Ռեպորտաժ Դաղստանից, որտեղ մարդիկ ցանկանում են Ստալինի անունով փողոց անվանակոչել և վստահ են, որ նույն բանն է ուզում նաև Պուտինը" />

Ստալինը վերադառնում է Դաղստան

Ռեպորտաժ Դաղստանից, որտեղ մարդիկ ցանկանում են Ստալինի անունով փողոց անվանակոչել և վստահ են, որ նույն բանն է ուզում նաև Պուտինը

Վրաստանի Գորի քաղաքի բնակիչները, որտեղ ծնվել է Ստալինը, հավաքվել են տեղի եկեղեցում 2018թ-ի մարտի 5-ին Ստալինի մահվան օրը նշելու: Լուսանկարը՝ REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Ըստ «Նովայա գազետայի» հրապարակման

Կասպիյսկ քաղաքում (գտնվում է Ռուսաստանի կազմում գտնվող Դաղստանի Հանրապետությունում) փողոց վերանվանելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Ի.Վ. Ստալին» տեղական հասարակական կազմակերպությունը:

Այդ կազմակերպության նախագահը, որի անունն Իսա Ազիև է, հանրային քննարկումների ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է «վերականգնել պատմական արդարությունը», քանի որ այդ փողոցը նախկինում արդեն Ստալինի անունով էր:

«Մեզ իրենց ստորագրություններով պատվել են մեր քաղաքի ամենահեղինակավոր և ամենապատվավոր քաղաքացիները: Նրանք Հայրենական պատերազմի մասնակիցներ են, Վետերանների խորհրդի, Ավագանու, Պատգամավորների խորհրդի, Չեռնոբիլցիների միության, ՆԳՆ խորհրդի անդամներ: Մենք հենց այնպես չենք եկել քաղաքապետարան, այլ լավագույն անձանց լավ և հզոր աջակցությամբ», – պնդել է նախագահը:

«Մենք՝ հանուն Ստալինի», – լսվել է դահլիճից:

Մանկավարժական ինստիտուտի ռազմական ամբիոնի դասախոս Մուսա Աբակարովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես կցանկանար, որ Կասպիյսկում փողոց վերանվանեին.

«Մեր նախագահ Վլադիմիր Վլադիմիրին լռում է: Նա չի կարող ասել. . «Եկեք Ռուսաստանի ժողովրդի հայրենասիրությունը բարձրացնենք Ստալինի անվամբ»: Նա չի կարող այդպիսի բան ասել, որովհետև ողջ աշխարհը նրա դեմ դուրս կգա: Նա իր պահվածքով մեզ ակնարկում է. «Դե, տղանե՛ր, սկսեք: Բարձրացրեք հայրենասիրական զգացմունքը, վերանվանեք»:

Դա նախագահի թաքուն գաղափարն է: Դա մեծ խթան է, մեծ ոգեշնչում: Իսկ այն, որ… այն ժամանակ մարդկանց են սպանել, չեն սպանել, վիճելի հարց է, այդ հարցը չենք քննարկելու»:

Քննարկումների մասնակիցներից մեկը խոստովանել է, որ, լինելով Խորհրդային Միության հայրենասեր, որդուն Իոսիֆ է անվանել:

«Պետրոսի գահակալության տարիներին բնակչության մեկ երրորդ մասը կոտորվել է: Հզոր բռնաճնշումներ են եղել, նրա անունով փողոցներ են անվանվել, և ամեն ինչ կարգին է», – վրդովվում էր մեկ այլ մասնակից Օմարի Հասանովը:

Տեղի գործարանի նախկին աշխատակից Բունյամին Իբրահիմովը որոշեց ցարական Ռուսաստանի պատմության էքսկուրս անցկացնել:

Նա պատմեց, որ իր նախապապի եղբայրը ծառայել է ռուսական բանակում, սակայն, չնայած բազմաթիվ պարգևներին և բարձր կոչումներին, 1920թ-ին նրան կեղծ մատնությամբ կալանավորել են և գնդակահարել, «սակայն այն ժամանակ այդպիսի մթնոլորտ էր»:

«Հարազատ մարդիկ էին մատնել, հարազատ մարդիկ էին գրել: Դա Ստալինը չէր արել, այլ տեղացիները: Ստալինը չէր կարող ողջ Խորհրդայիան Միությունը վերցներ ու բռնաճնշեր: Իրավիճակն էր այդպիսին: Դասակարգային պայքար էր»,հայտարարել է վետերանը:

Վերջապես, խոսքը հասավ միակ երիտասարդ Շամիլ Ռասուլովին, որը ցանկացավ դեմ արտահայտվել: Դահլիճում աղմուկ բարձրացավ: «Դու ինչի՞ն ես դեմ», – ագրեսիվորեն նրան հարցրեց լսումների ակտիվ մի ջատագով:

Երիտասարդ է, պատմություն չգիտի, – մեծահոգաբար արդարացրեց տղային թոշակառուներից մեկը:

Ես եկել եմ կարծիքս և մեր մուտքի կարծիքը հայտնելու: Պետք է կլինի փաստաթղթեր փոխել ու մեր գործով զբաղվելու փոխարեն պետք է գնանք և փողոցի անուն փոխենք, – նշել է երիտասարդը: Նրան աջակցեց հարևանը:

Դուք ո՞ր փողոցում եք ծնվել, – հարցաքննությունը շարունակում էր խանդավառ քաղաքացին:

Աշխարհի 14:

Նստի՛ր: Մարդկանց է պետք հարցնել: Մեր նախագահը ձգտում է… Գնում է Ստալինի ճանապարհով: Նա ամրապնդում է երկրի պաշտպանունակությունը: Իսկ Դուք ինքնաձիգի տեսե՞լ եք: Բանակում ծառայե՞լ եք: Հը՞: Քեզ եմ դիմում:

«Ի.Վ. Ստալինի» նախագահը կրկին խոսք վերցրեց և հիշեցրեց, որ Կովկասում գլոբալ հարցերը որոշել են ակսակալներն, այլ ոչ թե երիտասարդները.

«Եվ այստեղ պետք է լսել ակսակալների, տարեց մարդկանց կարծիքը»:

Մեկ ժամ տևած քննարկումներից հետո Կասպիյսկի գլխավոր ճարտարապետ Ահմեդ Մախովն առաջարկեց քվեարկել:

28 մասնակից քվեարկեց վերանվանման օգտին, երկուսը՝ դեմ, ձեռնպահ չկար:

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում