Այս մասին տեղեկատվությունը տարածում են Ցխինվալիի և Սուխումիի պաշտոնատար անձինք " />

Սուխումին և Ցխինվալին պնդում են, որ Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը

Այս մասին տեղեկատվությունը տարածում են Ցխինվալիի և Սուխումիի պաշտոնատար անձինք

Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում JAMnews-ի համապատասխան հարցին հայտարարեցին, որ կատարվածի մասին տեղեկատվություն չունեն և մանրամասներն են պարզում:

_____________

Հարավային Օսիայի դե ֆակտո արտգործնախարարությունը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սիրիայի և Հարավային Օսիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու որոշման կոմյունիկեն:

Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Դաուր Կովեն Ֆեյսբուքում շնորհավորել է Աբխազիայի բնակիչներին, որ Սիրիան ճանաչել է նրա անկախությունը:

Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ռաուլ Հաջիմբան համանման բովանդակությամբ հայտարարությամբ է հանդես եկել:

JAMnews-ը շարունակում է աշխատել այս թեմայի շուրջ և վերստուգում է տեղեկատվությունը:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:

Կարդալ ավելին JAMnews-ում