Աբխազիան եռում է. հայտնի սրճարանի անվանման փոփոխությունը կնշանակի քաղաքի նոր դեմք" />

Սուխումի «Բրեխալովկայի» վերջին օրերը

Աբխազիան եռում է. հայտնի սրճարանի անվանման փոփոխությունը կնշանակի քաղաքի նոր դեմք

 

Երբ դեկտեմբերի 7-ին Սուխումի քաղաքային միլիցիայի պետը կարգախմբով եկավ  «Բրեխալովկա» անվամբ ցուցանակը սրճարանի վրայից հանելու, հաճախորդները սկսեցին վրդովվել և թույլ չտվեցին անել դա:

Այսպիսով, սուխումցիների բացարձակ ներդաշնակության, հոգեկան հանգստության և միգուցե լավ ինքնազգացողության համար անհրաժեշտ է վերանվանել Բրեխալովկան, որոշել է քաղաքային ադմինիստրացիան:

Սովորաբար, բախվելով նման նախաձեռնությունների, հարուստ երևակայությունը միանգամից մի մարդու է պատկերում՝ այսպես կոչված նախաձեռնողին: Ահա նա զարթնել է, սուրճ է խմել, հնարավոր է, ծխախոտ է ծխել, պատուհանից դուրս նայել և մտածկոտ հայացքով քաղաքին ասել. «Իսկ չվերանվանե՞նք արդյոք Բրեխալովկան»:

Սակայն, ամեն ինչի մասին՝ հերթով:

 

 Ա  բխազական տեղեկատվական պորտալներում ամեն ինչ սկսվեց «մայրաքաղաքի բնակիչների մասին վերնագրերից, որոնք առաջարկել են վերանվանել սրճարանը»: Հոդվածներում այնուհետև ներկայացվում է, թե ինչպես են արդեն մի քանի տասնյակ ստորագրություն հավաքել և որ «քաղաքացիների ընդմիջման սիրած վայրի անվանումն անընդունելի է»:

Գաղափարի նախաձեռնողներից մեկը՝ մշակույթի ոլորտի աշխատակիցների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ Գուրամ Բազբան լրագրողներին տված հարցազրույցում, ներկայացնելով դրդապատճառը, նշեց. «Դա բացառիկ վայր է, հարևանությամբ նախագահի աշխատակազմն է, դիմացը՝ աբխազական մշակույթի զգալի երկու հուշարձան, մայրաքաղաքի կենտրոնն է: «Բրեխալովկա» անվանումը չի համախատասխանում հաստատության նշանակությանը: Իսկ վերջերս նաև ցուցանակ է հայտնվել, որի վրա մեծատառերով գրված է «Բրեխալովկա»»:

Պետք է հաշվի առնել, որ մեզ մոտ շատ հայտնի դեմքեր են գալիս, այդ թվում՝ բարեկամական երկրների ղեկավարներ, և նրանցից ոչ ոք չի մեկնում՝ չայցելելով առափնյա հատվածում գտնվող սրճարանը: Պետությունների ղեկավարների և  պատվիրակությունների ներկայացուցիչների պաշտոնական հանդիպումներից հետո միշտ հրավիրում են զբոսնել առափնյա հատվածով և արևելյան սուրճ խմել: Ընդ որում, հյուրերին նստեցնում են բաց պատշգամբում, որտեղ ամրացված է «Բրեխալովկա» ցուցանակը:

Բայց չէ՞ որ այդ բառը նշանակում է «դատարկ խոսակցություն, սուտ, հիմարություն»: Իսկ հետո, հանդիպումների մասին ռեպորտաժներ պատրաստելիս լրագրողներն, ինչպես տեղացիներն, այնպես էլ արտասահմանցիները, նշում են, որ զրույցն անցկացվել է «Բրեխալովկայում»: Մայրաքաղաքի շատ բնակիչներ համարում են, որ դա ճիշտ չէ և ամոթ է»:

