Պարենային զամբյուղից քիչ է, բայց ավելի լավ է, քան նախկինում" />

Ադրբեջանում գրեթե կրկնակի կբարձրացվեն սոցիալական նպաստները

Պարենային զամբյուղից քիչ է, բայց ավելի լավ է, քան նախկինում

Ադրբեջանում բարձրացվել են սոցիալական նպաստների որոշ տեսակներ։ Մասնավորապես՝ սահմանափակ կարողություններով անձանց և երեխաների համար։ Բարձրացումն ուժի մեջ կմտնի 2019թ-ի ապրիլի 1-ից։

• Թե ինչպես էին սահմանափակ կարողություններով անձինք Ադրբեջանում պահանջում նպաստների ավելացում

Թվեր

Այսպես, օրինակ․

– հաշմանդամություն ունեցող անձանց նպաստը, կախված դրա աստիճանից, այժմ կազմելու է $88, $76 և $65։ Նախկինում համապատասխանաբար $48, $36 և $31 էր;

– մինչև 18 տարեկան երեխաների նպաստը, որոնք առողջության սահմանափակ հնարավորություններ ունեն, $88 է ($48 է եղել);

– ավելի քան հինգ երեխա ունեցող կանանց նպաստը $32 է յուրաքաչնյուր երեխայի համար ($19 է եղել);

– երեխայի ծնվելու նպաստը $118 է ($64 է եղել);

– պատերազմի հաշմանդամների նախագահական թոշակը $147, $124 և $93 է՝ կախված հաշմանդամության կարգից (եղել է $107, $93 և $71)։

Այդ ամենի համար բյուջեից 300 մլն մանաթ է հատկացվել (մոտ $176 մլն)։

Փորձագետի կարծիքը

Տնտեսագետ Թորգուլ Մաշալին կարծում է, որ այս բարձրացումն իրոք կբարելավի այն մարդկանց նյութական վիճակը, որոնց այն վերաբերում է։ Սակայն, մյուս կողմից, Ադրբեջանում սպառողական զամբյուղը պաշտոնապես $106 է (ավելի բարձր, քան հաշմանդամության առավելագույն նպաստը)։

«Թեև, իմ կարծիքով, հաշմանդամներից քչերն են ընդհանրապես այդ նպաստով ապրում, – ասում է Մաշալին։ – Բացի այդ, այս և վերջերս ձեռնարկված սոցիալական մյուս միջոցները կարող են հանգեցնել պետբյուջեի հերթական փոփոխությունների և բարձրացնել արժեզրկման մակարդակը, եթե բացակայի հստակ նպատակն ու պլանը։ Ըստ ամենայնի, նպաստների բարձրացում պլանավորված չի եղել։ Գների կտրուկ աճ թույլ չտալու համար պետք է դրանք կարգավորել մաքսատուրքերի, էժան վարկերի և այլ գործիքների միջոցով»։

Սոցցանցեր

Սոցցանցերի օգտատերերն այս նորությունն առանց ոգևորության են ընդունել․

«Ինչպե՞ս կարող է չաշխատող հաշմանդամն ապրել 88 դոլարով»;

«Վայ, ի՜նչ շատ է։ Այս ի՜նչ եք անում, պետք չէ, բյուջեն նման վնասի չի դիմանա»։

Սակայն նպաստների «հասցեատերերը» ուրախ են դրանց բարձրացման համար՝ ասելով, որ «դա ավելի լավ է, քան առաջ էր»։


Կարդալ ավելին JAMnews-ում