1990 թվականի հունվարին ավելի քան հարյուր մարդ զոհվեց Բաքվում սովետական զինվորների փամփուշտներից և տանկերի տակ " />

«Սև հունվար»․ Ադրբեջանում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունից 30 տարի է անել

1990 թվականի հունվարին ավելի քան հարյուր մարդ զոհվեց Բաքվում սովետական զինվորների փամփուշտներից և տանկերի տակ

Ադրբեջանում ոգեկոչում են 1990 թ-ին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը։

1990  թ-ի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Բաքու և Ադրբեջանի այլ քաղաքներ մտան Խորհրդային բանակի մի քանի ստորաբաժանումներ՝ անկախության համար պայքարող ժողովրդական շարժումը ճնշելու և արտակարգ իրավիճակ մտցնելու նպատակով։

Դա տեղի էր ունենում ԽՍՀՄ-ում հասունացած ճգնաժամի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության և դրա վերաբերյալ խորհրդային իշխանությունների դիրքորոշումից Ադրբեջանում կուտակված դժգոհության ֆոնին։ Բաքվում այն ժամանակ ամեն օր բազմահազարանոց ցույցեր էին տեղի ունենում։ Այդ ամենը կասեցնելու համար Բաքու զորքեր մտցրին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ գիշեր սպանվեց 133-147 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, հիմնականում՝ խաղաղ բնակիչներ։

Ի՞նչ են մտածում Ղարաբաղի մասին երիտասարդ ադրբեջանցիները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1994 թ-ին արդեն անկախ Ադրբեջանի դատախազությունը ողբերգության համար մեղավոր ճանաչեց մի քանի խոշոր խորհրդային պաշտոնյաների, ներառյալ՝ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին։ Սակայն փաստացի ոչ ոք չպատժվեց։

Հունվարի 20-ն Ադրբեջանում սգո օր է։ Այդ օրը երկրի պաշտոնատար անձինք, դիվանագետներն ու հասարակ քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում զոհերին Շահիդների ծառուղում։

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում հիշեցրել է, թե ինչպես էին զարգանում իրադարձությունները (ըստ պաշտոնական ադրբեջանական վարկածի)։

«Նախկին խորհրդային ղեկավարությունն անմիջական պատասխանատվություն է կրում այդ հանցանքի համար։ Ըստ միջազգային իրավունքի՝ հունվարի 20-ի իրադարձությունները պետք է բնութագրվեն որպես մարդկության դեմ հանցանք, իսկ դրա նախաձեռնողներն ու կատարողները՝ պատժվեն»։

Բաքվում յուրաքանչյուր տարի հունվարի 20-ին բազմահազարանոց երթ է անցկացվում դեպի Շահիդների ծառուղի։

Հարակից ճանապարհները փակ են լինում տրանսպորտի համար

Այստեղ էլ հենց ծաղիկներ են վաճառում՝ կարմիր մեխակներ, որոնք 1990 թ-ից Ադրբեջանում դարձել են սգո խորհրդանիշ


Կարդալ ավելին JAMnews-ում