Բրազիլիայում ավարտվեցին սկանդալներով լի Օլիմպիական խաղերը" />

Սկանդալային խաղեր

Բրազիլիայում ավարտվեցին սկանդալներով լի Օլիմպիական խաղերը

Ռիոյի Օլիմպիական խաղերն անցան պատմության գիրկը: Արդեն ավադույթ է, երբ խաղերի փակման պաշտոնական արարողությանը Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը Օլիմպիադայի տերերին վերջին ուղերձն է հղում ասելով. «Այս Օլիմպիական խաղերը լավագույնն էին պատմության մեջ»:

Հեռարձակման ուշ ժամի պատճառով շատ եվրոպացիներ չկարողացան փակման արարողությունը, սակայն, կարծում եմ, Թոմաս Բախը, եթե անգամ արտաբերեց այդ խոսքերը, ապա մեծ տանջանքների գնով, քանի որ իրականում անգամ մեծ վերապահումներով էլ դժվար կլինի Բրազիլիայի խաղերը լավագույնը համարել:

Ինքը ՄՕԿ նախագահն, ում համար այս ամառային օլիմպիադան առաջինն էր որպես աշխարհում ամենագլխավոր մարզական կառույցի ղեկավար, կնախընտրեր որքան հնարավոր է շուտ դրանց մասին մոռանալ:

Ոչ նվաճած ոսկե մեդալների ռեկորային քանակը, որը հզոր սպորտսմեն՝ լողորդ Մայքլ Ֆելփսը հասցրեց 24-ի, ոչ Հուսեյն Բոլթի ֆանտաստիկ հեթտրիկը, ում հաջողվեց արդեն երրորդ խաղերին երկու սպրինտերական դիստանցիա և էստաֆետա հաղթել, ի վիճակի չեն լինի հարթել բրազիլական Օլիմպիադայում տիրող բացասական մթնոլորտը:

Բայցևայնպես, երբեմնի լեգենդար սուսերամարտիկին չի կարելի մեղադրել անկեղծ չլինելու մեջ: Քանի որ հենց Բախի շնորհիվ օլիմպիական շարժումը վերջնական անկում չապրեց, դոպինգային պատմությունից հետո, որի մեջ ողջ ուժով խրվեց Ռւոսաստանը:

Չտրվելով քաղաքական գործիչների, Համաշխարհային հակադոպինգային գործակալության պաշտոնյաների, լրագրողների, վիրավորված ու պատիվ պահանջող մարզիկների խելահեղ ճնշմանը՝ նրան հաջողվեց պահպանել Օլիմպիական խաղերը որպես ամբողջական օրգանիզմ, որպես աշխարհի լավագույն աթլետների մրցաշար: Այո, իմիջային մեծ կորուստներով, բայց պահպանեց:

Ռուսական թիմին՝ թեկուզև մեծ կրճատումներով, թույլ տալով խաղի մեջ մնալ՝ ՄՕԿ նախագահը փաստացի այս Օլիմպիադան, հնարավոր է նաև հետագա խաղերը, զերծ պահեց 80-ականների առաջին կեսին տիրող իրավիճակի կրկնությունից:

Այն ժամանակ իրար հետևից երկու Օլիմպիական խաղերը անցկացվեցին երկու մասի բաժանված աշխարհի փոխադարձ բոյկոտի պայմաններում: Սկզբում մոսկովյան Օլիմպիադան անտեսեցին ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասը: Իսկ չորս տարի անց պատասխան քայլ արեց ԽՍՀՄ-ն ու սոցիալիստական ճամբարի նրա դաշնակիցները՝ հրաժարվելով Լոս Անջելես ուղարկել իրենց մարզիկներին:

Միակ բանը, ինչին հասան «սառը պատերազմը» գլխավոր մարզական մրցաշարի վրա տարածած քաղաքական գործիչները, այն էր, որ այդ երկու խաղերին նվաճած մեդալները դառնության համ ունեին:

Տեսքով ու իրենց պաշտոնական կարգավիճակով դրանք իհարկե չեն տարբերվում մյուս օլիմպիադաների մեդալներից, սակայն նստվածքը, որ դրանք նվաճված են ոչ օպտիմալ մրցակցային միջավայրում, ընդմիշտ խամրեցնում է դրանց փայլը առաջին հերթին հենց հաղթողների աչքերում:

Հավանաբար, հենց նման ընկալում է սպասվում նաև հույն Էկատերինի Ստեֆանիդիի՝ Ռիոյում ձողացատկի ոլորտում նվաճած ոսկու դեպքում: Նա իհարկե մեղավոր չէ, որ իր գլխավոր մրցակից հռչակավոր Ելենա Իսինբաևային բոլոր ռուս թեթև աթլետների հետ միասին թույլ չտվեցին մասնակցել խաղերին:

Օլիմպիական կրկրնակի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր, երկար ու անբիծ կարիերայի տեր մարզիկը ստիպված եղավ պատասխպանատվություն կրել ինչ-որ մեկի դոպինգային զեղծարարության համար: Դրանից հետո Իսինբաևայի՝ հուզմունքվ լի արտահայտությունը. «Ով էլ հաղթի Ռիոյի Օլիմպիադայում իմ բացակայության պայմաններում, նա երկրորդը կլինի» նորաթուխ չեմպիոն Ստեֆանիդիի համար հավերժ կշտամբանք կմնա:

Հնարավոր է, որ Իսինբաևան իր գնահատականներում այդքան անողոք չէր լինի, եթե չլիներ այդ պատմության մեկ այլ հանգամանք: Ինքը մարզիկը խոստովանել է, որ խաղերին իր մասնակցությունն արգելելու վերջնական որոշման կայացման նախօրեին նա sms-հաղորդագրություն է ուղարկել ձողացատկի իր գործընկերներին՝ խնդրելով համերաշխություն հայտնել ու բացահայտ սատարել իրեն: Սակայն ոչ ոք այն խնդրանքին այդպես էլ չէր արձագանքել:

Նման արձագանքը թերևս զարմանք չի առաջացնում: Օլիմպիադաներին մեծահոգությունը վաղուց հազվագյուտ երևույթ է դարձել: Այլապես դոպինգի հետ կապված այս բոլոր պատմությունները չէին լինի:

Ցանկացած գնով արդյունքի հասնելը ոչ միայն ռուսական սպորտի մասին է, որը սկանդալի էպիկենտրոնում հայտնվեց: Թվում է, թե սա մեծ հաղթանակների ամբողջ ժամանակակից սպորտի իրողությունն է, երբ վազքուղում մարզիկների մրցամարտն անտեսանելիորեն համալրվում է յուրաքանչյուր թիմի դեղագործական ձեռքբերումներով:

Պայքար է գնում ոչ միայն այն բանի համար, թե ով ավելի արագ կլինի, այլ նաև՝ թե ով ավելի լավ կշրջանցի դոպինգ-թեստը: Ոչ ամեն «մաքուր մարզիկ» է իրականում մաքուր, և ամեն հաջորդ օլիմպիադա դա ապացուցում է: Մի մասի զեղծարարությունները բացահայտում են թարմ հետքերով, մյուսներինը՝ տարիներ անց, իսկ մյուսներինն էլ հավանաբար երբեք չեն բացահայտի:

Եթե անգամ դոպինգի բացահայտման տեխնոլոգիական մակարդակը թույլ տա դա անել, հենց օլիմպիական շարժումը թույլ չի տա որոշ սուպերհերոսների  վարկաբեկել, քանի որ այն վաղուց գերշահութաբեր բիզնես է դարձել: Այդ բիզնեսի խորհրդանիշներին ոչ ոք չի զոհաբերի:

Դա է պատճառը, որ բոլոր այդ ռեկորդային վայրկյաններին, կիլոգրամներին ու միավորներին հնարավոր չէ զգուշությամբ չվերաբերվել:

Այնուամենայնիվ, ցանկանում եմ  հիշել նաև Ռիո 2016-ի լավ ակնթարթները, որոնց համար էլ գրեթե մեկ դար առաջ բարոն Պիեռ դե Կուբերտենը վերածնեց Օլիմպիական խաղերը: Կանանց շրջանում 5000 մ նախընտրական մրցավազքի ժամանակ Ռիո 2016-ում նորզելանդացի Նիկկի Հեմբլինն ու ամերիկացի Էբբի Դ՛Ագոստինոն բախվեցին միմյանց և վնասվածքներ ստացան:

Ընդ որում Նոր Զելանդիայի ներկայացուցիչն օգնեց ոտքի կանգնել ամերիկացի վազորդին, ով ավելի լուրջ վնասվածք էր ստացել: Երկու մարզիկներն էլ կաղալով հատեցին եզրագիծը: Եվ չնայած որ իրենց ազգանունները ցուցակում վերջինն էին, հազիվ թե կարելի է այդ աղջիկներին պարտված համարել:

Հրապարավել է՝ 22.08.2016


Կարդալ ավելին JAMnews-ում