Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է իր պարտությունը " />

Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն՝ երկրորդ փորձից։ Ֆոտոռեպորտաժ Ստամբուլից

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է իր պարտությունը

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Սա 94,5% քվեաթերթիկների հաշվարկի արդյունքն է։

Էքրեմ Իմամօղլուն կնոջ՝ Դիլեքի հետ։ REUTERS/Murad Sezer

Իմամօղլուն հավաքում է ձայների 53,6%-ն իսկ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 45,4%։

Այսպիսով՝ տարբերությունը կազմել է մոտ 700 հազար ձայն։

• Ի՞նչ են մտածում Ստամբուլի բնակիչներն ընտրությունների մասին և ինչու են այդքան կարևոր դրա արդյունքները։ Տեսանյութեր և լուսանկարներ

Իշխող կուսակցության թեկնածու Յըլդըրըմն արդեն ընդունել է իր պարտությունը, շնորհավորել իր մրցակցին և մաղթել «Ստամբուլին լավ ծառայել»։

Բինալի Յըլդըրըմը կնոջ՝ Սեմիհայի և դստեր՝ Բուսրայի հետ։ REUTERS/Murad Sezer

Կրկնակի քվեարկությունն անցկացվում էր մարտի 31-ի ընտրությունների արդյունքների չեղարկումից հետո։

Այն ժամանակ Էքրեմ Իմամօղլուն հաղթել էր իշխանամետ թեկնածուին փոքր տարբերությամբ՝ հավաքելով 48,8%, իսկ Յըլդըրըմը հավաքել էր 48.55% ձայն։

Սակայն այդ ժամանակ նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բողոքարկեց ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով մի քանի ընտրատարածքներում խախտումների և կեղծիքի մասին, որի պատճառով էլ նշանակվել էր կրկնակի քվեարկությունը։

Լուսանկարը՝ Դավիթ Պիպիա, JAMnews

Լուսանկարը՝ Դավիթ Պիպիա, JAMnews

Լուսանկարը՝ Դավիթ Պիպիա, JAMnews


Կարդալ ավելին JAMnews-ում