Ինչո՞ւ են որոշ զբոսաշրջիկներ վերադառնում Սվանեթիից հետևյալ խոսքերով․ «Ես այնտեղ այլևս չեմ գնա»" />

Սվանեթիի հակառակ կողմում․ ինչո՞ւ է վրացական լեռնային «հրաշք-հանգստավայրը» սկսել հիասթափեցնել արտասահմանցիներին

Ինչո՞ւ են որոշ զբոսաշրջիկներ վերադառնում Սվանեթիից հետևյալ խոսքերով․ «Ես այնտեղ այլևս չեմ գնա»

Վրաստանի Սվանեթիի շրջանը՝ Եվրոպայի ամենաբարձր բնակեցված վայրըРегион Сванети в Грузии - самая высокая обитаемая зона в Европе.

Վրաստանի Սվանեթիի շրջանը՝ Եվրոպայի ամենաբարձր բնակեցված վայրը։ Լուսանկարը՝ Պատրիկ Սալատի, JAMnews

Սվանեթին հայտնի լեռնային շրջան է Վրաստանի հյուսիս-արևմուտքում։ Բնությունն այստեղ անհավանական հարուստ է․ սառցապատ բարձր լեռները հեքիաթային տպավորություն են թողնում։ Ամեն տարի այս հայտնի վայրերն ավելի ու ավելի շատ հյուրեր են գրավում․ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2018թ-ին Սվանեթի է եկել 15 տարեկանից բարձր 89 հազար զբոսաշրջիկ։

Ծերուկ Թբիլիսի․ Վրաստանի զբոսաշրջության մասին

Վրաստանում ռուս զբոսաշրջիկների թիվն աճում է, իսկ նրանց ծախսած գումարները՝ կրճատվում

Սակայն նրանցից ոմանք այնուամենայնիվ հեռանում են այստեղից հետևյալ խոսքերով․ «Այլևս երբեք»։

Ինչո՞ւ

Դեպի լեռներ տանող ճանապարհին

Վրաստանի Սվանեթիի շրջանը՝ Եվրոպայի ամենաբարձր բնակեցված վայրը։ Լուսանկարը՝ Պատրիկ Սալատի, JAMnews

«Ես այլևս այստեղ չեմ գա», – ասում է լեհ զբոսաշրջիկ Կարոլը, որը Սվանեթիում է եղել ընկերների հետ այս ամառ։

Նրան, ինչպես և շատ ուրիշներին հիասթափություն էր սպասում բարձր լեռներում՝ Ուշգուլի հայտնի գյուղում։ Այն Եվրոպայի ամենաբարձրադիր բնակավայրն է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող օբյեկտների ցանկում։

Բազմաթիվ զբոսաշրջիկներ շրջկենտրոն Մեստիայից Ուշգուլի են ուղևորվում ոտքով։ Քառօրյա ճանապարհ՝ Կովկասի ձնածածկ գագաթների երկայնքով․ այս երթուղին մեծ ժողովրդականություն է վայելում։

Սակայն ճանապարհի վերջին հատվածը բավականին ձանձրալի է, և շատ զբոսաշրջիկներ մինչև Ուշգուլի մնացած վերջին 10կմ-ն անցնելու համար փորձում են այդ կողմերն ուղևորվող մեքենա գտնել։

Այստեղ էլ ամեն ինչ սկսվում է։

Մեքենայով Մեստիայից մինչև Ուշգուլի մոտ մեկուկես ժամ է։ Այստեղ աշխատում են երթուղայինների ու տաքսիների վարորդները, որոնք հեռու են ռոմանտիկայից։ Նրանք հսկայական գումար են պահանջում, քանի որ գիտեն, որ այս վայրերում երթևեկությունն այնքան էլ աշխույժ չէ։

Ըստ զբոսաշրջիկների պատմածների՝ նրանք նույնիսկ խանգարում են նրանց, ովքեր պատրաստ են մարդկանց անվճար տեղ հասցնել։

Հետադարձ ճանապարհին

Վրաստանի Սվանեթիի շրջանը՝ Եվրոպայի ամենաբարձր բնակեցված վայրը։ Լուսանկարը՝ Պատրիկ Սալատի, JAMnews

Երբ զբոսաշրջիկները հասնում են Ուշգուլի, պարզվում է, որ դա պատմության ավարտը չէ, այլ միայն սկիզբը։

Երթուղայինների և տաքսիների վարորդները զբոսաշրջիկների իսկական որս են սկսում՝ առաջարկելով պայմանավորվել Մեստիա վերադառնալու վերաբերյալ։ Հին միկրոավտոբուսի մեկ տեղի համար նրանք 40 լարի [մոտ $12] են պահանջում․ ճանապարհը 56կմ է, մեկուկես ժամ է տևում։

Դա կրկնակի ավելին է, քան Զուգդիդիից Մեստիա հասնելը, իսկ այդ ճանապարհը 136կմ է և երեք ժամ է տևում։

«Դա տհաճ է, երբ քեզ հիմարի կամ կթու կովի տեղ են նում» 

«Ոչ մի երթուղային գյուղից դուրս չի գալիս առանց իմ թույլտվության։ Ընտրություն չունեք», – մեծամտորեն մեզ հայտարարեց մի տղամարդ, որն Ուշգուլիի ինքնահռչակ թագավորի տեսք ուներ և ներկայացավ որպես «Էդուարդ, դիսպետչեր»։

Նա շրջում էր երթուղայինների կայանատեղիում, որը գտնվում է նոր ռեստորանի դիմաց, և համոզում էր զբոսաշրջիկներին, որ առանց իր օգնության նրանք չեն կարող Մեստիա հասնել։ Այն հարցին, թե արդյոք խելամիտ գնով նորմալ երթուղային կա դեպի Մեստիա, նա բացասաբար գլխով էր անում և հիշեցնում իր անձի կարևորության մասին։

«Այստեղ գալու համար մենք 30 լարի ենք վճարել, իսկ Մեստիա վերադառնալու համար մեզնից 40 էին պահանջում։ Ի վերջո, մենք պայմանավորվեցինք 30-ով, սակայն դա տհաճ է, երբ քեզ հիմարի կամ կթու կովի տեղ են դնում», – բողոքում է Կարոլը։

Ինչո՞ւ է նման խնդիր առաջացել և ի՞նչ անել

Վրաստանի Սվանեթիի շրջանը՝ Եվրոպայի ամենաբարձր բնակեցված վայրը։ Լուսանկարը՝ Պատրիկ Սալատի, JAMnews

Մի քանի տեղի վարորդներ բողոքեցին, որ գներն այդքան բարձր են (շուրջ 640 լարի [մոտ $300] մեկ երթուղայինի ուղևորներից), որովհետև ճանապարհը շատ վատ վիճակում է։

«Մենք ստիպված ենք մեքենաները վերանորոգել ամեն շաբաթ», – ասաց նրանցից մեկը։

Վրացերեն իմանալու և սակարկելու հմտություններ ունենալու դեպքում գինը կարելի է իջեցնել մինչև 20 լարի [մոտ $7]։ Սակայն դա անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ։

«Մենք մի վարորդի հետ պայմանավորվեցինք 20 լարիով, և նա միանգամից խնդրեց մեզ ոչ ոքի չասել գնի մասին։ Սակայն մյուս վարորդներն այնուամենայնիվ իմացան, նրանք սկսեցին վազել ավտոբուսի հետևից, հասան, կանգնեցրին այն և մեզ ստիպեցին իջնել։

Մեկուկես ժամ ոտքով էինք գնում, քանի որ չէինք ուզում զիջել, իսկ նրանք մեր հետևից էին գալիս։ Ի վերջո, նրանք հանձնվեցին, և մենք կանգնեցրինք մեկ այլ ավտոբուս», – պատմում է զբոսաշրջիկներից մեկը Caucasus-trekking.com կայքում։

«Ամբողջ տպավորությունը ճամփորդությունից փչացավ։ Սվանեթին հիասքանչ է, սակայն երբ գործ ես ունենում մարդկանց հետո, որոնք ամբողջ օրն անգործության են մատնված, իսկ հետո անհեթեթ գումար են ուզում 50կմ ճանապարհի համար, դա առողջ բանականության ծաղր է։ Ես կարծում եմ, որ բնությունը պետք է հասանելի լինի բոլորի համար», – իր տպավորություններով է կիսվում սլովակ մի աղջիկ, որը Վրաստանում մեկ տարի է անցկացրել։

Խնդիրը մեկնաբանելու խնդրանքին Մեստիայի քաղաքապետարանի զբոսաշրջային բաժնում ասացին, որ «այդ տեղեկությունը նրանց համար բոլորովին նոր է»։

«Երթուղայինները դժվար է վերահսկել, և վարորդները, կարծես, բարձր գներ են սահմանում։ Մենք տեղի ներկայացուցիչներին կիրազեկենք այդ խնդիրների մասին։ Սակայն լուծումը մեր լիազորությունների շրջանակում չէ», – ասված էր կառույցի գրավոր պատասխանում։

Վրաստանի Սվանեթիի շրջանը՝ Եվրոպայի ամենաբարձր բնակեցված վայրը։ Լուսանկարը՝ Պատրիկ Սալատի, JAMnews


Կարդալ ավելին JAMnews-ում