Վկան մեղադրյալ է դարձել և ձերբակակլվել․ հենց դա էին մեկ տարուց ավելի պահանջում խորհրդարանական հանձնաժողովն ու սպանված դեռահասի հայրը" />

Վճռորոշ պահ՝ Թբիլիսիում դպրոցականների աղմկահարույց սպանության հետաքննությունում

Վկան մեղադրյալ է դարձել և ձերբակակլվել․ հենց դա էին մեկ տարուց ավելի պահանջում խորհրդարանական հանձնաժողովն ու սպանված դեռահասի հայրը

Թբիլիսիում ձերբակալվել է Միխայիլ Կալանդիան՝ 2017թ-ի դեկտեմբերի 1-ին Թբիլիսիի Խորավա փողոցում տեղի ունեցած կռվի մասնակիցը, որի ընթացքում դանակի հարվածներից երկու դպրոցական էր մահացել։ Մինչ այսօր նա գործում որպես վկա էր ներգրավված, սակայն այժմ մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներով խմբակային սպանության համար։

Հազարավոր մարդիկ, որոնք մեկ տարուց ավելի մասնակցում էին բողոքի ցույցերին կամ ակտիվորեն նրանց ապրումակցում էին, ինչպես նաև մի քանի հասարակական կազմակերպություն, որոնք հետևում էին այս գործին, կարող են համարել, որ իրենք փոփոխությունների են հասել։

Զազա Սարալիձեն՝ սպանված դեռահասներից մեկի հայրն, իր փաստաբանի հետ վերաքննիչ դատարանի նիստին։ Լուսանկարն՝ «Ազատություն» ռադիոկայանի

ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պաշտոնական բրիֆինգին հայտարարել է, որ հետաքննությունն ակտիվորեն աշխատում է սպանությանը Կալանդիայի հնարավոր հանցակցության վարկածի վրա։ Նրա խոսքով՝ «հունիսի 3-ի վերաքննիչ դատարանի որոշումը ևս մեկ անգամ հաստատել է հետաքննության ուղղության ճիշտ լինելը հանցանքին Միխայիլ Կալանդիայի մասնակցության առումով»։

 Բռնությունը Վրաստանի դպրոցներում: Ո՞րն է ելքը: Պատասխանում են հոգեբանները, մանկավարժներն ու փորձագետները

Սպանությունն ու հասարակական արձագանքը

Սպանությունը, որը ցնցել է ողջ Վրաստանը, տեղի է ունեցել Թբիլիսիում օրը ցերեկով բազմաթիվ ականատեսների աչքի առաջ։ Երկու խումբ դեռահասներ որոշել են կոնֆլիկտ պարզել, որը դպրոցում է տեղի ունեցել, և հավաքվել են Խորավա փողոցի բակերից մեկում։

Խոսակցությունը կռվի է վերաճել, որի ընթացքում երկու դեռահաս դանակի հարվածներ է ստացել։ Նրանցից մեկը տեղում մահացել է, երկրորդին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա մի քանի վիրահատություն է տարել, սակայն նույնպես մահացել է դեկտեմբերի 2-ն։ ՆԳՆ աշխատակիցները սպանության փաստի առթիվ երկու դեռահասի էին ձերբակալել։

Խորավա փողոցի սպանության գործի դատաքննությունը չորս ամիս է տևել և ավարտվել է 2018թ-ի մայիսի 30-ին։ Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղադրյալներից մեկին մեղավոր է ճանաչել Լևան Դադունաշվիլիի սպանության մեջ և արդարացրել Դավիթ Սարալիձեի սպանության գործի մասով։ Գործով մյուս մեղադրայլը մեղավոր է ճանաչվել, սակայն ոչ թե միտումնավոր սպանության, այլ միայն սպանության փորձի համար։

Արդյունքում այնպես է ստացվել, որ դեռահասների սպանությունից կես տարի անց Դավիթ Սարալիձեի սպանության մեղավորը չի պարզվել։

Հրապարակված դատավճռից հետո սպանված Դավիթ Սարալիձեի հայրը՝ Զազա Սարալիձեն, կոչ է արել հասարակությանը բողոքի ցույցեր անցկացնել։ Կոչին մարդիկ արձագանքել են, և Թբիլիսիի փողոցներ են դուրս եկել հազարավոր մարդիկ։ Ակցիաները մի քանի շաբաթ են տևել։

