JAMnew-ի ֆոտոնախագիծը. Ստալինը Վրաստանում" />

Ստալին. աստված, գերաստղ

JAMnew-ի ֆոտոնախագիծը. Ստալինը Վրաստանում

Ստալինի անձի հանդեպ հասարակության վերաբերմունքն արտահայտող վերջին հետազոտությունն անցկացվել է 2012թ.-ին: Կարնեգի հիմնադրամը հետազոտել է հասարակության վերաբերմունքը ԽՍՀՄ առաջնորդի հանդեպ Հարավային Կովկասի երեք երկրներում՝ Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև Ռուսաստանում: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հետխորհրդային երկրների բնակիչների մեծ մասի համար 20-րդ դարի այդ արյունարբու բռնակալը, ով գնդակահարել և աքսորել է ավելի քան 20 մլն մարդ, դեռևս կենդանի և հարգված անձ է: Օրինակ, Վրաստանում հարցվածների 45 տոկոսը դրական վերաբերունք է արտահայտել Ստալինի հանդեպ:

Այս հետազոտության անցկացումից 4 տարի է անցել, բայց հավանաբար քիչ բան է փոխվել: Ընդհակառակը, վերջին 4 տարիների ընթացքում Ստալինի երկրպագուները Վրաստանում ավելի ակտիվ են դարձել, որոշ գյուղերում ու քաղաքներում նույնիսկ առաջնորդի արձանն ու կիսանդրին ինքնակամ վերականգնելու փորձեր են եղել:

Կոմունիստական և ֆաշիստական խորհրդանիշները Վրաստանում արգելված են օրենսդրությամբ: 2013թ. խորհրդային սիմվոլիկայի ոչնչացման արդյունավետ մեխանիզմների ստեղծման նպատակով խորհրդարանը փոփոխություններ է մտցրել «Ազատության խարտիայում»: Այդ փոփոխությունների ընդունումից 3 տարի է անցել, սակայն խորհրդային սիմվոլիկան ոչ միայն չի ոչնչացվել, այլև ընդհակառակը, օրինակ, Ստալինի հայրենիք Գորիում սուպերմարկետ է բացվել, որի ճակատային հատվածում առաջնորդի հսկայական լուսանկարն է փակցված:

***

Ստալինի հայրենի Գորիում «մեծ առաջնորդն» ու գրեթե աստվածն անձեռնմխելի և անմահ է: Նա այստեղ բազմաթիվ երկրպագուներ ունի. մարդիկ հավատում են, որ Իոսիֆ Ջուղաշվիլին (Ստալինը) երբևէ Վրաստանում ծնված (կամ դեռևս չծնված) ամենաականավոր անձն է:

Սակայն Գորին Վրաստանի միակ քաղաքը չէ, որտեղ Ստալինին հարգում են (հաճախ նաև խոնարհվում): «Մեծն առաջնորդի» մահվանից 64 տարի է անցել, սակայն նա այստեղ կենդանի է տարբեր ձևաչափերով ու Վրաստանի տարբեր բնակավայրերում:

Ստալինն աստված է

Գորի, 2016թ.: Սուրբ Երրորդություն. այսպես են անվանում Ղրիմում 1945թ.-ի փետրվարին Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի հանդիպման լուսանկարը:

Զեմո (Վերին) Ալվանի գյուղ, 2013թ.: Ճաշկերույթների ժամանակ Ստալինի կենացը խմում են հոտնկայս՝ ի նշան հատուկ հարգանքի և ակնածանքի:

Գորի, 2016թ.: Մարտի 5-ին՝ Ստալինի մահվան օրը, «մեծն առաջնորդի» հետևորդները հավաքվում են Գորիում: Նրանց կարծիքով Ստալինի օրոք կյանքն ավելի լավն էր, քան այսօր:

Ստալին. անկում և հարություն

Գորի, 2016թ.: Այստեղ՝ Գորիի կենտրոնում, Ստալինի 9-մետրանոց արձանն էր: 2010-ին կառավարության հրամանով արձանը բնակչությունից թաքուն հանեցին պատվանդանից: Կառավարության նման քայլը վիրավորել էր Գորիի բնակչության մի մասին: Նրանց կարծիքով, «մեծ առաջնորդի» տեղը հենց քաղաքի կենտրոնում է:

Գորի, 2013թ.; Գորի, 2016թ.: Ստալինի արձանը հայտնվեց փլատակների մեջ, քաղաքի գծից դուրս:

Գորի, 2013; Գորի, 2016.

