Ռասուլզադեի հին հարթաքանդակը գողացել են և վաճառել որպես մետաղի թափոն, նորի վրայի գրառման մեջ կոպիտ սխալ կա" />

Սկանդալ՝ Ադրբեջանի Հանրապետության հիմնադիր հայրերից մեկի հարթաքանդակի շուրջ

Ռասուլզադեի հին հարթաքանդակը գողացել են և վաճառել որպես մետաղի թափոն, նորի վրայի գրառման մեջ կոպիտ սխալ կա

Ադրբեջանում քննարկում են հայտնի պետական գործիչ, Ադրբեջանի անկախության գաղափարակիր Մամեդ-Էմին Ռասուլզադեի նոր հարթաքանդակի վրա տեղ գտած կոպիտ սխալը։ Բանն այն է, որ Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետությունը հարթաքանդակի վրա նշված է որպես «Ադրբեջանի պետական հանրապետություն»։

Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյություն է ունեցել երկու տարի։ 1920թ-ին երկրում իշխանությունը զավթել են բոլշևիկները։ Մամեդ-Էմին Ռասուլզադեն Ազգային խորհրդի ղեկավարն էր, որը հռչակել էր այդ հանրապետությունը։ Ադրբեջանում նրա անունը շատերի համար երկրի անկախության խորհրդանիշն է։

• Թե ինչպես Բաքվում նշեցին առաջին հանրապետության հարյուրամյակը

• Ինչպե՞ս են Հարավային Կովկասի երկրները 100 տարի առաջ անկախություն ձեռք բերել և ինչ է եղել հետո

Երկրում շատերին է այս միջադեպը վրդովեցրել։ Կատարվածի բացատրությունը պետք է տա ավանի ղեկավարությունը, սակայն այնտեղից դեռ ոչ մի մեկնաբանություն չի տարածվել, բացի այն, որ իրենք տեղյակ են սխալի մասին։

Հարթաքանդակը տեղադրվել է Բաքվի Նովխանի ավանում՝ այն տանը, որտեղ ծնվել է Ռասուլզադեն։

Մինչ այդ այստեղ մեկ այլ հարթաքանդակ կար, որը տեղադրվել էր 1990-ականների սկզբին։ Սակայն հունվարի 15-ին այն գողացվել էր, մասնատվել և հանձնվել մետաղաթափոնի ընդունման կետ։ Հանցագործը ձերբակալվել էր, նա տեղաբնակ Էմին Մամեդովն է։


Կարդալ ավելին JAMnews-ում