Ավելի քան 700 ապացույց և մի քանի հատոր. գործը, որն ավելի քան 10 տարի գտնվում է Ստրասբուրգում, որոշիչ փուլ է մտնում" />

«Վրաստանը Ռուսաստանի դեմ». Ստրասբուրգի դատարանն ավարտում է օգոստոսյան պատերազմի մասին գործի քննությունը

Ավելի քան 700 ապացույց և մի քանի հատոր. գործը, որն ավելի քան 10 տարի գտնվում է Ստրասբուրգում, որոշիչ փուլ է մտնում

Վրացի կանայք արտասվելով լքում են Ցխինվալիի մերձակայքում գտնվող հարազատ գյուղը: 2008թ-ի օգոստոսի 10: Լուսանկարը՝ REUTERS/Գլեբ Գարանիչ

«Վրաստանը Ռուսաստանի դեմ. գործ №2». այսպես է կոչվում գործը, որի վերաբերյալ լսումներ են կայացել մայիսի 22-ին Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այն վերաբերում է Վրաստանի և դրա քաղաքացիների դեմ խախտումներին, որոնք տեղի են ունեցել 2008թ-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ և հետագա տարիներին: Այսօր կկայանա եվրոպական դատարանի՝ այդ գործին նվիրված վերջին նիստը, որը վերջին 10 տարիներին քննել է այն: Այնուհետև մի քանի ամսվա ընթացքում դատարանը վճիռ կկայացնի:

Ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանն, ըստ Վրաստանի արդարադատության նախարարության հայտարարության, վրացական կողմը համոզիչ ապացույցներ է ներկայացրել, ինչը թույլ է տալիս հույսեր կապել գործի հաջող ելքի հետ:

Վրաստանի դիրքորոշումը Ստրասբուրգի դատարանում

Ռուսաստանի դեմ Վրաստանը հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան 2008թ-ի օգոստոսի 11-ին: Կես տարի անց՝ 2009-ի փետրվարի 6-ին, հայցը համալրվել է ճշտումներով և մի շարք դետալներով: 2011թ-ի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Ստրասբուրգի դատարանը Վրաստանի հայցը քննության ընդունեց:

Օգոստոսյան պատերազմի մասին գործով Վրաստանը Ռուսաստանին մեղադրում է եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման համար: Մասնավորապես, Վրաստանը կարծում է, որ Ռուսաստանը պատերազմի ժամանակ և դրան հաջորդած փուլում խախտել է կյանքի իրավունքը, Վրաստանի քաղաքացիների հանդեպ կտտանքներ է կիրառել, նվաստացրել նրանց մարդկային արժանապատվությունը, խախտել ազատության և անվտանգության իրավունքը, անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունքն, արդարության պաշտպանության իրավունքը, սեփականության իրավունքը, կրթության իրավունքն ու ազատ տեղաշարժի իրավունքը:

Վրաստանի դիրքորոշումը. պատերազմի ժամանակ և դրան հաջորդած ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիների հանդեպ զանգվածային խախտումների համար պատասխանատվությունն ամբողջությամբ դրվում է Ռուսաստանի վրա, քանի որ Ռուսաստանի ենթադատությունը տարածվում է հակամարտության տարածաշրջանների վրա: Այս մոտեցումը Վրաստանն ամրապնդում է մի քանի ապացույցներով.

 

  • Ռուսաստանը մասնակցում է դե ֆակտո իշխանությունների ռազմական անձնակազմի պատրաստությանը;
  • Ռուսաստանը բարձրաստիճան անձանց նշանակումներ է անում դե ֆակտո  հանրապետություններում;
  • Ռուսաստանն այդ շրջաններին ֆինանսական և տնտեսական օգնություն է ցուցաբերում;
  • Ռուսաստանը զբաղվել է այդ շրջանների բնակիչներին անձնագրեր տրամադրելով և նրանց համար առանց վիզայի ռեժիմ է ներդրել;
  • այդ շրջանների վրա տարածվում է ռուսական օրենսդրությունը;
  • այդ տարածքներում ռուսական զորքեր են գտնվում;
  • այսպես կոչված Հարավային Օսիայի տարածքում ռուսական զինված ուժերի զորավարժություններ են անցկացվում, որոնք անցկացվել են նաև ավելի վաղ՝ օգոստոսյան պատերազմից առաջ՝ ըստ ռազմական պլանների;
  • Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լսել է ընդհանուր առմամբ 33 վկայի ցուցմունք, ծանոթացել վրացական կողմի ներկայացրած 700 ապացույցի, այդ թվում՝ տեսագրությունների և ֆոտոնյութերի, ռադարների տվյալների, փորձագետների եզրակացությունների, տեսանկարահանող սարքերի ձայնագրությունների, սեյսմակայանի տվյալների, որոնք հաստատում են պայթյունները, վկաների ցուցմունքների, արբանյակների պատկերների, միջազգային կազմակերպությունների հաշվետվությունների, հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների, տարածքի ականազերծման գործողության վերաբերյալ հաշվետվությունների:

Գործում գլխավոր ապացույց են «Իսկանդեր» հրթիռի բեկորները, որով հրթիռակոծվել է Գորի քաղաքն օգոստոսի 12-ին, և այդ բեկորներն ուսումնասիրած փորձագետների եզրակացությունները: Հենց «Իսկանդերի» պայթյունից է զոհվել հոլանդացի օպերատոր Ստան Ստորիմանսը, որը լուսաբանում էր պատերազմի ընթացքը 2016թ-ից ի վեր:

Հոլանդացի լրագրող Իերոեն Ակերմանսը փորձում է օգնել գործընկերոջը՝ օպերատոր Ստան Ստորիմանսին, որը զոհվել է 2008թ-ի օգոստոսի 12-ին «Իսկանդեր» հրթիռով Գորիի ռմբակոծման ժամանակ: Լուսանկարել է Գլեբ Գարանիչը REUTERS-ից: Գարանիչն ասում է, որ սեփական աչքերով է տեսել, թե ինչպես է հրթիռի պայթյունը նվազագույնը 5 մարդու կյանք խլել, նվազագույնը 4 քաղաքացիական անձ վիրավորվել է:

Ստորիմանսի գործընկեր, հոլանդացի լրագրող Իերոեն Ակերմանսը, որը նրա կողքին էր Գորիում պայթյունի պահին, ներկա է Ստրասբուրգի դատարանի նիստերին: Ակերմանսը վավերագրական ֆիլմ է նկարահանել, որում հետաքննում է գործընկերոջ մահվան հանգամանքները: Այդ ֆիլմը Վրաստանի կողմից ներկայացված ապացույցների թվում է:

Օգոստոսի 12-ին Գորիի ռմբակոծման կադրերը, որի հետևանքով զոհվել է հոլանդական հեռուստատեսության օեպրատորը:

«Պատմական գործընթաց»

«Պատմական գործընթաց». այսպես են այդ գործն անվանում Վրաստանում: Ինչպես հայտարարում է արդարադատության նախարարությունը, «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործը ՄԻԵԴ համար նախադեպային է, քանի որ «դատարանն առաջին անգամ է դիտարկում այդպիսի մասշտաբային գործ, որը վերաբերում է միջազգային մակարդակի զինված հակամարտության ժամանակ տեղի ունեցած ակտիվ մարտական գործողություններին և այդ համատեքստում՝ միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների հարցը:

«Ուշադրությունը սևեռում ենք բոլոր հիմնական ապացույցների վրա: Մեր պահանջն արդար է: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Վրաստանն իրավական պետություն է՝ ժողովրդավարական արժեքներով: Սա արդարության համար պայքար է, և այս պայքարում փոխզիջում չի լինելու», — հայտարարել է Վրաստանի փոխնախարար Գոչա Լորտկիպանիձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հենց արդարադատության նախարարությունն է երկու բրիտանացի փաստաբանների հետ միասին ներկայացնում Վրաստանի շահերը Ստրասբուրգի դատարանում:

Վրաստանում այս գործի մասին քննարկումներում խոսում են նաև դրա տարածաշրջանային նշանակության մասին. արդարադատության նախարարության հայտարարության համաձայն՝ Ստրասբուրգի համալսարանի որոշումը մեծ դեր կխաղա Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում հակամարտությունների տեսանկյունից, «քանի որ կնպաստի իրավական նորմերի ամրապնդմանը, որոնց սահմաններում այդ հակամարտությունները պետք է կարգավորվեն քաղաքական ջանքերի միջոցով»:

Գործը քննվում է Ստրասբուրգի դատարաննի Մեծ պալատում: Դրա կազմում 17 պետության դատավորներ կան, այդ թվում՝ Վրաստանի և Ռուսաստանի: Մեծ պալատի նախագահը ՄԻԵԴ նախագահ Գվիդո Ռայմոնդն է:

Սա Ռուսաստանի դեմ երկրորդ հայցն է, որը Վրաստանը ներկայացրել է Ստրասբուրգի դատարան: Առաջինը ներկայացրել է վրացական կողմը 2007թ-ին այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2006թ-ին իր տարածքից վտարել է Վրաստանի ավելի քան 2 հազար քաղաքացու:


Կարդալ ավելին JAMnews-ում