Մաֆիայի և կոռուպցիայի դեմ պայքարը լրագրողի և նրա ընկերուհու մահվանն են հանգեցրել: Սլովակիայի հարյուր հազարավոր քաղաքացիներ չեն ցանկացել, որպեսզի այդ հանցագործությունն անպատիժ մնա" />

Սլովակիա. լրագրողի սպանությունը քաղաքական ճգնաժամ է առաջացրել

Մաֆիայի և կոռուպցիայի դեմ պայքարը լրագրողի և նրա ընկերուհու մահվանն են հանգեցրել: Սլովակիայի հարյուր հազարավոր քաղաքացիներ չեն ցանկացել, որպեսզի այդ հանցագործությունն անպատիժ մնա

Մարտի սկզբից Սլովակիայում հանրահավաքներ և երթեր են անցկացվում լրագրողի և նրա ընկերուհու աղմկահարույց սպանության կապակցությամբ: Հանրային ելույթներն ամենամասշտաբայինն են 1989թ-ի Թավշե հեղափոխության ժամանակ տեղի ունեցած քաղաքացիական ցույցերից ի վեր: Երկուշաբթի հրաժարական տվեց Սլովակիայի ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինյակը: Հենց նրա հրաժարականն էին պահանջում ցուցարարները: Ինչո՞ւ Սլովակիան քաղաքական ճգնաժամի եզրին հայտնվեց լրագրողի սպանությունից հետո:

Սլովակներին ցնցել է երկրի ողջ հետխորհրդային պատմության ընթացքում լրագրողի առաջին պատվերով սպանությունը և կառավարության քրեական կապերը, որոնք ի հայտ են եկել այն հոդվածի հրապարակումից հետո, որի վրա աշխատում էր սպանված լրագրողը: Ուրբաթ ավելի քան 100 հազար մարդ Սլովայիայի տարբեր ծայրերից դուրս եկան փողոց կառավարությանն իր դժգոհությունը հայտնելու հանցագործության հետաքննման կապակցությամբ: Բրատիսլավայի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքը մոտ 60 հազար մարդ էր հավաքել:

Ի՞նչ է տեղի ունեցել

Լուսանկարը՝ ԵԿԱՏԵՐԻՆԱ ԲԵԶԳԱՉԻՆԱ

Լրագրող Յան Կուցիակն ու նրա ընկերուհի Մարտինա Կուշնիրովան սպանվել են 2018թ-ի փետրվարի 25-ին: Նրանց մարմինները հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են այն տանը, որտեղ նրանք բնակվում էին, Սլովակիայի արևմուտքում գտնվող Գալանտա քաղաքի մերձակայքում: Սպանությունն անմիջապես կապեցին Յանի պրոֆեսիոնալ գործունեության հետ: Նա աշխատում էր Aktuality.sk պորտալի խմբագրությունում, որը պատկանում է Ringier Axel Springer հրատարակչատանը: Լրագրողը գրում էր պետական կոռուպցիայի և հարկային զեղծարարությունների մասին:

Նրա վերջին հոդվածը, որը հրապարակվել է արդեն նրա սպանությունից հետո, սլովակ քաղաքական գործիչների կապի մասին էր «Նդրանգետա» մաֆիոզ կլանի՝ Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիի կազմակերպված հանցավոր խմբավորման հետ և այն մասին, թե ինչպես են նրանք յուրացնում Եվրամիության փողերը, որոնք տրամադրվել են գյուղատնտեսության զարգացման համար:

Ինչո՞ւ են ցույցեր սկսվել

Սլովակները կարծում են, որ լրագրողի սպանությունն անթույլատրելի է քաղաքակիրթ երկրում, և այն պետք է հետաքննվի, իսկ պատվիրատուները՝ պատժվեն: Հազարավոր մարդիկ էին խաղաղ երթի դուրս եկել Բրատիսլավայում 2018թ-ի մարտի 2-ին՝ զոհված երիտասարդների հիշատակը հարգելու: Մոտ 25 հազար մարդ է երթով անցել քաղաքի փողոցներով և մոմեր վառել իմպրովիզացված հուշարձանների մոտ: Յանի և Մարտինայի լուսանկարը կառավարության շենքի մոտ 1989թ-ի ապստամբության մասին գտնվող հուշատախտակի և քաղաքի կենտրոնական մի քանի վայրերում են տեղադրվել:

