Սպորտ, քաղաքականություն, կոռուպցիա, անվտանգություն, լոգիստիկա․ ամեն ինչ խառնվել էր " />

Սկանդալ Բաքվում՝ ֆուտբոլի եզրափակչի շուրջ․ կողմնակալ մեկնաբանություն

Սպորտ, քաղաքականություն, կոռուպցիա, անվտանգություն, լոգիստիկա․ ամեն ինչ խառնվել էր

Մայիսի 29-ին Եվրոպայի լիգայի նախանշված եզրափակիչը, որի ընթացքում Բաքվում կհանդիպեն անգլիական ֆուտբոլի երկու հսկաներ` լոնդոնյան «Արսենալն» ու «Չելսին», հավանաբար կդառնա ողջ մրցաշրջանի պատմության մեջ ամենասկանդալայինը։ Իհարկե, դա զուտ մարզական պատճառներ ունի առաջին անգամ եզրափակչում կհանդիպեն ֆուտբոլի հայրենիքի երկու սուպերակումբ։ Սակայն ֆուտբոլային սկանդալների գլխավոր պատճառը եզրափակչի շուրջ նաև քաղաքական իրարանցումն է։

• Ինքնագրաքննությունն Ադրբեջանում. լռել հայկական ամեն ինչի մասին

• «Ֆորմուլա-1». ինչի համար է այն պետք Ադրբեջանին

Մխիթարյանի ֆուտբոլային ֆենոմենը

Հարցի նախապատմությունը

Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի ակումբային հեղինակավոր երկու մրցաշարերի՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակիչ են դուրս եկել չորս անգլիական թիմ։ Ատավել հեղինակավոր եզրափակիչը տեղի կունենա Մադրիդում, որտեղ կհանդիպեն «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը», պակաս հեղինակավորը՝ Բաքվում։ Եվ ուրեմն ինչո՞ւ է նշանակությամբ երկրորդ եզրափակիչն ավելի մեծ ուշադրություն գրավում, քան հիմնականը։

Բաքուն Եվրոպայի լիգայի եզրափակչի անցկացման իրավունքը ձեռք է բերել 2017թ-ի սեպտեմբերին։ Բացի այդ նա նաև իրավունք է ստացել 2020թ-ին անցկացնելու Եվրոպայի առաջնության ևս չորս խաղ։

Այն ժամանակ արդեն խոսակցություններ էին գնում համաշխարհային և եվրոպական ֆուտբոլային ֆեդերացիաների բարձր էշելոններում կոռուպցիայի առկայության մասին։ Շուտով դա հաստատվեց, և ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ղեկավարներ Բլատերն ու Պլատինին հեռացվեցին իրենց պաշտոննեից։ Մի խոսքով, դրանից մի քանի տարի առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պլատինիին պարգևատրել էր Ադրբեջանի բաձր պարգևով՝ «Շոհրաթ» («Փառք») շքանշանով:

Ինչ էլ լինի, եզրափակչի անցկացման իրավունքն արդեն ստացվել է, և ոչ ոք մինչ այժմ այն չէր վիճարկել։ Քանի դեռ եզրափակիչ չէին անցել ֆուտբոլի նախահայրերն՝ անգլիացիները։

Առաջին խնդիրը․ Բաքուն չափազանց հեռու է

Ամեն ինչ անսպասելի սկսվեց։ Առաջինը վրդովվեց մի մարդ, որը չէր էլ պատրաստվում Բաքու մեկնել՝ «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը։ Նա բողոքում էր եզրափակչի օրերին հյուրանոցների և չվերթների բարձր գներից, բայց նաև նշում․

«Բաքու․․․ Չգիտեմ՝ ինչ են նախաճաշին ուտում այդ տղաները, որոնք նման որոշումներ են կայացնում։ Ես պատկերացում չունեմ, թե ինչպես այնտեղ հասնել, արդյոք մշտական չվերթներ կան դեպի Բաքու։ Եզրափակիչների անցկացման մասին որոշումները պետք է շատ ավելի խելամիտ և հիմնավորված լինեն։ Սա անպատասխանատու քայլ է։ Ես չգիտեմ, թե ինչպես են նրանք այսպիսի որոշումներ կայացնում»։

Նախքան առաջ անցնելը գրանցենք, որ Կլոպը անկեղծ չի կամ էլ հիշողությունը լավ չէ։ Նա Բաքվի ճանապարհը շատ լավ գիտի, քանի որ այստեղ էր եկել իր նախկին թիմի՝ «Բորուսիայի» հետ Դորթմունդից։ Ավելի լավ է նա ուսումնասիրի Մադրիդի ճանապարհը, որտեղ նրա թիմը խաղալու է «Տոտենհեմի» հետ ուրիշ՝ ավելի հեղինակավոր երափակչում։ Բաքվի ճանապարհը գիտեն նաև «Արսենալն» ու «Չելսին», ինչպես նաև նրանց երկրպագուները։ Այդ երկու թիմերն էլ Բաքվում եղել են և խաղացել են տեղի «Ղարաբաղ» ակումբի հետ և հաղթել։

Բաքուն իրոք Լոնդոնից հեռու է՝ ֆուտբոլային եվրոպական գոտու մյուս ծայրում։ Այստեղ հասնելը հեշտ չէ և բավականին թանկ։ Սակայն նույնքան դժվար և թանկ է կովկասցի երկրպագուների համար Լոնդոն հասնելը։

Եթե մեր բոլոր երկրները մեկ ֆեդեռացիայի անդամ են, ըստ էության, մենք նույն իրավունքներն ունենք։ Եկեք մի փոքր երազենք իսկ ի՞նչ կլինի, եթե եզրափակիչ դուրս գան Թբիլիսիի, Բաքվի կամ Երևանի թիմերը։ Իսկ եզրափակիչն անցկացվի, ասենք, Դուբլինում։ Մի՞թե մենք սկսելու ենք բողոքել, թե այնտեղ մեկնելը թանկ է, եկեք եզրափակիչը տեղափոխենք մեզ ավելի մոտ քաղաք։

Երկրորդ խնդիրը․ բարդ լոգիստիկա և տոմսերի քանակի սահմանափակում

«Արսենալ» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ իր երկրպագուները հիասթափված են Բաքու հասնելու դժվարություններից։

Ակումբը բողոքում է տոմսերի քիչ քանակից, երթուղու դժվարություններից և այլ անհարմարություններից։

Հատկանշական է, որ եզրափակչի նույն քաղաքի մեկ այլ մասնակից՝ «Չելսին», դեռ ոչ մի բանից չի բողոքում։

Բաքվի Օլիմպիական մարզադաշտը 65 հազար հանդիսատես է տեղավորում։ Լոնդոնյան յուրաքանչյուր ակումբի երկրպագուներին 6 հազարական տոմս է տրամադրվել և երեք հազար տոմս՝ հյուրերի համար, ընդհանուր՝ 15 հազար։ Իհարկե, սա շատ չէ։

Պաշտոնապես ադրբեջանցի պաշտոնյաներն ասում են, որ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանն ունակ է մեկ ժամում 10 հազար ուղևոր ընդունել։ Արդեն հաստատվել է չարտերային չվերթի 45 դիմում մայիսի 28-ի և 29-ի համար, որոնցից 16-ը բիզնես-ավիացիային է բաժին ընկնում, երկու չվերթներով կժամանեն ֆուտբոլային ակումբները, տասը չվերթներով՝ ակումբների երկրպագուները։ Լրացուցիչ չվերթներ են ամրագրել նաև այնպիսի արտասահմանյան ավիաընկերություններ, ինչպես Turkish Airlines-ն է, Air Arabia, Fly Dubai, ISRair, Jazeera Airways-ն։

Այսինքն՝ տրանսպորտային խնդիր չկա։ Օրինակի համար կարելի է հիշել, որ «Ֆորմուլա-1»-ին, որը վերջերս է Բաքվում կայացել, քաղաքը 19 հազար արտասահմանցի է ընդունել։ Թբիլիսին 2015թ-ին ընդունել է «Բարսելոնայի» և «Սևիլյայի» մասնակցությամբ իսպանական սուպերակումբի եզրափակչի ավելի քան 20 հազար ուղևոր։

Ուրեմն ինչո՞ւ է անգլիացի ֆուտբոլային երկրպագուներին այդքան քիչ քվոտա տրամադրվել։

Իմ վարկածն անաչառ չէ ինձ թվում է, որ մեր իշխանությունները մի քիչ վախեցել են անգլիացի ֆուտբոլային երկրպագուների հոսքից, որոնք ամենաանզուսպն են Եվրոպայում։ Որքան նրանք քիչ են, այնքան ավելի հանգիստ է։ Թեև 12 հազարին հետևելը նույնպես հսկայական լարվածություն է։ Եթե մերոնք իմանային, որ եզրափակիչ կանցնեն «Արսենալն» ու «Չելսին», երեք անգամ կմտածեին նախքան հայտ ներկայացնելը (շնորհակալ լինենք գոնե, որ «Արսենալն» ու «Տոտենհեմը» չեն, անգամ լոնդոնյան ոստիկանությունն է մեկ շաբաթ նախապատրաստվում այդ դերբիին)։

Որպես սփոփանք Բրիտանիայի դեսպանը տեսաուղերձ է հղել և ողջունել Բաքվում եզրափակչի անցկացումը։ Նա հավելել է, որ այս շաբաթ Բաքու կժամանեն Մեծ Բրիտանիայի ոստիկանության առաջատար թիմերն ադրբեջանցի գործընկերների հետ համագործակցության համար։

Երրորդ՝ ամենագլխավոր խնդիրը․ Հենրիխ Մխիթարյան

Վախենամ, որ Բաքվի եզրափակչի կազմակերպիչներն, ինչպես տեղացի, այնպես էլ եվրոպացի, ի սկզբանե մատները խաչել էին, միայն թե «Արսենալը» եզրափակիչ չանցնի։ Սակայն այն անցավ, և առաջացավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի, որն այժմ «Արսենալում» է խաղում, Բաքու ժամանելու հարցը։

Ադրբեջանը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ հակամարտության մեջ է։ Այդ պատճառով էլ կովկասյան հարևան երկրների քաղաքացիների միջև տեղաշարժը դեռևս շատ է դժվար։ Հայ մարզիկները պարբերաբար Բաքու եկել են․ Եվրոպական խաղերին մասնակցել է Հայաստանի թիմը, հայ բռնցքամարտիկը նախագահ Ալիևի ձեռքից մեդալ է ստացել, շախմատիստ Արոնյանը լուսանկար է հրապարակել Բաքվի Կույսի աշտարակի ֆոնին։ Սակայն ֆուտբոլը ոչ շախմատ է, ոչ էլ ըմբշամարտ։

Բացի այդ, պարզվել է, որ Մխիթարյանը բազմիցս այցելել է Լեռնային Ղարաբաղ և այնտեղ բարեգործական հիմնադրամների աջակցել։

Տեղի ազգայնականները բողոքի ալիք են բարձրացրել սոցցանցերում՝ պահանջելով Հենրիխին թույլ չտալ Բաքու գալ։ Ակցիան միանգամից տարածվել է հայկական լրատվամիջոցների և «Արսենալի» երկրպագուների կողմից՝ թե «մերոնց ծեծում են»։

Հենրիխ Մխիթարյանը երկու անգամ հնարավորություն է ունեցել Բաքու այցելելու Դորթմունդի «Բորուսիայի» և նույն «Արսենալի» կազմում, սակայն երկու դեպքում էր ակումբի մարզիչները որոշել են ռիսկի չդիմել և նրան Բաքու չբերել։ Իսկ հիմա խաղասեղանին եզրափակիչն է և Չեմպիոնների լիգայի հաջորդ սեզոնի ուղեգիրը։ Այս խաղը շատ կարևոր է «Արսենալի» համար։

Դեռ պարզ չէ, թե արդյոք կժամանի Մխիթարյանը, Ադրբեջանն անվտանգության երաշխիք է տվել, սակայն «Արսենալն» այդ երաշխիքները դեռ բավարար չի համարում։ Ցանկացած դեպքում Հենրիխի ժամանման մասին որոշումն ընդունելու է մարզիչը։ Մխիթարյանը վաղուց լավագույն մարզավիճակում չէ, ես նրան պահեստայինների նստարանին կնստեցնեի։

Սակայն եթե նա չգա, «Արսենալն» իր պարտությունը բացատրելու պատճառ կունենա։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում