Ոստիկանությունը եկել է 9-րդ դասարանցու ետևից, որն աջակցել է կոռուպցիայի դեմ պայքարին " />

Վլադիկավկազում դպրոցականին հետապնդում են սոցցանցում արված մեկնաբանության համար

Ոստիկանությունը եկել է 9-րդ դասարանցու ետևից, որն աջակցել է կոռուպցիայի դեմ պայքարին

Մայիսի 1-ին ոստիկանության աշխատակիցները եկել են Վլադիկավկազի դպրոցներից մեկի 9-րդ դասարանցու տուն: Նրանց այցի պատճառը դեռահասի կողմից սոցցանցում արված գրառումն է եղել: Սեփական քաղաքում հունիսի 12-ին (Ռուսաստանի օրը) կոռուպցիայի դեմ ցույց կազմակերպելու առաջարկ պարունակող գրառման տակ նա գրել է. «Լավ թեմա է: Պետք է գնալ»:

Ոստիկանության աշխատակիցները (էքստրեմիզմի դեմ պայքարի բաժին) պահանջել են դպրոցականի հեռախոսն, ինչպես նաև ջնջել գրառումն ու հերքում գրել: Դեռահասը հրաժարվել է կատարել այդ պահանջները՝ փաստարկելով, որ դա հակասում է իր սկզբունքներին:

Որից հետո նա մոր հետ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ նրան զգուշացրել են, որ նա այժմ հատուկ ծառայությունների վերահսկողության տակ է:

Հունիսի 12-ին ցույցերի կազմակերպիչ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին այդ առթիվ իր բլոգում գրել է. «Հպարտանում եմ դպրոցականով, որն ասել է՝«չեմ ջնջելու, դա իմ սկզբունքներին դեմ է»:


Կարդալ ավելին JAMnews-ում