Մեկ շաբաթ անց՝ մարտի 9-ին, մարդիկ նոր ցույցի էին դուրս եկել: Հանրահավաքներ անցկացվեցին Սլովակիայի 17 քաղաքներում, իսկ սփյուռքի ներկայացուցիչներն ակցիաներ արեցին աշխարհի մի շարք երկրներում: Ի տարբերություն առաջին երթի՝ ցուցարարները պահանջում էին սպանության անկախ հետաքննություն և ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինյակի հրաժարականը: Շատերը կարծում են, որ գործող կառավարությունն ու վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կոռուպցիայի մեջ խրված են և կապված են սպանության հետ:

Սակայն ակցիաների մասնակիցներն ընդգծում են, որ բռնի իշխանափոխության նպատակ չեն հետապնդում, այլ խաղաղ կերպով պահանջում են հետաքննել կատարվածը, ինչպես և հարկն է ժողովրդավարական հասարակությունում: Ցույցերի ընթացքում մարդիկ բանալիների տրցակով ձեռքերը վեր են բարձրացրել և թափահարել դրանք: Խաղաղ փոփոխությունների այս խորհրդանիշն օգտագործվել է 1989թ-ին, երբ հասարակությունը փոփոխություններ էր պահանջում նախկին Չեխոսլովակիայի կոմունիստական ղեկավարությունից:

Քաղաքական ճգնաժամը Սլովակիայում

Սպանությունից անմիջապես հետո ոստիկանությունը մի շարք ռեյդեր է անցկացրել՝ ձերբակալելով հարյուրավոր մարդկանց: Ձերբակալվածներից շատերն իտալացիներ էին, որոնք բիզնեսով են զբաղվում Սլովակիայում: Սակայն շուտով բոլորը բաց են թողնվել:

Վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վրդովմունք է հայտնել երիտասարդների սպանության կապակցությամբ և խոստացել միլիոն եվրո վճարել նրան, ով կկարողանա բացահայտել հանցագործությունը: Նա կանխիկ գումարի մի մասը բերել էր մամուլի ասուլիսին, որպեսզի ցույց տար լրագրողներին իր առաջարկության լրջությունը: Ֆիցոն հայտարարել է նաև, որ հայտնի ամերիկացի գործարար և բարեգործ «Սորոսի հետքն» է տեսնում բողոքի ցույցերի կազմակերպման մեջ և զգուշացրել է ցույցերի ընթացքում հնարավոր սադրանքների մասին:

Իր հերթին, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան կոչ է արել չսրել իրավիճակն ու ամեն ինչ գաղտնի դավադրությունների վրա չգցել: Նա հայտարարել է, որ կառավարությունը քաղաքացիական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված իրավիճակի համար, և առաջարկել է վարչապետին մտածել ինքնակամ հրաժարականի և արտահերթ ընտրությունների մասին:

Նախորդ շաբաթ Ֆիցոյի կառավարությունը սահմանափակվել է մի քանի պաշտոնյաների պաշտոնանկ անելով: Սակայն արդեն երկուշաբթի՝ 2018թ-ի մարտի 12-ին, ինքնակամ հրաժարականի մասին հայտարարեց ներքին գործերի նախարար Ռոբերտ Կոլինյակը: Նա ասաց, որ լքում է պաշտոնը երկրում հանգստությունը պահպանելու համար: Հենց նրա հրաժարականն էին պահանջում ցուցարարները՝ նրան կոռուպցիայի բարգավաճման համար պատասխանատու համարելով:

Ներկայիս ակցիաներում որոշ քաղաքագետներ զուգահեռներ են տեսնում 1989թ-ին Չեխոսլովակիայում անցկացվող ցույցերի հետ: Այն ժամանակ ամեն ինչ սկսվեց 1939թ-ին Չեխոսլովակիայի օկուպացիայի դեմ բողոքի ցույցերի ժամանակ զոհված չեխ ուսանողի հուղարկավորման տարելիցի կապակցությամբ անցկացրած ուսանողական ցույցերից և ավարտվեց կոմունիստական ռեժիմի անկմամբ: Ներկայիս խաղաղ ակցիաներում շատերը բարեփոխումների հույս են տեսնում: Չէ՞ որ հենց ժողովուրդն է ընտրում կառավարությունը, հետևաբար իրավունք ունի պահանջելու ժողովրդական ազատությունների պահպանում: Հնարավոր է, որ քսան տարի անց իրավիճակը երկրում կրկնվում է:


Կարդալ ավելին JAMnews-ում