Հնարավոր է, որ շատ բնակիչներ իրոք այդպես են մտածում: Նրանց հենց Բրեխալովկայում գտնել չհաջողվեց: Սոցցանցերում նույնպես սրճարանի անվանումը փոխելու կողմնակիցներ չկան:
Փոխարենն այդ գաղափարին դեմ հանդես եկողներն ամեն օր սուրճ են խմում Բրեխալովկայում, արդեն վաղուց դա անում են անձնական բաժակներով և խոստովանում, որ ոչ մի անգամ անվանափոխման նախաձեռնողներից ոչ ոքի չեն տեսել այդտեղ:

Բրեխալովկան քաղաքացիների համար սկսվում է սուրճ պատրաստողներից: Ալեքսեյ  Սարգսյանն այստեղ է աշխատում 1998թ-ից, յուրօրինակ էստաֆետն ընդունել է իր աներից՝ Սուխումում հայտնի Հակոբից:

Ի դեպ, եթե սկզբից սկսենք, ապա 1959թ-ին բացված սրճարանը կոչվում էր «Հակոբի մոտ»: Ավելի ուշ, բանավոր ժողովրդական արվեստի ուժով  վայրը վերածվել է Բրեխալովկայի:

«Եթե շատ են ուզում անվանումը փոխել, թող վերադառնան առաջին տարբերակին: Ես համաձայն եմ, որ դա «Հակոբի մոտն» է, սակայն նրանց ինչ-որ նոր գաղափարներով՝ հազիվ թե: Չէ՞ որ այստեղ ամեն ինչ հենց այնպես չէ, Բրեխալովկան էլ հենց այնպես չի առաջացել: Դա նույնպես քաղաքի պատմությունն է, և այն պարզապես վերանվանել չի կարելի», – կիսվում է Ալքսեյը, մինչ հերթական ջազվեները եռման աստիճանի են հասնում ավազի վրա:

«Ես սուրճ եմ մատուցել Լավրովին, Մերձդնեստրի նախագահին և ոչ մի անգամ չեմ զգացել, որ նրանք անհարմար են զգում անվանումից: Ընդհակառակը, նրանք, ովքեր այստեղ առաջին անգամ չեն գալիս, արդեն իրենք են ասում՝ «Գնանք Բրեխալովկա», ի՞նչ վատ բան կա այդտեղ: Այդ ամենը հիմա չի ստեղծվել, ինչո՞ւ են նրանք որոշել, որ հիմա պետք է ինչ-որ բան փոխել: Եվ ովքե՞ր են նրանք, մենք նրանց չենք ճանաչում, ոչ ոքի այստեղ չենք տեսել», – ասում է Բրեխալովկայի աշխատակից Լարիսա Մարշանիան:

Ի՞նչ է իրականում կանգնած Բրեխալովկայի վերանվանման ետևում: Խոսքը, որը բրենդ է դարձել, տարիներ անց կորցնում է կապն իր բառարանային բացատրության հետ և ինքնուրույն գոյական է դառնում: Ամեն ինչ շրջանակների մեջ տեղավորելը, հնարավոր է, նույնիսկ գովելի է, սակայն երբ խոսքը չի գնում կենդանի քաղաքի մասին: Այստեղ ոչ մի արձանագրություն չկա: Իսկ Բրեխալովկայում նույնիսկ պաշտոնապես գրանցված աշխատանքային ժամեր չկան:

Իսկ մեր քաղաքի համար մենք պետք է ամաչենք, ավաղ հարյուրավոր պատճառներով: Քանդված կենտրոնական փողոցներ: Անձրևների սեզոնին ափերից տասնյակ անգամ դուրս եկող գետեր: Այսքան տարվա ընթացքում ճանապարհային երթևեկության տարրական կանոնները ստիպել պահպանելու անընդունակություն: Սակայն Բրեխալովկան՝ ոչ:

Միգուցե պետք է լինել «Բրեխալովկայի երրորդ սերնդի քաղաքացի», մանկությունն անցկացնել շախմատի սեղանների մոտ՝ երկրպագելով հորդ: Իսկ այնուհետև արդեն համարել, որ օրը պաշտոնապես չի սկսվում առանց այս ավազի վրա եփած սուրճի:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

None found


Կարդալ ավելին JAMnews-ում