Վրաստանը խաղի ազգություններից մեկն է դարձել: Խաղում հնչում է վրացական երաժշտություն և վրացերեն խոսք" />

Վրաստանը Civilization VI-ում. Թամար թագուհին դարձել է համակարգչային ամենատարածված խաղերից մեկի հերոս

Վրաստանը խաղի ազգություններից մեկն է դարձել: Խաղում հնչում է վրացական երաժշտություն և վրացերեն խոսք

Աշխարհի ամենապոպուլյար համակարգչային խաղերից մեկի՝ Civilization-ի նոր վարկածում 9 նոր հերոսներից մեկը վրացի միապետ Թամար թագուհին է լինելու: Դա նշանակում է, որ Civilization VI: Rise and Fallում Վրաստանը դառնալու է ազգություն-քաղաքակրթություններից մեկը, և ցանկացած օգտատեր կարող է խաղալ Թամար թագուհու Վրաստանի համար՝ որպես Վրաստանի առաջնորդ անցնելով քաղաքակրթության բոլոր փուլերը:

«Ի՞նչն է միապետին կատարյալ դարձնում», – հարցադրում են անում խաղի հեղինակները նոր հերոսի նկարագրությունում:

«Իմաստությունն ու դիվանագիտական ունակություննե՞րը: Հեռատեսություննուն ու ռազմավարական լավ հմտություննե՞րը: Շատերը չեն կարողանում հասնել այդ չափանիշներին, սակայն Թամարը, որը Վրաստանը ղեկավարել է նրա Ոսկե դարաշրջանում, կատարյալ միապետներից մեկն է»:

Հերոսի և ազգության ստեղծման ժամանակ հեղինակները հաշվի են առել որոշ դետալներ:

Խաղում վրացական քաղաքակրթության կարգախոսը «Ուժը միասնության մեջ է» արտահայտությունն է: Հենց այդ խոսքերն են գրված Վրաստանի զինանշանի վրա:

Խաղում վրացիները սեփական բացառիկ մարտական միավոր ունեն՝ խևսուր մարտիկները, որոնք առավել արդյունավետ են լեռնային տեղանքում: Բացի այդ, խաղում վրացիները կարող են բացառիկ շինություն կառուցել՝ «Ցիխե» (ամրոց): Այն հատուկ ամրաշինական հատկություններ ունի:

Թամար թագուհին ներածական տեսահոլովակում հագնված է այնպես, ինչպես վրացական տաճարների որմնանկարներում պահպանված նրա պատկերներում: Հոլովակում հնչում է վրացական ժողովրդական եղանակ, իսկ Թամարը խոսում է վրացերեն:

Civilization քայ լառ քայլ ռազմավարությունը ստեղծվել է 1991թ-ին: Խաղացողները սեփական կայսրություններ են ստեղծում, որոնք տարբեր դարաշրջաններ են ապրում: Խաղի սկզբնական ժամանակահատվածը մ.թ.ա. 4000թ-ն է: Civilization VI: Rise and Fall նորացված տարբերակը կներկայացվի 2018թ-ի փետրվարի 8-ին:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում