Տեսանյութ և լուսանկարներ " />

Վրաստանի բարձրադիր լեռներում գտնվող այս հայկական գյուղում 3 անգամ են նշում Զատիկը

Տեսանյութ և լուսանկարներ

2019թ-ին Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը նշում էր ապրիլի 21-ին։ Այդ օրն, ավանդույթի համաձայն, նշվում է Քրիստոսի հարությունն ու տոնվում եկեղեցու հիմնադրումն ու ամրապնդումը։

Սակայն Վրաստանի Գումբուրդո հայկական գյուղում [անվանման վրացական տարբերակը՝ Կումուրդո], որը լեռնային Ջավախքի Ախալքալաքի շրջանում է, հետևում են հին ավանդույթին։ Այստեղ նշում են ոչ միայն Զատկի օրն, այլ նաև հաջորդ երկու կիրակիները։

Զատկին հաջորդող կիրակին կոչվում է Աշխարհամատրան, կամ Կանաչ կիրակի։ Աշխարհամատուռը հիշեցնում է քրիստոնեության առաջին եկեղեցու մասին, որը հիմնվել է Քրիստոսի առաքյալների կողմից։ «Կանաչ» անվանումը կապված է կանաչող բնության և կյանքի հետ։

Երրորդ կիրակին կոչվում է Կարմիր կիրակի, և այն նույնպես տոնվում է։ Գումբուրդո գյուղը շրջանի բոլոր գյուղերից տարբերվում է նրանով, որ այստեղ յուրաքանչյուր եկեղեցական արարողություն և ժողովրդական ավանդույթ առանձնահատուկ ոգևորությամբ և հանդիսավորությամբ է տոնվում։ Եկեղեցական տոները Գումբուրդոյում իսկական ժողովրդական տոներ են։

• Ուղղափառ ու կաթոլիկ Զատիկ և հրեական Փեսախ՝ որն է դրանց ընդհանրությունն ու տարբերությունը

 Ուտել, աղոթել, խմել. Զատկի ավանդույթները Վրաստանում

Այս երեք տոները նաև բացառիկ հնարավորություն են գյուղի աղջիկների և տղաների համար միմյանց տեսնելու, քանի որ ավանդույթներն այստեղ խիստ են և պահպանվում են, ինչպես հնում։ Ինչպես JAMnews-ին ասել է Վարդուշ տատը․

«Մեր գյուղում աղջիկները տնից դուրս չեն գալիս։ Որտե՞ղ պետք է տղաները նրանց տեսնեն, եթե ոչ այսպիսի տոների ժամանակ»։

Մինչ տղամարդիկ մատաղ են անում, կանայք սեղան են գցում, իսկ երեխաները՝ խաղեր խաղում և վազվզում գյուղով մեկ: Այստեղ երիտասարդության համար էլ է մի քիչ զրուցելու ժամանակ լինում:

Այնուհետև սկսում են տոնել և պարել ազգային, աշուղական և ժամանակակից երգերի ներքո:

Այս տարի գյուղացիներին է միացել «Վաչիան» ու «Սասուն» ազգագրական երգի և պարի համույթները:

Այստեղ մի այսպիսի ավանդույթ էլ կա: Երիտասարդ հարսների սկեսուրները երաժշտություն են պատվիրում և նրանց հրավիրում պարելու՝ փող նվիրելով (ժողովուրդը դրան շաբաշ է ասում): Երիտասարդ կանայք աչքերը չպետք է բարձրացնեն:

Այս գյուղում է գտնվում տեղի հայ համայնքի ամենահայտնի եկեղեցին՝ Սուրբ խաչը։ Այն կառուցվել է 2017թ-ին Սայաթ և Խաչիկ Սահարյան եղբայրների միջոցներով։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում