Թբիլիսին այդ կերպ իր համերաշխությունն է հայտնում Մեծ Բրիտանիային" />

Վրաստանը վտարում է մեկ ռուս դիվանագետի

Թբիլիսին այդ կերպ իր համերաշխությունն է հայտնում Մեծ Բրիտանիային

Վրաստանի արտգործնախարարությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել մեկ ռուս դիվանագետի և նրան 7 օր տվել երկիրը լքելու համար:

Այդպիսով, Թբիլիսին համերաշխություն է հայտնել Մեծ Բրիտանիային «Սկրիպալի գործի» կապակցությամբ:

«Վրաստանի ԱԳՆ-ն քննադատում է Միացյալ Թագավորության տարածքում քիմիական զենքի կիրառման փաստը, ինչը երեք մարդու առողջությանը ծանր վնաս է հասցրել և ուրիշ մարդկանց կյանքի ու առողջության համար լուրջ ռիսկ պարունակել», – ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ Վրաստանը պետք է լքի «Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատանը կից Ռուսաստանի շահերի սեկցիայի» մեկ աշխատակից:

2008թ-ի օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանը խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններն, ու որդեն 10-րդ տարին է, ինչ Թբիլիսիում չի գործում ռուսական դեսպանատունը:

Ռուսական վիզաների տրամադրման և այլ հարցերի համար Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը կից գործում է Ռուսաստանի շահերի սեկցիան, որտեղ աշխատում է մինչև 10 ռուս դիվանագետ: Թբիլիսիի որոշման համաձայն՝ նրանցից մեկը պետք է լքի Վրաստանը:

Ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը թունավերվել են Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոնում մարտի 4-ին: Այսօր երկուսն էլ կոմայի մեջ են: Սերգեյ Սկրիպալը Ռուսաստանից մեկնել էր 2010թին և համագործակցում էր բրիտանական հետախուզության հետ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ Սկրիպալը թունավորվել է ռուսական իշխանությունների պատվերով: Մեծ Բրիտանիան երկրից

վտարել է 23 ռուս դիվանագետի և կոչ է արել մյուս երկրներին էլ նման որոշում կայացնել:

Ռուսաստանը հերքում է որևէ կապ սպանության հետ:

Սկրիպալի թունավորումը Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին դեպքն է, երբ Եվրոպայի տարածքում զանգվածային խոցման զենք է կիրառվել:

Սկրիպալներին թունավորել են «Նորեկ» գազով, որի արտադրությունը սկսվել է դեռևս Խորհրդային Միությունում և շարունակվել Ռուսաստանում:


Կարդալ ավելին JAMnews-ում