Քննության վարկածի համաձայն՝ նա թաքցնում էր հոգեմետ դեղերի ապօրինի առևտուրը " />

Վրաստանի առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է «դեղատնային թմրամոլության» լոբբինգի համար

Քննության վարկածի համաձայն՝ նա թաքցնում էր հոգեմետ դեղերի ապօրինի առևտուրը

Վրաստանի առողջապահության նախարարությանը կից բուժգործունեության կարգավորման գործակալության ղեկավար Գիա Տվալավաձեն ձերբակալվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Նրան մեղադրում են հոգեմետ դեղերի ապօրինի առևտրին աջակցելու համար:

Տվալավաձեից բացի ձերբակալվել են նաև հինգ դեղատների տնօրեններ: Նրանց թվում երկու կին կա:

ԱԱԾ հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները պնդում են, որ Թբիլիսիի և Գորիի 15 դեղատներին հոգեմետ դեղեր են ապօրինի մատակարարել, և դրանք վաճառել են դեղորայքը:

Ուժեղ դեղերը, որոնք պետք է հատուկ վերահսկողության տակ գտնվեին, վաճառվել են առանց դեղատոմսի: Իսկ Գիա Տվալավաձեն, որի պարտականությունների մեջ էր մտնում այդ փաստերին արձագանքելն, այդ «բիզնեսի» լոբբինգն է արել:

Ձերբակալված պաշտոնյա Գիա Տվալավաձեն

Քննությունը պարզել է, որ գերատեսչության թեժ գծին մի քանի անգամ հաղորդագրություններ են ստացվել, որ դեղատներում հոգեմետ դեղեր են վաճառվում, սակայն Տվալավաձեն դրանց չի արձագանքել:

Ընդհանուր առմամբ, ԱԱԾ տվյալներով, այս գործով պատասխանատվության է կանչվել 20 մարդ: Իսկ ապօրինի գործունեությունինց ստացված եկամուտը կազմել է 4 մլն լարի (մոտ 1,5 մլն դոլար):

2014թ-ի սեպտեմբերից արգելված էր առանց դեղատոմսի վաճառել հոգեմետ, քնաբեր և հանգստացնող դեղեր (բույսերից պատրաստված դեղերից բացի): Առանց դեղատոմսի արգելված էր վաճառել նաև հակադեպրեսանտներ, հակաբիոտիկներ և այլ դեղամիջոցներ:

Նորարարության գլխավոր փաստարկը «դեղատնային թմրամոլության» դեմ պայքարն էր:

«Դեղատնային թմրամոլության» խնդիրը Վրաստանում սուր է դրված 90-աններից: Մինչև 2013թ-ը Վրաստանում թմրամոլների զգալի մասը հենց «դեղատնային թմրամոլներ» էին: Փորձագետների խոսքով՝ վերջին տարիներին այդ խնդրի մասշատբները զգալիորեն կրճատվել են:

Չնայած արգելքին՝ սոցցանցերում մշտապես տեղեկատվություն է հայտնվում այն մասին, որ այս կամ այն դեղատանը հոգեմետ դեղերն առանց դեղատոմսի վաճառվում են: Այդ թեմայով մի քանի լրագրողական հետաքննություն է անցկացվել, որոնք ցույց են տվել, որ Թբիլիսիի որոշ դեղատներում առանց դեղատոմսի դեղորայք է վաճառվում:


Կարդալ ավելին JAMnews-ում