Խորհրդարանը նոր խոսնակ է ընտրել Արչիլ Թալաքվաձեին " />

Վրաստանի ընդդիմությունը որպես բողոքի նշան լքել է նիստը

Խորհրդարանը նոր խոսնակ է ընտրել Արչիլ Թալաքվաձեին

Խորհրդարանական ընդդիմությունը որպես բողոքի նշան լքել է լիագումար նստը։ Իսկ դրանից առաջ մեծամասնության հետ բախում է տեղի ունեցել։

«Եվրոպական Վրաստանն» օրակարգը հաստատելիս իր նախագիծն է ներկայացրել, որը Ռուսթավելու պողոտայի իրադարձությունների՝ ցուցարարներին ցրելու պատճառով ՆԳՆ ղեկավար Գիորգի Գախարիայի հարաժարականի պահանջ էր պարունակում։ «Վրացական երազանքի» պատգամավորներն այդ պահանջին չսատարեցին։ Այս հարցի շուրջ վեճը կռվի վերածվեց։

Ինչպես դահլիճը լքելիս հայտարարեց «Եվրոպական Վրաստանի» անդամ Գիգա Բոկերիան, նիստին մասնակցելու իմաստ չկար, քանի որ մեծամասնությունը չի պատրաստվում դիտարկել «ողջ Վրաստանի համար ամենաարդիական» հարցը։

«Նրանք ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հարցը նույնիսկ չեն պատրաստվում քննարկել։ Իսկ մենք չենք պատրաստվում այսպիսի պահին զրուցել առօրեական օրինագծերի մասին։ Սա ողջ հասարակության նվաստացում է», – հայտարարեց Գիգա Բոկերիան։

Մեծամասնության ներկայացուցիչներն իրենց ելույթների ժամանակ հունիսի 20-21-ի իրադարձությունների ողջ պատասխանատվությունը դրեցին ընդդիմադիր «Ազգային շարժման» վրա։

«Ընդունում ենք և հազար անգամ ներողություն խնդրում իրոք, այս նստերի դահլիճում սարսափելի սխալմունք է եղել», – հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն՝ նկատի ունենալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի նախագահությամբ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը։ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռն, ինչն արդյունքում բողոքի ցույցերի բերեց։

Մդինարաձեի խոսքով՝ դրան հետևած իրադարձություններն ամբողջությամբ ընդդիմության խղճին են։

«Նրանք օգտագործեցին ցույցի դուրս եկած երիտասարդների հույզերը, նրանց գործողություններն այն ուղղությամբ տարան, ինչը հանգեցրեց հայտնի արդյուքների․․․ Մարդիկ վնասվածքներ ստացան, և ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա», – ասել է Մդինարաձեն։

Ներքին գործերի նախարարի հրաժարականի հարցը քննարկումներ առաջացրեց «Վրացական երազանքի» շարքերում։

«Այդ ստացված արդյունքների պատասխանատվությունը ՆԳՆ ղեկավարի վրա է, ես նրա տեղը հրաժարական կտայի», – նիստին հայտարարեց «Վրացական երազանքի» անդամ Բիձինա Գեգիձեն։

Գիորգի Գախարիայի հրաժարականի կոչ արեցին նաև «Վրացական երազանքի» նախկին անդամներ Գեդևան Պոպխաձեն և Էկա Բեսելիան։

«Այնտեղ, որտեղ Գախարիան է, միշտ արյուն է ու դիեր։ Սա է իրականությունը», – հայտարարեց Գեդևան Պոպխաձեն։

Այսօր խորհրդարանն 94 «կողմ» և ոչ մի «դեմ» ձայնով խորհրդարանի նոր նախագահ ընտրեց Արչիլ Թալաքվաձեին։ Այդ պաշտոնում նա փոխարինեց Իրակլի Կոբախիձեին, որը հրաժարական տվեց հունիսի 20-ի իրադարձությունների պատճառոով։

Խորհրդարանի նիստին զուգահեռ դրա պատերից դուրս շարունակվում էր բողոքի ցույցը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում