Ինչո՞ւ են այս ընտրություններն այդքան կարևոր Թուրքիայի համար, ովքե՞ր են հիմնական ֆիգուրներն ու ի՞նչ կանխատեսումներ կան" />

Ստամբուլում լարվածություն է․ այստեղ պատրաստվում են հունիսի 23-ին քաղաքապետի նոր ընտրություններին

Ինչո՞ւ են այս ընտրություններն այդքան կարևոր Թուրքիայի համար, ովքե՞ր են հիմնական ֆիգուրներն ու ի՞նչ կանխատեսումներ կան

Հաշված օրեր են մնացել Ստամբուլում կրկնակի մունիցիպալ ընտրություններին դրանք պլանավորված են հունիսի 23-ին։ Նախապատրաստություններն ընթանում են ընդդիմախոսների փոխադարձ մեղադրանքների ֆոնին։

Լարվածությունը, նախևառաջ, կապված է այն բանի հետ, որ մարտի 31-ին կայացած նախորդ ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթել էր ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, չեղարկվեցին նրա իշխանամետ մրցակցի բողոքից հետո։

Իմամօղլուն այն ժամանակ այդ որոշումը «դավաճանություն» անվանեց և ասաց, որ «Թուրքիայում ժողովրդավարությանն ուժեղ հարված է հասցվել»։

Ինչպե՞ս և ինչո՞ւ է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հեռացել աշխատանքի մեկնարկից 19 օր անց

Էքրեմ Իմամօղլուն կնոջ՝ Դիլեքի հետ։ Ստամբուլ, 2019թ-ի հունիսի 16։ REUTERS/Murad Sezer

Նախորդ ընտրություններից հետո ձայների հաշվարկն ու արդյունքների պարզումը շարունակվեցին երկու շաբաթից ավելի։ Արդյունքում՝ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը մոտ արդյունքներ գրանցեցին Իմամօղլուն՝ 48,80 տոկոս ձայն, Յըլդըրըմը՝ 48,55 տոկոս։

Փորձագետների մեծ մասը համակարծիք է, որ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը իշխող կուսակցութան համար չափազանց կարևոր է։

Տեղական լրատվամիջոցները հիշեցնում են, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքական կյանքի առաջին ամենամեծ հաջողությունը 1994թին Ստամբուլի քաղաքապետ ընտրվելն էր։

Այդ օրվանից 25 տարի շարունակ Ստամբուլի քաղաքապետարանը գլխավորում էին միայն իշխող կուսակցության կամ դրա դաշնակիցների՝ «Ռիֆահ» և «Ֆազիլեթ» կուսակցությունների թեկնածուները։

Քաղաքապետի պաշտոնում ընդդիմադիր թեկնածուի հայտնվելը նշանակում էր, որ Ստամբուլի բնակչությունը վերջակետ է դրել «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության 25-ամյա հեգեմոնիային։

Սակայն Իմամօղլուն Ստամբուլը կարողացավ գլխավորել միայն 19 օր։ Իշխող կուսակցության բողոքարկումն ընդունվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, և կրկնակի ընտրություններ նշանակվեցին հունիսի 23-ին։

Թեկնածուների գլխավոր հավակնությունները

Այս ընտրություններին նույն թեկնածուներն են Բինալի Յըլդըրըմն՝ իշխող կուսակցությունից և Էքրեմ Իմամօղլուն՝ ընդդիմությունից։

Իմամօղլուն հիմնականում քննադատում է քաղաքի կառավարման հարցում իշխող կուսակցության ձախողումները։

Սակայն իշխող կուսակցությունը որպես քննադատության թիրախ ընտրել է անմիջականորեն Իմամօղլուին։

Մասնավորապես, ուղիղ եթերում դեբատների ժամանակ ընդդիմության թեկնածուն հայտարարել է Ստամբուլի քաղաքապետարանի բյուջեից 753 մլն լիր [$130 հազար] անհետացման մասին այն փուլում, երբ դրա ղեկավարն իշխող կուսակցության ներկայացուցիչն էր։

Նրա ընդդիմախոսը սկզբից ասաց, որ դա սուտ է։ Սակայն երբ նրան ներկայացրին Վիճակագրության պետական կոմիտեի համապատասխան հաշվետվությունը, Յըլդըրըմը շփոթվեց և խուսափեց պատասխանից։

Իր կողմից իշխող կուսակցությունն Էքրեմ Իմամօղլուին հիշեցրեց այն սկանդալային պատմությունը, թե ինչպես նրան թույլ չէին տալիս մտնել օդանավակայանի վիպդահլիճ, իսկ նա պնդում էր, որ թույլատրեն, և իբր վիրավորել էր նույն վայրում գտնվող Օրդու շրջանի ղեկավարին։

«Նման մարդն արժանի չէ Ստամբուլի քաղաքապետ լինել», – հայտարարեց թեկնածու Բինալի Յըլդըրըմն ու Իմամօղլուին կոչ արեց ներողություն խնդրել։

Միաժամանակ իշխող կուսակցությունը ստամբուլցիների ուշադրությունը հրավիրում է քաղաքը գլխավորելու 25 տարում ունեցած ձեռքբերումների վրա։ Օրինակ, քաղաքում այժմ ավելի շատ են «կանաչ գոտիները» 1994թին 10մլն քառակուսի մետր էր, 2018-ին՝ արդեն 60։

1994թ-ի համեմատ զգալիորեն ավելացել է նաև ավտոբուսների քանակն ու մետրոյի գծերի երկարությունը Ստամբուլում։

Բինալի Յըլդըրըմը՝ կնոջ՝ Սեմիխայի և դստեր՝ Բուսրայի հետ։ Ստամբուլ, 2019թ-ի հունիսի 16։ REUTERS/Murad Sezer

Հասարակության կարծիքը

Սոցցանցերում և լրատվամիջոցներում բուռն կրքեր են բորբոքվել այն բանի շուրջ, թե թեկնածուներից ով հաղթելու ավելի մեծ շանսեր ունի։

Մեծ իրարանցում է առաջացրել ընդդիմադիր թեկնածուին բացահայտ աջակցություն հայտնելը հայտնի գրող և լրագրող Ուգուր Դյունդարի կողմից, որը Թվիթերի իր էջում գրել է

«Իմամօղլուն եկել է «Մեծ հանդիպմանը» [հեռուստատեսային դեբատներ] որպես առաջնորդ, այդպիսին էլ մնացել է»։

Նրա հետ չի համաձայնել հայտնի լրագրող Իսմայիլ Սահմազը, որը Թվիթերում գրել է

«Իմ կարծիքով՝ Իմամօղլուն դեբատներն ավարտեց միայն փոքրիկ քայլ առաջ։ Եթե հարցնեք, թե ով հաղթեց, կասեմ՝ ողջ երկիրը»։

Մարտին և ապրիլին՝ քաղաքապետի ընտրությունների նախորդ փուլում, Ստամբուլի բնակիչները բավականին ակտիվ էին արձագանքում հետընտրական քաոսին։ Օրինակ, ապրիլի 13-ին «Բեշիկթաշ» և «Բաշաքշեհիր» թիմերի միջև ֆուտբոլային խաղի ժամանակ նրանք միաձայն պահանջեցին մունիցիպալիտետի նախագահի մանդատը տալ ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին։

Ստամբուլում շատերը հիմա էլ են ասում, որ վրդովված են կրկնակի ընտրություններ անցկացնելու մասին որոշմամբ։

«Տնտեսությունն ավարտվեց մարդիկ չեն կարողանում մի կիլոգրամ պոմիդոր գնել։ Իսկ նրանք տնտեսության մասին մտածելու փոխարեն ընտրություններով են տարված», – տիպիկ պատասխան՝ փողոցային հարցման ժամանակ։


Կարդալ ավելին JAMnews-ում