«Աշխատանքի տեղավորեք մեր երիտասարդությանը, որպեսզի Սիրիան մտքներից հանեն»" />

Սիրիան որպես ելք

«Աշխատանքի տեղավորեք մեր երիտասարդությանը, որպեսզի Սիրիան մտքներից հանեն»

«Թարխանը մեր հերոսն է»

Ջոկոլոյի գյուղամիջում տասնյակ երիտասարդներ են հավաքվել: Զրուցում են երկու պակիստանցի մարտիկների մասին, ում զոհվելու մասին լուրերը Սիրիայից մի քանի օր ուշացումով հասան:

«Հերոսաբար ընկան»,

«Հանուն Ալլահի էին մարտնչում»,

«Այժմ նրանք շահիդներ են », – ասում էին նրանք:

Զոհվածներից մեկը Աբու Ալ-Շիշանին է՝ նույն ինքը Թարխան Բատիրաշվիլին՝ կարմրավուն մազերով պանկիսցին, ով “Իսլամանակն պետությանն է միացել 2012թ-ին, և երեք տարվա մեջ շարքային մարտիկից վերածվել “Իսլամական պետության դաշտային հրամանատարներից մեկի ու պաշտպանության նախարարի: 2014թ-ին Բատիրաշվիլին ներառավել էր ԱՄՆ ահաբեկիչների ցուցակում: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար 5 մլն դալր պարգև էր խոստացվել: Բիրկիանի գյուղի բնակչի արտասովոր կարիերան. Պանկիսիում հպարտանում են նրանով:

Լրատվամիջոցներում 9 անգամ Ալ-Շիշանիի մահվան մասին ապատեղեկատվություն է տարածվել: Եվ միայն թվով տասներորդ տեղեկատվությունը, որը տարածվել է հունիսի 13-ին, համապատասխանել է իրականությանը: Ասում են, որ Ալ-Շիշանիի մահվան մասին լուրը նրա ընտանիքին հաղորդել է անձամբ “Իսլամական պետության” առաջնորդներից մեկը:

«Նա լռակյաց ամաչկոտ տղա էր», – ասում է Բատիրաշվիլի ընտանիքին ցավակցելու գնացող հարևանուհին:

Պանկիսիում անվախ Ալ-Շիշանի դաշտային հրամանատարի անունը առանց այդ էլ բոլորի շուրթերին էր, իսկ վերջին օրերին նրա մասին առանձնահատուկ հիացմունքով են խոսում: Կիրճում ապրող երիտասարդների մեծ մասի համար Թարխանը հերոս է:

«Նա մեզ հետ է մեծացել, հետո գնաց ու ցնցեց աշխարհը», – ասում է նրանցից մեկը:

Կիրճում չեն հավատում այն ամենին, ինչ մամուլը գրում է Ալ-Շիշանիի մասին. ի լրումն բոլոր հանցագործությունների, նրան են վերագրում զանգվածային սպանությունների կազմակերպումը:

«Թարխանը 10 քրիստոնյա է փրկել, և դրա համար նրան շարիաթի դատարան են կանչել, սակայն նա այնտեղ կարողացել է արդարացնել իրեն», – պատմում են Ջոկոլոյի գյուղամիջում: Բատիրաշվիլիի հերոսության մասին կիրճում լեգենդներ են հյուսվել:

Պանկիսի՝ զուգահեռ աշխարհ

Պանկիսին Թբիլիսիից 150կմ հեռավորության վրա է գտնվում, չնայած մակերեսային հայացքն էլ բավարար է հասկանալու համար, որ կիրճից մայրաքաղաք հեռավորությունն ավելի մեծ է:

Կիրճում 15 հազար մարդ է ապրում: Ամենախոշոր գյուղերն էն Դուիսին, Ջոկոլոն և Բիրկիանին, որոնք տեղակայված են Ալազանի ափին: Ամառ-ձմեռ այստեղից երևում են Կովկասյան ձնապատ գագաթները: Դրանց ետևում՝ մոտ 30 կմ այնկողմ Չեչնիան է: 19-րդ դարում հենց Չեչնիայից Պանկիսի տեղափոխվեցին այսօրվա բնակիչների նախնիները: Վրաստանում նրանց կիստինացի են անվանում: 2016թ-ի մարդահամարի տվյալներով՝ կիրճում 5700 կիստինացի է բնակվում:

