնական իրերը: Մի քանի ժամ անց զբոսաշրջիկներից մեկին՝ կնոջը, մահացած են գտել կիրճի ջրվեժի մոտ՝ իրենց մեքենայից մոտ 3 կմ հեռավորության վրա: Ընտանիքի ևս երկու անդամների որոնումներն անցկացվում էին բարդագույն ռելիեֆի պայմաններում: Վատ տեսանելիության պատճառով երեկոյան որոնողական գործողությունը դադարեցվել էր:

Հուլիսի 7-ին, երբ գործողությունը վերականգնվել էր, ևս մեկ կորած զբոսաշրջիկի՝ տղամարդու մարմինը հայտնաբերվել էր ջրվեժին հարող տարածքում: Գործողությունը շարունակվում է՝ 25 փրկարար է մասնակցում, հաղորդում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:

ՆԳՆ-ն քննություն է սկսել «անզգուշությամբ մահ պատճառելը, որը կատարվել է երկու և ավելի անձնաց հանդեպ» հոդվածով: Հոդվածը նախատեսում է 3-ից 5 տարվա ազատազրկում: Սկսված քննության շրջանակում դատաբժշկական քննություն է նշանակվել:


Կարդալ ավելին JAMnews-ում