Շենքի բնակիչների խոսքով՝ սա արդեն երկրորդ վթարն է երկու ամսում" />

Վեց մարդ է տուժել Բաքվում վերելակի ընկնելու հետևանքով

Շենքի բնակիչների խոսքով՝ սա արդեն երկրորդ վթարն է երկու ամսում

Բաքվի բազմաբնակարան շենքերից մեկի վերելակը հորանն է ընկել հուլիսի 13-ի

գիշերը: Վերելակի ճոպանը կտրվել է, երբ այն գտնվել է 7-րդ ճարկում: Վեց մարդ է

տուժել: Այդ թվում՝ երեխաներ և դեռահասներ: Նրանցից ոմանց հոսպիտալացրել են

կոտրվածքներով, մյուսներին տեղում են օգնություն են ցուցաբերել:

Ինչպես պատմել են շենքի բնակիչներն, այդ

վերելակը վաղուց է անսարք եղել և երկու ամիս առաջ էլ է ընկել:

Պաշտոնական արձագանք միջադեպին դեռ չի եղել: Ճոպանի կտրվելու

պատճառները հայտնի չեն:Վերելակը նոր շենքում է գտնվում, թե երբ է այն հասցրել

մաշվել, անհասկանալի է:

Նման բան Բաքվում նախկինում էլ է տեղի ունեցել: Այսպես, օրինակ, 2016թ-ին

վերելակն ընկել էր 7-հարկանի շենքի հորանը, 8 մարդ էր տուժել:


Կարդալ ավելին JAMnews-ում