Վրաստանը 24-րդ տեղում է" />

Վերաբերմունքն ԼԳԲՏ-ին․ Ադրբեջանում, Թուրքիայում, Հայաստանում և Ռուսաստանում իրավիճակն ամենածանրն է

Վրաստանը 24-րդ տեղում է

Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանն ու Ռուսաստանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 49 երկրների շարքում վերջին չորս տեղերն են զբաղեցրել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ անբարյացակամ վերաբերմունքի վարկանիշում, որը կազմել է ILGA-Europe միջազգային կազմակերպությունը։

35-րդ տեղում է Ուկրաինան։

Վրաստանը զբաղեցրել է 24-րդ տեղը։

• Հայաստանում քննարկվում է տրանսգենդեր կնոջ ելույթը խորհրդարանում

• «Երբեք չգիտես, ողջ-առողջ կվերադառնաս տուն, թե՝ չէ»

Ամենահանդուրժողները

Այն վեց երկրները, որոնց հասարակությունն ու պետությունն առավել հանդուրժող են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդեպ, (նվազման կարգով) Մալթան է, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Դանիան և Նորվեգիան։

Ինչպե՞ս է կազմվում վարկանիշը

Վարկանիշը կազմելու համար վեց չափորոշիչ է օգտագործվում

1.Հավասար իրավունքներ և խտրականության բացակայություն

2.Ընտանիք կազմելու հնարավորություն

3.Գենդերների բազմազանության իրավական ճանաչում

4.Ներգրավվածություն քաղաքացիական հասարակությանը

5.Տվյալ երկրում ԼԳԲՏ համայնքին պատկանելու հիման վրա ապաստան ստանալու հնարավորություն։

6․Սեռական փոքրամասնությունների հանդեպ անբարյացակամ վերաբերմունքի հիման վրա կատարվող հանցագործություններ և թշնամանքի լեզու։

Ի՞նչ է ILGA-Europe-ը

ILGA-Europe-ը միջազգային ասոցիացիա է, որը միավորում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ավելի քան 400 կազմակերպություն, որոնք պաշտպանում են սեռական փոքրամասնությունների իրավունքները (գեյերի, լեսբիների, տրանսգենդերների, բիսեքսուալների) և պայքարում նրանց հանդեպ խտրականության դեմ։

ԼԳԲՏ-ի հանդեպ հանդուրժող վերաբերմունքի վարկանիշը կազմակերպությունը պատրաստում է յուրաքանչյուր տարի։

Ակցիա «Վազք՝ բարձրակրունկներով», որը նվիրված է գենդերային հավասարության իրավունքի պաշտպանությանը։ Մոնտերեյ, Մեքսիկա։ 2019թ-ի մայիսի 12։ REUTERS/Daniel Becerril

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում