Նիկոլո Գվինիաշվիլին պահանջում է իր անձնագրում փոխել սեռի մասին գրառումը։ Բավարարելով նրա պահանջը՝ Եվրոպական դատարանը Վրաստանի համար աննախադեպ որոշում կկայացնի " />

Ստրասբուրգի դատարանը սկսել է զբաղվել վրացի տրանսգենդերի գործով

Նիկոլո Գվինիաշվիլին պահանջում է իր անձնագրում փոխել սեռի մասին գրառումը։ Բավարարելով նրա պահանջը՝ Եվրոպական դատարանը Վրաստանի համար աննախադեպ որոշում կկայացնի

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսվել են վրացի տրանսգենդեր Նիկոլո Գվինիաշվիլիի գործով լսումներն ընդդեմ վրացական կառավարության։ Դատարանի դրական վճռի դեպքում նա կդառնա Վրաստանի առաջին քաղաքացին, որի անձնագրում փոփոխվել է սեռի մասին նշումը։

Երկար տարիներ Գվինիաշվիլին դիմել է վրացական անտյաններ՝ պահանջելով իր անձնագրում փոխել սեռի մասին գրառումը, սակայն ամեն անգամ մերժում է ստացել։ Հուսահատվելով՝ նա դիմել է Եվրոպական դատարան։

«Երբեք չգիտես՝ տուն կվերադառնաս կենդանի՞, թե՞ ոչ»

Նիկոլո Գվինիաշվիլին Վրաստանի միակ տրանսգենդերը չէ, որին մերժում են սեռի մասին գրառման փոփոխության հարցում։ Տրանսգենդերները կարծում են, որ դա խախտում է իրենց իրավունքները։

Նիկոլո Գվինիաշվիլիին օգնում է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնը։ Հայցում, որը նրանք Նիկոլոյի անունից ներկայացրել են Եվրոպական դատարան, ասվում է, որ վրացական ատյանները սկզբից պահանջում են համապատասխան վիրահատական միջամտություն իրականացնել, դրանից հետո միայն պատրաստ են փոխել գրառումը։

Այդ պահանջը խախտում է Մարդու իրավունքների մասին կոնվենցիայի միանգամից մի քանի դրույթ։

Եվրոպական դատարանը Վրաստանի կառավարությանն ուղղված հարցերի ցուցակն արդեն ներկայացրել է։ Սակայն կողմերը փոխհամաձայնության գալու համար 12 շաբաթ ունեն։ Այդ ժամկետի ավարտից հետո Վրաստանի կառավարությանը 12 շաբաթ է տրամադրվելու դատարանի հարցերին պատասխանելու համար։

____________________________________

Նիկոլո Գվինիաշվիլին 47 տարեկան է։ Մանկուց նա իրեն տղամարդ է զգացել, թեև ծնվել է իգական սեռի բոլոր հատկանիշներով։

2011 թ-ի փետրվարի 1-ին նա իր անձնագրում պաշտոնապես փոխել է անունը տղամարդու անվամբ։

2014 թ-ին նա տրանսսեքսուալության մասին տեղեկանք է ստացել։ Այդ օրվանից Նիկոլոն պայքարում է վերջին բաղկացուցչի՝ անձնագրում իր սեռը որպես «արական» նշելու համար։


Կարդալ ավելին JAMnews-ում