Քաղաքային դատարանի վճռից հետո հրաժարական է տվել Վրաստանի գխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն։

Այդ նույն օրերին կալանավորվել է դատախազության բարձրաստիճան աշխատակից Միրզա Սուբելիանին՝ կռվի մասնակիցներից մեկի հայրն ու մյուսի՝ Միխայիլ Կալանդիայի քեռին։

Սպանված դեռահասի հայրը Միրզա Սուբելիանիին մեղադրել է հանցագործին պաշտպանելու համար։ 2018թ-ի մայիսի 31-ին Միրզա Սուբելիանին դատապարտվել է 1 տարի և 1 ամիս ազատազրկման հանցանքի մանրամասները թաքցնելու համար։

Վերաքննիչ դատարանի վճիռը

Հուլիսի 3-ին վերաքննիչ դատարանը վերանայել է դեռահասների սպանության գործն ու սպանության մեղադրյալներ Գ Ջ-ին և Գ Բ-ին 11 տարվա և 3 ամսվա կալանքի դատապարտել։ Դատարանի վճռում ասվում է, որ նրանցից յուրաքանչյուրը մասնակցել է խմբակային սպանության՝ ուրիշ, չպարզված անձի հետ համաձայնության գալով։

Սպանվածի հայր Զազա Սարալիձեն բավարարվածություն է հայտնել դատարանի որոշմամբ, սակայն ընդգծել է, որ շարունակելու է պայքարը հանուն լիակատար արդարության։

«Առաջին անգամ ինձ մոտ զգացողություն կա, որ արդարությունը վերականգնվելու է։ Այն դեռևս մասնակի է վերականգնվել։ Ես շարունակելու եմ պայքարս մինչև վերջ», – հայտարարել է Սարալիձեն։

Խորհրդարանական հանձնաժողով

Ընդդիմության պահանջով Խորավա փողոցի սպանության հանգամանքների հետաքննության համար 2018թ-ի հունիսին ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով է ստեղծվել։ Հանձնաժողովն ուսումնասիրել է գործի նյութերը, հարցաքննել քննիչներին, որոնք դրա վրա աշխատել են։ Հանձնաժողովի՝ սեպտեմբերին հրապարակած եզրակացության համաձայն, հետաքննությունը խախտումներով և կանխակալ է իրականացվել։

Հանձնաժողովի խորհուրդներից մեկը վերաբերում էր Միխայիլ Կալանդիայի դեմ քրեական գործ հարուցելու անհրաժեշտությանը, որի մասնակցությունը հանցագործությանը պարզվել է մի քանի վկաների ցուցմունքների արդյունքում։

Խորհրդարանական հանձնաժողովի անդամների մեծ մասը «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության մասնակիցներ են։ Մեծամասնության ներկայացուցիչները, որոնք աշխատում էին հանձնաժողովում, անհամաձայնություն են հայտնել կազմված փաստաթղթի բովանդակության վերաբերյալ և նախապատրաստել սեփական եզրակացությունը, որի համաձայն քննության ընթացքում հայտնաբերված թերություններն իբր չեն ազդել գործի հետաքննության վրա։

Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սերգի Կապանաձեն Միխայիլ Կալանդիայի ձերբակալությունից հետո հայտարարել է, որ հանձնաժողովը վաղուց էր պահանջում անել դա, սակայն ներքին գործերի նախարարությունն անտեսում էր պատգամավորների կարծիքը։

«Որպեսզի այս գործում արդարությունը հաղթի, կարևոր է, որ մեր մնացած բոլոր խորհուրդները կատարվեն, հատկապես այն խորհուրդները, որոնք վերաբերում են ՆԳՆ-ում և դատախազությունում աշխատող մարդկանց պատասխանատվությանը, այն մարդկանց, որոնք միտումնավոր խառնել և կեղծել են գործը», – հայտարարել է Կապանաձեն։

Նրա խոսքով՝ հանձնաժողովը տասը հոգու անուն է նշել, որոնք մասնակցել են գործի կեղծմանը և որոնց արժե պատասխանատվության կանչել։


Կարդալ ավելին JAMnews-ում