Ավտոբուսը բախվել է գնացքին Բաքվի արվարձանում " />

Վթարը շաբաթվա ամենաքննարկվող թեման էր. Ադրբեջանում պարզում են, թե ով է մեղավոր երկու մարդու մահվան համար

Ավտոբուսը բախվել է գնացքին Բաքվի արվարձանում

Մեկ դպրոցական և մեկ մեծահասակ է զոհվել, երբ ուղևորատար ավտոբուսը երկաթուղային անցուղում բախվել է բեռնատար գնացքին: Եվս 40 մարդ վնասվածք է ստացել:

Հասարակությունը վթարի թեման քննարկում է ողջ շաբաթ: Մարդկանց ցնցել էր այն, որ վթարն, առաջին հերթին, տեղի է ունեցել, հասարակական տրանսպորտի աշխատակցի պատճառով, երկրորդ հերթին, տարօրինակ սխալի պատճառով. ավտոբուսի վարորդը չի արգելակել անցուղուն հասնելիս և չի նկատել ուղիղ իր վրա եկող գնացքը:

Արդյունքում որպես կատարվածի ենթադրյալ մեղավորներ կալանավորվել են ավտոբուսի վարորդ Ալիխան Շիրալիևն ու այն ընկերության դիսպետչերը, որին պատկանում էր ավտոբուսը՝ Մուբարիզ Ֆարաջևը:

Շիրալիևը մեղադրվում է այդ օրն առանց բուժզննման աշխատանքի դուրս գալու համար, իսկ դիսպետչերը՝ որ վարորդին թույլատրել է անել դա:

Քննությանը զուգահեռ վթարի մասին տարբեր ասեկոսեներ էին պտտվում: Օրինակ, ասում էին, որ վարորդը նախկինում դատվածություն է ունեցել, իսկ վթարի պահին թմրանյութերի ազդեցության տակ է եղել, որ անցուղու ուղեփակոցն իջեցված չի եղել և այլն: Սակայն մարդկանց ամենաշատը ցնցել էր այն լուրը, որ վթարի հետևանքով զոհված տղայի մայրն ինքնասպան է եղել՝ կորցնելով միակ որդուն, որին սպասել էր ավելի քան 15 տարի: Այս լուրերից ոչ մեկը պաշտոնապես չհաստատվեց: Մոր ինքնասպանության մասին վարկածը հերքեցին զոհված երեխայի ազգականները:

Ըստ պաշտոնական տվյալների Ադրբեջանում 2017թ-ին 750 մարդ է զոհվել:

Սոցցանցերի օգտատերերը առաջին անգամ էին այդպես ուշադիր հետևում որևէ վթարի հետաքննությանը: Վիճում էին, թե ով է, այնուամենայնիվ, մեղավոր, և քննարկում ընդհանուր առմամբ Ադրբեջանում հասարակական տրանսպորտի հետ կապված իրավիճակը, այն, որ վարորդները հաճախ են անտեսում երթևեկության կանոնները, չեն հոգում ուղևորների անվտանգությունը, վտանգավոր են վարում, միմյանց առաջը կտրում են.

«Հետաքրքիր է, դեռ քանի այսպիսի իրադարձություն և մահ է հարկավոր, որպեսզի համապատասխան կառույցերը սկսեն լրջորեն զբաղվել քաղաքային ուղևորափոխադրումներով (ավելի հստակ՝ ավտոբուսային ամենաթողությամբ)»:

«Իսկ երբ նկատողություն ես անում վարորդին, ուղևորներից ոչ ոք քեզ չի սատարի: Մարդիկ ինքնապաշտպանության տարրական բնազդ չունեն: Տվյալ դեպքում, իհարկե, վարորդն է մեղավոր: Սակայն ուղևորները նույնպես պատասխանատու են»:

«Ախր չի կարելի, չէ՞, որ գնացքն անցնի հենց այդպես փողոցի մեջտեղով: Միանշանակ, մեղավոր են նրանք, ովքեր այդպիսի երթուղի են գծել»:


Կարդալ ավելին JAMnews-ում