Գորի, Աթենի գյուղ, 2016թ. Գլխավոր արձանի ապամոնտաժումը չազդեց Ստալինին որպես մեծ առաջնորդի վերաբերվելու վրա:

Գորի, 2016թ.: Ստալինի դեմքը կարելի է տեսնել Վրաստանի տարբեր քաղաքներում: Այս սուպերմարկետը գտնվում է Գորիում՝ Ստալինի փողոցում:

Գորի, Աթենի գյուղ, 2016թ.: Այս տան տերը՝ Ժուժունա Նատաձեն, արդեն մեկ տարի է այստեղ չի բնակվում, սակայն ստալինյան խորհրդանիշները, որոնք նա հավաքել է 50 տարիների ընթացքում, մինչև հիմա պահպանվել է պատշգամբում:

Գորի, գյուղ Աթենի, Ժուժունա Նատաձեի պատշգամբը, 2016թ.: Սա Ստալինի 3D դիմանկարն է. աջ կողմից նայելիս կարելի է տեսնել երիտասարդ Ստալինի դեմքը, ձախից՝ միջին տարիքի, իսկ ուղիղ նայելիս՝ «մեծ առաջնորդի» դասական կերպարը:

Զեմո Ալվանի գյուղ, 2013 թ: «Մեծ առաջնորդի» կիսանդրին կա նրա գրեթե բոլոր հետևորդների տանը:

Զեմո Ալվանի գյուղ, 2013 թ: Երկրորդ աշխարհամարտին զոհվածների հուշարձան:

Գորի, 2016թ., Ստալինի թանգարանի բակը

Գորի, 2013թ., Գորի, 2016 թ.: Բնակչության մի մասը որոշել է կրկին տեղադրել Ստալինի 9-մետրանոց արձանը Ստալինի թանգարանի բակում: Սակայն իրականացնել դեռևս չի հաջողվել: Չնայած պատվանդանին հաճախ են թարմ ծաղիկներ հայտնվում ի նշան «մեծ առաջնորդի» հանդեպ տածած հարգանքի:

Ստալինը՝ գերաստղ

Գորի, 2016թ.: Ժամանակի ընթացքում Ստալինի անունը Վրաստանում յուրօրինակ «տեսարժան» մի բան է դարձել: Առաջնորդի դիմանկարը կարելի է տեսնել վերնաշապիկների վրա, հուշանվերների և այլ տեսքով:

 

Թբիլիսի, 2016թ.: Ստալինի կիսանդրին հնաոճ իրերի խանութում:

 

 

Թբիլիսի, 2016թ.: Ստալինի դեմքով խորհրդանիշների կարելի է հաճախ հանդիպել Չոր կամրջի վրա գտնվող հին իրերի շուկայում:

 

 

Թբիլիսի, 2016թ.: Ստալինի դիմանկարը պատճառներից մեկն է, թե ինչու է Չոր կամուրջը զբոսաշրջիկների շրջանում հայտնի:

 

 

Գորի, 2016 թ.: Հազարավոր զբոսաշրջիկներ ամեն տարի այցելում են Գորիում գտնվող Ստալինի թանգարան:

 

 

Թբիլիսի, 2016թ.: Փոփ-արտ Ստալինի, Լենինի, Կարլ Մարքսի, Մաոյի և Կաստրոյի մասին Թբիլիսիի հոսթելներից մեկում:

 

 

Թելավի, 2013թ.: Հակաստալինյան սթրիթ-արտ «մեծ առաջնորդի արձանի մոտ»:

 

 

Թբիլիսի, 2016թ.: 21-ամյա Թաթա Մուրաչաշվիլին, Վրաստանում Ստալինի հավանաբար ամենաերիտասարդ երկրպագուն է:

Հրապարակվել է 5.04.2016 


Կարդալ ավելին JAMnews-ում