Պանկիսյան կիստինացիները Վրաստանի ամենալավ ինտեգրված ազգային փոքրամասնությունն են: Նրանք գրեթե բոլորը հարազատ չեչեներենին զուգահեռ տիրապետում են նաև վրացերենին: Դարասկզբին նրանք ավելի շատ էին. Չեչնիայի պատերազմի ժամանակ Պանկիսյան կիրճում հարյուրավոր փախստականներ են պատսպարվել: Այն ժամանակ Կովկասյան լեռները չեչեն զինյալների համար ապաստան են ծառայել: Եվ հենց այդ ժամանակ Պանկիսին առաջին անգամ “վտանգավոր գոտի է հայտարարվել: Այդ համբավից նա չազատվեց անգամ հետագա տարիներին: Վրաստանի ոչ մի այլ շրջան միջազգային մամուլում այնքան հաճախ չի հիշատակվում, որքան Պանկիսյան կիրճը:

1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին չվերահսկվող կիրճը վերածվել է քրեական կենտրոնի, որտեղ մարդիկ էին առևանգվում, նարկոմաֆիա էր գործում, ծանր հանցագործություններ էին կատարվում: Դրան գումարվում էր Ռուսաստանի մշտական մեղադրանքները, որ Պանկիսյան կիրճն ահաբեկիչների ապաստարան է, և այնտեղ են տեղակայված նրանց մարզումների բազաները:

2005թ-ից իրավիճակը կարծես բարելավվեց, չնայած՝ ոչ երկար: Սիրիական կոնֆլիկտի սկզբում և «Իսլամական պետության» հայտնվելուն զուգընթաց Պանկիսին նոր մասշտաբի վտանգ դարձավ:

Լինում են դեպքեր, երբ աշխարհի տարբեր ծայրերում կատարված ահաբեկչության վերաբերյալ հարցերի պատասխանը փնտրում են այս փոքր կիրճում: Օրինակ, Ստամբուլում հունիսի 29-ին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչ է հայտարարվել Ահմեդ Չատաևը՝ Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվող չեչեն զինյալը,ով Պանկիսիում էր թաքնվում և 2012թ-ին վրացական իշխանությունները ձերբակալեցին Լոպոտի կիրճում հատուկ գործողությունների արդյունքում: Ավելի ուշ Չատաևին համաներմամբ ազատ արձակեցին վրացական բանտից: “Պանկիսյան կիրճ, ահաբեկչություն, “Իսլամական պետություն. կրկին միջազգային մամուլում այս արտահայտությունները հայտնվեցին կողք կողքի:

Թվերն ավելի խոսուն են: Տարբեր տվյալների համաձայն՝ այսօր “Իսլամական պետության շարքերում 40-50 պանկիսցի կա: Նրանցից չորսը դաշտային հրամանատարներ են:

 11-րդ դասարանցի իսլամիստ  

2015թ-ի ապրիլի 2-ի առավոտյան 11-րդ դասարանցի Ռամզան Բաղակաշվիլին ու իր համագյուղացի 10-րդ դասարանցի Մուսլիմ Կուշտանաշվիլին գնացին դպրոց, բայց տուն չվերադարձան: Մի քանի օր անց նրանց լուսանկնարները հայտնվեցին սոցցանցերում: 18 և 16 տարեկան ռազմական համազգեստով և ինքնաձիգներով պանկիսցի դեռահասները լուսանկարվել էին “Իսլամական պետության սև դրոշի ֆոնին:

Ռամզանի մոր՝ Թինա Ալխանաշվիլիի հետ մի քանի ամիս առաջ հարցազրույց էինք արել:

Ռամզանի տուն մտնելիս անմիջապես աչքի է ընկնում այն, որ ընտանիքը սոցիալապես անապահով է:

Առաջինն, ինչ աչքի է ընկնում բակում, “Ռ + գրառումն է մի քանի տեղերում: Հաջորդ տառը խնամքով մաքրված է: Ինչպես ասում է Թինա Ալխանաշվիլին, որդին ինքն է գրել, հետո ջնջել սիրած աղջկա անվան տառը, որպեսզի ոչ ոք չիմանա:

Ինքը Թինա Ալխանաշվիլին տանը ոչինչ չի փոխում, քանի դեռ որդին չի վերադարձել: Միակ փոփոխությունը, որ տեղի է ունեցել Ռամզանի բացակայության ժամանակ, հեռուստացույցի հայտնվելն է, որը բարեկամներն են տվել:

Թինա Ալխանաշվիլիի հետ հարցազրույցը հաճախ է ընդհատվում. մերթընդմերթ կնոջ աչքերն արցունքով են լցվում, և նա դժվարանում է խոսել: Հատկապես այն ժամանակ, երբ Ռամզանի մանկությունն է հիշում:

“Ջերմ էր ու սիրող: Այդ օրը նրան դպրոց եմ ճանապարհել, իսկ երեկոյան նրա ընկերը պայուսակը բերեց: Երբ հարցրի՝ ուր է, ասաց, որ չգիտի:

Չնայած որ տեղի երիտասարդությունը բավականին հաճախ է Սիրիա մեկնում, Ռամզանի ու Մուսլիմի դեպքն առանձնահատուկ է:

Դեռահասների մեկնելուց հետո (այն էլ՝ ինքնաթիռով), պարզ դարձավ, որ այդ գործընթացի ետևում ազդեցիկ ու հարուստ մարդիկ են կանգնած, իսկ Վրաստանի սահմանները լավ չեն պաշտպանվում: Թինա Ալխանաշվիլին ասում է, որ Ռամզանը չափից դուրս կրոնապաշտ չէր: Նա վստահ է, որ “որդու խելքը կերել են:

“Ասում են, որ վերջերս նա Ջոկոլոյի մզկիթ էր գնում: Անուններ չեմ ուզում տալ, սակայն բոլորը նրան են մատնանշում, – ասում է կինը:

 Գլխավոր հավաքագրողը 

Նա, ում անունը Թինա Ալխանաշվիլին չի տալիս, սակայն ենթադրում է, Այուփ Բորչաշվիլին է:

Նա Ջոկոլոյի մզկիթի նախկին իմամ է, այսօր մեղադրվում է ահաբեկչական խմբավորման հետ կապի համար: Առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել ահաբեկչությանը նպաստելու համար և դատապարտել 14 տարվա ազատազրկման: Այժմ նրա գործը քննվում է Վերաքննիչ դատարանում:

Դատախազության առաջադրած մեղադրանքի համաձայն՝ հենց նա է «Իսլամական պետության» ներկայացուցիչը Պանկիսյան կիրճում և գլխավոր հավաքագրողը, հենց նա է Սիրիա ուղարկել դեռահաս դպրոցականներին: Մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ Ջոկոլոյի մզկիթում ավանդականից տարբերվող ռադիկալ իսլամ են դավանում: Այդ մզկիթը վահաբիստական են անվանում:

Դուիսիում ու Ջոկոլոյում երկու տարբեր մզկիթներ են գործում, երկու գյուղերում էլ սալաֆիական և սուֆիական ուղղությունների հետևորդները տարբեր մզկիթներ են հաճախում:

Օմար Ալդամովը տարեց տղամարդ է՝ ոսկերանգ մորուքով, արդեն հինգերորդ տարին է՝ դիուսների մզկիթի իմամ է: Նա ասում է, որ անընդհատ երիտասարդությանը կոչ է անում խայծը կուլ չտալ և չգնալ Սիրիա: Նրա կարծիքով, ելքերից մեկը իսլամը ճիշտ ուսումնասիրելն է: 

«Իսլամը չի սովորեցնում սպանել: Ոչ մի տեղ գրված չէ՝ գնա՛, սպանի՛ր ինչ-որ մեկին: Էլ չասեմ՝ որտեղ: Սիրիայում… Եթե պետք է հայրենիքը պաշտպանել, դա պարտք է, կրոնական՝ նույնպես, սակայն Սիրիայում ի՞նչ կա»:

  Մարզադահլիճի սպասումով 

Եթե թվերին նայենք, կարող ենք ենթադրել, որ «Իսլամական պետության» հավաքագրողները Պանկիսիում գլխապտույտ կարիերա են ունեցել: Չնայած որ պատճառը միայն հավաքագրելու նրանց ունակությունները չեն: Կիրճում նրանք հիանալի դաշնակիցներ ունեն՝ աղքատությունը, գործազրկությունը, հուսահատությունը, որն այնտեղ ամեն քայլափոխին արտահայտված է:

Պանկիսիի ավագանին ահազանգում է, պետությունից պահանջում հստակ քայելր ձեռնարկել:

«Մենք՝ ավագանու անդամներս, երիտասարդության հետ հանդիպում և բացատրում ենք, որ դա մեր պատերազմը չէ, բայց այդքանը բավարար չէ: Նրանք պետք է հեռանկար տեսնեն: Աշխատանքի տեղավորեք մեր երիտասարդներին, որպեսզի Սիրիան մտքներից հանեն», – ասում է ավագանու անդամ Զաուր Գումաշվիլին: Միանշանակ, Պանկիսիի ավագ սերունդը հոգնել է կիրճի նման «հռչակից» և վատ համբավից:

Կիրճում աշխատանք չկա, ժամանցի վայրեր չկան:

«Սրճարան» ցուցափեղկով փլված շինության մոտ կովեր են արածում: Կիրճում ընդամենը մեկ մարզասրահ կա: Նախկինում այնտեղ տեղական շուկան էր: Հիմա մարտիկներն են մարզվում:

Երիտասարդությունն ասում է, որ ամենաշատը կիրճում իրենց սպորտզալ է պետք: «Իշխանության ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումներին մենք մարզասրահի հարցն ենք բարձրացնում: Տարիներ անցան, սակայն մենք այդպես էլ մարզասրահի չարժանացանք», – ասում է Ռուբեն Բորչաշվիլին Ջոկոլո գյուղից:

Միակ զվարճանքն ինտերնետն է, որի միջոցով պանկիսցիները կապ են հաստատում արտաքին աշխարհի հետ:

Պանկիսիում տարածված է Whatsapp-ը, որի միջոցով այլ տեղեկատվության հետ մեկտեղ տարածվում են նաև դաշտային հրամանատարների կոչերով ու նրանց մարտերի կադրերով տեսագրություններ իսլամական կայքերից:

Մի քանի երիտասարդի հարցրինք, թե որտեղ և ինչպիսին են նրանք տեսնում իրենց ապագան 5 կամ 10 տարի անց: Մեծ մասն այս հարցի պատասխանը չունի: Շատերն ասացին, որ կմեկնեն Չեչնիա աշխատանք փնտրելու, ոմանք երազում են Եվրոպայում աշխատել:

«Երբ դպրոցում ես սովորում, քեզ ոչինչ չի մտահոգում, սակայն այն ավարտելուց հետո ի՞նչ անել: Կամ այլ երկիր է պետք մեկնել, կամ հովիվ դառնալ: Ամենահեշտը Սիրիա մեկնելն է: Բոլորը ձգտում են հեռանալ այստեղից», – ասում է Բորչաշվիլին:

 Թինա Ալխանաշվիլին չգիտի, թե ինչ է Սիրիայում կորցրել իր 11-րդ դասարանցի որդին, և ինչու է նա իր հետ սեփական տանն ապրելը փոխարինել օտար ափերի հետ: Այժմ նա հեռու է, իսկ մայրը փորձում է հարմարվել առանց նրան ապրելուն.

 «Հազվադեպ եմ նրա հետ կապվում, ասում է, թե զբաղված է: Երբեմն Whatsapp-ով է կապվում: Վերջին անգամ գրել է, որ լավ է, որպեսզի ես չնեղվեմ, որ նա այնտեղ չէ, որտեղ պատերազմ է, աշխատում է… Երևի ուզում է ինձ հանգստացնել»:

05

Հրապարակվել է 29.07.2016


Կարդալ ավելին JAMnews-ում