Ինչո՞ւ են մունիցիպալ ընտրություններն այդքան կարևոր Թուրքիայում, ովքե՞ր են հիմնական ֆիգուրներն, ինչո՞ւ է Ստամբուլի համար պայքար սկսվել և ի՞նչ կանխատեսումեր են արվում" />

Թուրքիա, նախագահի ռևանշը․ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հեռացվել է, նոր ընտրություններ են նշանակվել

Ինչո՞ւ են մունիցիպալ ընտրություններն այդքան կարևոր Թուրքիայում, ովքե՞ր են հիմնական ֆիգուրներն, ինչո՞ւ է Ստամբուլի համար պայքար սկսվել և ի՞նչ կանխատեսումեր են արվում

Քաղաքական խնդիրները, որոնք Թուրքիայի համար առաջացրել են 2019թի մարտին տեղի ունեցած մունիցիպալ ընտրությունները, խորանում են։ Չեղարկվել են Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել էր ընդդիմության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն։

Չնայած ընդդիմության ցույցերին և միջազգային հանրության դժգոհությանը, Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կարծիքին է մնացել քվեարկությունը խախտումներով է անցկացվել, հետևաբար, ընտրությունները պետք է կրկնել։ Նոր ընտրություները նշանակվել են հունիսի 23ին։

Այս որոշումը ողջունել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ընտրությունների արդյունքները վիճարկում էր հենց իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը»։

Նոր քաղաքապետը ստիպված էր լքել իր գրասենյակը պաշտոնավարման մեկնարկից մի քանի օր անց։

Էքրեմ Իմամօղլուն այդ որոշումը «դավաճանություն» է անվանել և ասել, որ «Թուրքիայի ժողովրդավարությանն ուժգին հարված է հասցվել»։

Նոր ընտրություններին Էրդողանի կուսակցությունից կմասնակցի Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

2019 թի մարտին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող «Զարգացում և արդարություն կուսակցությունը» պարտվել էր մի քանի կարևոր քաղաքներում, նախևառաջ՝ Ստամբուլում։ Փորձագետներն այն ժամանակ զգուշացնում էին, որ քաղաքական տեսանկյունից թուլացող կառավարությունը վտանգավոր է դառնում։

Ինչո՞ւ են մունիցիպալ ընտրությունները Թուրքիայի համար կարևոր քաղաքական շրջափուլ դարձել, ո՞վքեր են հիմնական ֆիգուրները, ինչո՞ւ է «Ստամբուլի համար մարտ» սկսվել և ի՞նչ կանխատեսումներ կան այս ամենը JAMnewsի նյութում, որը նախապատրաստվել էր 2019թի ապրիլին՝ Ստամբուլում ընդդիմադիր քաղաքապետի հաղթանակից անմիջապես հետո։

REUTERS/Murad Sezer

Տնտեսական ճգնաժամ Թուրքիայում ոստիկանությունը վերահսկում է հացի գները

Ադրբեջանցի ուսանողները Թուրքիայում տեսանյութ այն մասին, թե ինչու են նրանք իրենց այնտեղ ավելի լավ զգում

Հարձակում ընդդիմության առաջնորդի վրա

Ապրիլի 21-ին հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա։

Քըլըչդարօղլուն իր համակիրների հետ քայլելիս է եղել Անկարայում սգո թափորի շարքերում։ Հուղարկավորում էին զինծառայողի, որը զոհվել էր երկրի հարավ-արևելքում գտնվող Հաքարի շրջանում թուրքական բանակի կողմից անցկացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում։ Այդ պահին մի քանի տասնյակ մարդ ներխուժել է թափորի մեջ և հարձակվել նրա վրա։

Ծեծի է ենթարկվել նաև կուսակցության խորհրդարանի պատգամավոր Լևենթ Գյոքը։

Անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները կուսակցության նախագահին դուրս են բերել ամբոխից և տեղափոխել մոտակա տներից մեկը, սակայն զայրացած ամբոխը քարեր է սկսել նետել տան ուղղությամբ։ Տունն ընդդիմադրի հետ միասին այրելու կոչեր էին հնչում։

Փորձագետներից շատերը կարծում են, որ հարձակումը կազմակերպել էին իշխանությունները, և դա արձագանքն է Թուրքիայում 2019թի մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների՝ իշխող կուսակցության համար ձախողված ընտրություններին։

Քաղաքական համատեքստում կարևորն այն է, որ իշխող կուսակցությունը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իսկ 2018թի հունիսին կայացած նախագահական ընտրություններին նրա գլխավոր մրցակիցը հենց Հանրապետական ժողովրդական ընդդիմադիր կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն էր։

Ակցիա Ստամբուլում՝ ի աջակցություն Թուրքիայի իշխող Զարգացում և արդարություն կուսակցության։ 2019թ-ի ապրիլի 1։ REUTERS/Kemal Aslan

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները

Թուրքիայում տեղական ընտրությունները միշտ մեծ նշանակություն են ունեցել, քանի որ ողջ երկրի տեղական ինքնակառավարման մարմիններն իրական լիազորություններ և զգալի բյուջեներ ունեն։ Դրանց դերը մի փոքր նվազել է այն բանից հետո, երբ 2017թ-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրաքվե էր նախաձեռնել և դրա արդյունքում ստացել շատ մեծ լիազորություններ։ Այն ժամանակ սահմանադրական բարեփոխումներ էին տեղի ունեցել, որոնց արդյունքում Թուրքիան խորհրդարանական հանրապետությունից դարձավ նախագահական։

Թուրքիան՝ ժողովրդավարության և ավտորիտարիզմի արանքում

Սակայն, չնայած այս փոփոխություններին, բոլորը սպասում էին 2019թի ապրիլի 21-ի ընտրություններին որպես այն բանի ցուցադրում, թե ով է իրականում Թուրքիայում այսօր առավել ուժեղ՝ իշխող կուսակցությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը։

Թե մեկի, թե մյուսի համար հատկապես կարևոր էր ձայների մեծամասնություն հավաքել Ստամբուլում և Անկարայում։

Արդյունքում հաղթեց և երկրով մեկ առավել շատ տեղական ինքնակառավարման մարմիններ «գրավեց» Էրդողանի Զարգացում և արդարություն կուսակցությունը։ Սակայն միաժամանակ այս ընտրություններն իշխող կուսակցության համար վերջին տարիների ամենաձախողված ընտրություններն են։

Մի քանի թիվ, որոնք հաստատում են այս պնդումը

Իշխող Զարգացում և արդարություն կուսակցությունը ողջ Թուրքիայում հավաքել է ձայների 44,33 տոկոսը։ Հիմնական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ 30,12 տոկոս։

Մյուս կուսակցությունները միմյանց միջև կիսել են մնացած տոկոսները։

2014թի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համեմատ՝ իշխող կուսակցությունը շատ բան չի կորցրել՝ ձայների ընդամենը 1,27 տոկոսը (այն ժամանակ 45,6 տոկոս էր)։ Եվ ընդդիմադիրներն իրենց արդյունքը նույնպես շատ չեն ավելացրել՝ 2,32 տոկոսով (2014 թին նրանք ստացել են 27,8  տոկոս)։

Սակայն այն, ինչ  իրականում տանուլ է տվել Էրդողանի կուսակցությունը, և սա շատ զգայուն հարց է, գլխավոր քաղաքների ինքնիշխանության դիրքերն են, մասնավորապես՝ Անկարայի, Ստամբուլի, Անթալիայի, Իզմիրի, Քըրշեհիրի, Բոլուի, Բիլեջիքի, Սինոպի, Արդվինի, Արդահանի, Ադանայի, Մերսինի  և Խաթայի։

Անկարայում իրավիճակը թերևս ամենաբարդն է։ Թուրքիայի մայրաքաղաքի մունիցիպալիտետի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ընդդիմության թեկնածուն։ Սակայն Անկարայի շրջանային մունիցիպալիտետներում հաղթանակ են տարել իշխող կուսակցության թեկնածուները։

Տեսանյութում, որը նկարահանվել է սգո թափորի վրա հարձակման պահին, երևում է, որ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմքին բռունցքով հարվածում է Զարգացում և արդարություն իշխող կուսակցության անդամ Օսման Սարըգյունը։

Հանուն արդարության պետք է նշել, որ իշխող կուսակցությունը միջադեպից անմիջապես հետո հայտարարությամբ է հանդես եկել, որում քննադատել է կատարվածը, և հայտարարել Սարըգյունին կուսակցության շարքերից հանելու մասին։ Ձերբակալվել է նաև վեց մարդ, որոնց թվում էր նաև գլխավոր հրահրող Սարըգյունը։

Սակայն նրանցից հինգին ազատ են արձակել հարցաքննելուց անմիջապես հետո։ Իսկ երեք օր անց ազատ են արձակել նաև Սարըգյունին։ Հետաքննության ընթացքում  նրանք ազատության մեջ կմնան։

Ստամբուլի «ճակատամարտ»

Իշխող կուսակցության համար ամենամեծ հիասթափությունը Թուրքիայի խոշորագույն մեգապոլիս Ստամբուլի «կորսուստն» էր, որի քաղաքապետ է դարձել ընդդիմության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն։

Զարգացում և արդարություն կուսակցության առաջնորդներն իրենց պարտությունը չէին ընդունում 17 օր շարունակ։ Ողջ երկրում արդեն հայտարարվել էին ընտրությունների արդյունքները, սակայն Ստամբուլում իշխող կուսակցությունը հայտարարել էր քվեաթերթիկներ կեղծելու մասին և պահանջել նոր ընտրություններ։ Այդ պահանջը չէր բավարարվել։ Սակայն Ստամբուլում  ընտրողների ձայները հաշվարկվել էին մի քանի անգամ։

Քաղաքը հետընտրական քաոսին բավականին ակտիվ էր արձագանքում։ Օրինակ, ապրիլի 13-ին «Բեշիկթաշ» և «Բաշաքշեհիր» թիմերի միջև ֆուտբոլային խաղի ժամանակ երկրպագուները պահանջում էին քաղաքապետի մանդատ տալ ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին։

Արդյունքում նա ընտրությունների հաղթող ճանաչվեց և գլխավորեց Ստամբուլի քաղաքապետարանը։

Թեև մրցակցությունը շատ սուր էր, ըստ հայտարարված տվյալների, ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հավաքել էր ձայների 48,80 տոկոսն, իսկ նրա մրցակից Բինալի Յըլդըրըմն իշխող կուսակցությունից՝ 48,55 տոկոսը։

Ընդ որում, իշխանության կողմնակիցները շարունակում են խոսել «Ստամբուլի համար պայքարի» մասին։ Զարգացում և արդարություն կուսակցության դաշնակիցը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ Ազգայնական ժողովրդական կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին, հայտարարել է

«Չարժե խոսել այս պատմության ավարտի մասին, ցույցերը շարունակվելու են»։

Գրեթե սպառնալիք հնչեց նաև ազդեցիկ քաղաքական գործիչ Նեջմեդին Էրբաքանի կողմից։ Նա Թուրքիայի վարչապետն էր 1996-1997թթին և համարվում է Թուրքիայի «քաղաքական իսլամի» այսօրվա առաջատար գաղափարախոսության ստեղծողը։ Էրբաքանին նաև համարում են երկրի գործող նախագահ Էրդողանի ուսուցիչը։

Ստամբուլում ընդդիմության տարած հաղթանակի մասին հայտարարելուց հետո Նեջմեդին Էրբաքանն իր Թվիթերում գրել էր

«Ստամբուլը պետք է կրկին գրավել»։

Ո՞վ է Ստամբուլի նոր (հեռացված) քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն

Ստամբուլ։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կյանքի առաջին մեծ հաջողությունը 1994թին Ստամբուլի մունիցիպալիտետի ղեկավարի պաշտոնում նրա ընտրվելն էր։

Այդ օրվանից  տեղական ինքնակառավարման մարմնի նախագահի պաշտոնի համար պայքարում հաղթում էին միայն կամ իշխող կուսակցության, կամ դրա դաշնակիցների՝ Ռիֆահ և Ֆազիլեթ կուսակցությունների թեկնածուները։ Նրանք բոլորը սատարում են «ազգային տեսլականի» գաղափարին, որը ծնվել է դեռ 1960թին։

Ստացվում է, որ Ստամբուլի բնակչությունը վերջ է դրել «ազգային տեսլականի» 25-ամյա հեգեմոնիային։

Ի դեպ, նույն բանն է տեղի ունեցել նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։

Ո՞վ է Ստամբուլի նոր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն

Ստամբուլի նոր քաղաքապետ 49-ամյա Էքրեմ Իմամօղլուն իր քաղաքական կարիերայի մեկնարկից առաջ ընտանեկան բիզնեսով էր զբաղվում, որը ժառանգել էր հորից։

Նա ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ է 2009թից։

2014թ-ին Իմամօղլուն Ստամբուլի թաղամասերից մեկի մունիցիպալիտետի ղեկավար էր ընտրվել։ Նրա թեկնածությունը քաղաքապետի պաշտոնի համար առաջադրելը անակնկալ էր փորձագետների համար, քանի որ մինչև հիմա Իմամօղլուն հեղինակավոր քաղաքական ֆիգուր չէր համարվում։

«Իշխանությունը փլուզում է հասարակությունը»

Sözçü թերթի տեսաբան Էմին Չյոլաշանը կարծում է, որ ընդդիմության առաջնորդի վրա հարձակումը խթանում է բնակչության սուր բևեռացում, որը կարող է առճակատման բերել։

Նրա կարծիքով՝ կառավարման երկար տարիներին ընթացքում Զարգացում և արդարություն իշխող կուսակցությունը հասարակության թշնամի է հայտարարել բոլոր նրանց, ովքեր իրեն չեն սատարում և, ըստ էության, զբաղվել է հասարակության հիմքերի խարխլմամբ։ Այդ պատճառով էլ Անկարայում տեղի ունեցած հարձակումը կարող է միակ միջադեպը չլինել, թուրքական հասարակությանը սպառնում են ավելի ծանր հետևանքներ, ասում է փորձագետը։

«Նրանք գրավել են դատարաններն ու լրատվամիջոցները, և դրանցից օգտվելով, աներևակայելի բաներ են անում», – գրել է Էմին Չյոլաշանը։


Կարդալ ավելին JAMnews-ում