Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստն ընդհատվել է բողոքներով։ Իշխանությունն արդարանում է, «արարողակարգրային սխալ է տեղի ունեցել» " />

Սկանդալ Վրաստանի խորհրդարանում․ ռուս պատգամավորը՝ խոսնակի աթոռին

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստն ընդհատվել է բողոքներով։ Իշխանությունն արդարանում է, «արարողակարգրային սխալ է տեղի ունեցել»

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը Վրաստանի խորհրդարանի շենքում հունիսի 20-ին ձախողվել է։ Պատվիրակները ստիպված են եղել լքել խորհրդարանի շենքն այն բանից հետո, երբ խորհրդարանական ընդդիմությունը բողոքել է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի կողմից նիստի բացման փաստի դեմ։

Ընդմիջումից հետո վեհաժողովը չի կարողացել շարունակել աշխատանքը, քանի որ խորհրդարանական ամբիոնը զբաղեցրել են ընդդիմության ներկայացուցիչները, որոնք հայտարարել են, որ խորհրդարանի նիստերի դահլիճում թույլ չեն տա ռուս պատգամավորի ներկայությունը։ Նրանց վրդովմունքն է առաջացրել այն, որ ՌԴ Պետդումայի անդամը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը։

Ընդդիմության ցույցը

«Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» խորհրդարանական ընդդիմության անդամները, որոնք զբաղեցրել են խորհրդարանական ամիբիոնը, իշխանություններին կես ժամ են տվել դահլիճից բոլոր ռուս պատգամավորներին դուրս բերելու համար։

«Եթե այդ մարդիկ դուրս չբերվեն, մենք կսկսենք մարդկանց մոբիլիզացիա՝ և ոչ թե խորհրդարանի շենքի դիմացի փողոցում, այլ հենց այս դահլիճում», – հայտարարել է «Ազգային շարժման» ներկայացուցիչ Սալոմե Սամադաշվիլին։

«Գլխավոր խնդիրը, բնականաբար, այն է, որ այդ ամենը տեղի է ունեցել խորհրդարանի նիստերի դահլիճում։ Նվաստացրել են մեր խորհրդարանը։ Խորհրդարանի նախագահի աթոռը զբաղեցրել է պարոն Գավրիլովը, որի կենսագրությունում ասված է, որ նա Աբխազիայում է գտնվել պատերազմի ժամանակ, և պարզ է, որ ոչ որպես զբոսաշրջիկ․․․ Այն, որ նա զբաղեցրել է խոսնակի աթոռը վիրավորական է, սակայն գլխավոր խնդիրն, իհարկե, շենքը չէ, այլ այն, որ նման մարդիկ Վրաստանի տարածքում են գտնվում», – հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» պատգամավոր Գիորգի Կանդելակին։

• Ո՞ւմ իրավունքներն են պաշտպանվում Վրաստանում

Իշխանությունների վրդովմունքն ու արդարացումը

Ընդդիմության բողոքից անմիջապես հետո իրենց վրդովմունքն են արտահայտել նաև իշխող կուսակցության ներկայացուցիչները։ Կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին գրավոր հայտարարությամբ է հանդես եկել, որում կատարվածն անվանել է «արձանագրային սխալ», որը «ոչ մի դեպքում առանց համապատասխան արձագանքի չի մնա»։

«Ամբողջությամբ կիսում եմ իմ համաքաղաքացիների անկեղծ վրդովմունքը կատարված իրադարձությունների առնչությամբ։ Անթույլատրելի է, որ Վրաստանի խորհրդարանում ցանկացած միջոցառում ղեկավարի օկուպանտ երկրի ներկայացուցիչ», – հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին։

Նրա խոսքով՝ հենց իր հրահանգով է նիստը դադարեցվել։

«Կազմամկերպիչները, որոնց մեղքով Գավրիլովը զբաղեցրել է խորհրդարանի նախագահի աթոռը, պատախանատվության կենթարկվեն», – հայտարարել է «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն։

«Դժվար է սրանից ծանր բան պատկերացնելը․․․ ռուս պատգամավորին խորհրդարանի խոսնակի աթոռին տեսնելն անտանելի է», – գրել է խորհրդարանի փոխխոսնակ և իշխող կուսակցության ներկայացուցիչ Թամար Չուգոշվիլին։

Հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական ակտվիստները

«Այսօր Ռուսաստանը հաջողությամբ ավարտեց ողջ Վրաստանի օկուպացիան։ Դրա ներկայացոցիչը խորհրդարանում մեր պատգամավորների համար նիստ անցկացրեց։ Սիրտս ցավում է։ Որպես Վրաստանի շարքային քաղաքացի ես ինձ նվաստացած և մեռած եմ զգում։ Ես հիշում եմ ամեն ինչ, ես չեմ մոռացել պատերազմը», – Ֆեյսբուքի իր էջում գրել է «Միջազգային թափանցիկություն – Վրաստան» հասարակական կազմակերպության նարկայացուցիչ Էկա Գիգաուրին։

Լրագրող և քաղաքացիական ակտիվիստ Լաշա Բերուլավան ընդգծում է, որ «Հակաօկուպացիոն շարժումը», որը հսկողություն է իրականացնում օկուպացիոն գծում, այսօրվանից վերահիմնավորվելու է խորհրդարանի շենքի մոտ, «որտեղով օկուպացիոն գիծն իսկապես անցնում է»։

Քաղաքացիական ակտիվիստները հայտարարել են խորհրդրանի շենքի մոտ բողոքի ակցիայի անցկացման մասին ժամը 19:00-ին։


Կարդալ ավելին JAMnews-ում