Գիորգի Կվիրիկաշվիլին և Վլադիմիր Գրոյսմանը քննարկել են ԵՄ-ի հետ մերձեցման հարցերը և ռուսական ագրեսիայի խնդիրը " />

Վրաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել նույնականացման քարտերով տեղաշարժի շուրջ

Գիորգի Կվիրիկաշվիլին և Վլադիմիր Գրոյսմանը քննարկել են ԵՄ-ի հետ մերձեցման հարցերը և ռուսական ագրեսիայի խնդիրը

REUTERS/David Mdzinarishvili, 2014

Ուկրաինայի և Վրաստանի վարչապետները նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հանդիպմանը շոշափել են հարցեր՝ ուղղված իրենց քաղաքացիների՝ Վրաստան և Ուկրաինա կատարվող այցելությունների հետ: Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հնարավոր է համարել երկու երկրների միջև սահմանի հատումը նույնականացման քարտերով:

«Մենք պետք է հեշտացնենք մեր երկրների քաղաքացիների համար տեղաշաժը: Մենք գիտենք, որ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիները սիրում են հյուրընկալել միմյանց մոտ, և այսօր մենք որոշել ենք երկխոսություն սկսել՝ միմյանց այցելելիս նույնականացման քարտերն օգտագործելու ուղղությամբ: Դա կթեթևացնի ուղևորությունների պայմանները»,- հայտարարել է Ուկրաինայի վարչապետը:

Վարչապետների հանդիպումը տեղի է ունեցել Թբիլիսիի կառավարությունում: Բանակցություններից հետո կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով:

Վլադիմիր Գրոյսմանը, մասնավորապես, ընդգծել է, որ այսօր ուկրաինական բիզնեսը հետաքրքրված է վրացական տնտեսությամբ, և հակառակը, վրացի գործարարները՝ ուկրաինական: Նրա խոսքով՝ տնտեսական համագործակցությունն առաջնահերթություն է երկու երկրների հարաբերություններում:

Վրաստանի կառավարության ղեկավարն էլ իր հայտարարության մեջ աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների օկուպացիան նա անվանել է Վրաստանի դեմ ագրեսիայի շարունակություն:

«Վճռականորեն դատարապարտում եմ Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի բռնակցումն ու օկուպացումը, ինչպես նաև Ուկրաինայի արևելյան շրջաններում Ռուսաստանի Դաշնության անօրինական գործողությունները:

Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական գործողությունները շարունակությունն է 2008թ. Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ ագրեսիայի, որի արդյունքում օկուպացվեցին վրացական տարածքները՝ Աբխազիան և Հարավային Օսիան/Ցխինվալիի շրջանը»,- ասել է Կվիրիկաշվիլին:

Վրաստանի վարչապետն անդրադարձել է երկու երկրների արևմտամետ արտաքին քաղաքական կուրսին: Կվիրիկաշվիլի խոսքով՝ Վրաստանին և Ուկրաինային միավորում է մեկ նպատակ՝ դառնալ եվրոպական և եվրատլատյան գործընկերության լիիրավ անդամ: Նա ընդգծել է, որ երեք օր առաջ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում Ուկրաինան և Վրաստանը Եվրամիության երկրների հետ ընդունեցին հռչակագիր՝ ուղղված ԵՄ-ի հետ հետագա մերձեցմանը:


Կարդալ ավելին JAMnews-ում