Ինչպես են ապրում սիրիացի փախստականները Թուրքիայում" />

ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՄՔԵՐԸ

Ինչպես են ապրում սիրիացի փախստականները Թուրքիայում

Hromadske

DSC09504

Կամավոր, որը պատերազմից 6 տարի անց հասկանում է, որ պետք է վերականգնվի նախքան կրկին մնացածներին օգնելը: Ինֆորմատիկայի ուսուցիչ, որը ծառեր է տնկում արկակոծված քաղաքում, որ վերադառնալու տեղ լինի: Գերությունից ազատված պատանի լուսանկարիչ, որը պատրաստվում է  կյանքը նվիրել երիտասարդության հակաարմատականացմանը: 9 վիրահատություն տարած աղջիկ, որը ստիպված է եղել թողնել դպրոցը, քանի որ համադասարանցիները ծիծաղում են նրա սպիների վրա:

2011թի մարտի 15-ին Սիրիայում կոնֆլիկտ սկսվեց: Պատերազմը կես միլիոն մարդու կյանք խլեց: Մեզ համար Սիրիան իսլամիստների մասին նորություններն են, հեռավոր և դաժան սպանություններ և ապոկալիպսիսի կադրեր ավերված քաղաքներից: Միայն թե այդ պատերազմը սնում է ծանոթ հարևան բռնապետը:

Այս հատուկ նախագիծը կոնֆլիկտի դեմքերի՝ սիրիացիների մասին է, որոնց այդքան հասկանալի ճակատագրերը կինոսցենարների են արժանի:

«Թուրքսիրիական սահմանին գտնվող Քիլիս քաղաքում քիչ չեն էժան հյուրանոցները, որոնցում տեղավորվում էին ջիհադականները: Մի քիչ դեպի արևելք Ուրֆան է (այդպես են կոչում Շանլիուրֆա քաղաքը):

Թուրքական Ուրֆան սիրիական Ռաքքի՝ «Իսլամական պետության» ներկայիս մայրաքաք, արտասահմանյան զինյալների համար գլխավոր փոխաբեռնման կետ տանող ճանապարհին է:

«Սակայն եթե ուզում եք իմանալ այս ողբերգության գլխավոր հերոսների՝ քաղաքացիական սիրիացիների մասին, ապա նրանք թուրքական Գազիանթեփում են», – բացատրում է ռազմական թղթակիցը, որը ժամանակին մեկ տարվա ընթացքում Հալեպում մշտապես ապրող միակ արևմտյան  լրագրողն էր:

Ինքնաթիռը վայրէջք է կատարում Գազիանթեփ քաղաքի օդանավակայանի սառած թռիչքուղում: Հալեպից 120 կմ է հեռու: Զարմանալի է, թե ինչ հեշտությամբ այսօր կարելի է հասնել Սիրիայի սահման: Հատկապես էքստրեմիստական խմբավորումների հավաքագրողների ազդեցության տակ ընկած եվրոպացու համար:

Իսկ լրագրողները Սիրիայի ներսում կարող են աշխատել, եթե քեզ իսլամիստները կամ զինվորականներն ապօրինի անցկացնեն այնտեղ: Այն դեպքում, երբ պաշտոնական հավատարմագրումը փաստացի Ասադի ռեժիմի հետ համագործակցություն է ենթադրում:

Ջիհադիստների վայրագությունները և «Իսլամական պետությունում» արկածներ փնտրող եվրոպացիների մասին պատմությունները վերջին տարիներին տարածված են մամուլում:

DSC09334

Սիրիական պատերազմի ամենաանհայտ մարտը յուրաքանչյուր սիրիացու ամենօրյա պայքարն է ապրելու, ընտանիքը կերակրելու և փրկելու համար: Նաև պատմությունն այն մասին, որ հենց սիրիացի կամավորներն են մեծ ջանքեր գործադրում իրենց հասարակությանն օգնելու համար:

360 աստիճանի պանորամային տեսանյութը հնարավորություն է տալիս տեսնելու Գազիանթեփ հին քաղաքի փողոցները

Գազիանթեփը դարերն ի վեր Հալեպի քույր քաղաքն է: Բլրի վրա միջնաբերդի նման կառույց է, նույնպիսի նեղլիկ փողոցներ և քարե տներ ունի: 27-ամյա սիրիացի Խալեդն ափով դիպչում է պատին՝ բացատրելով, որ Հալեպում՝ աշխարհում մինչև հիմա ամենավաղ բնակեցված վայրում, ավանդաբար տները հսկայական քարաբեկորներից են կառուցել: Աչքի առջև փլատակների լուսանկարներ են հայտնվում:

Խալեդը

xaled

Ինֆորմատիկայի դասախոս Խալեդ Ֆաթալն, իմանալով, որ Սիրիայի որոշ դպրոցներում իսլամիստներն արգելել են երգեցողությունն ու նկարչությունը, նոր դասընթացներ է առաջարկել. համակարգչային ծրագրավորման հիմունքներ: Նա փախստականների երեխաներին է սովորեցնում և փորձում է այդպիսի դասընթացներ կազմակերպել նաև հայրենիքում:

Դիտեք Խալեդի պատմությունը, որը Սիրիայում թիմեր է մարզել ուսումնական աշխատանքների համաշխարհային առաջնության համար, որն այժմ աշխատում է որբերի հետ և պատմում, թե ինչպես են նրանց հայրենակիցներն ապրում Թուրքիայում:

Ամմարն ու նրա կրտսեր եղբայր Ուսաման համակարգչային լեզուներ են սովորում: Վերջին մի քանի օրվա խնդիրը. ռոբոտներին այնպես ծրագրավորել, որ նրանք կարողանան ճիշտ տեսակավորեն աղբը:

Նշեմ, որ Ամմարը մեծ տղամարդու հայացք ունի: Բացի այդ, 15-ամյա պատանու համար նա չափազանց կարճ հասակ ունի: Այդպիսի սիրիացի երեխաները քիչ չեն: Պատերազմի ժամանակ նրանք կիսասոված են եղել:

Ճիշտ է, Ամմարի ընտանիքն ընդհանուր առմամբ երջանիկ է. նրանք ժամանակին Հալեպից դուրս են եկել, և, չնայած առանց թուրքերեն իմանալու, այստեղ դժվար է գումար վաստակել, տղայի հայրը կարողացել է վարորդի աշխատանք գտնել:

Խալեդի համար ռոբոտներն իր աշխատանքն է: Իսկ տարվածությունը, որը կամավորության է վերածվել, պատերազմով համակված Սիրիայում ծառ տնկելն է: Ընկերների հետ նա տնկիների փող է հավաքում, որոնք փոխանցում են գյուղացիներին:  Ձիթապտուղ են աճեցնում. այդ ծառը Խալեդի հայրենիքում ոչ ոք որպես վառելափայտ չի օգտագործում:


«
Շատ երկրներ ու կառավարություններ են անկում ապրել և կրկին ոտքի կանգնել: Եթե լավատես չլինես, ինչպե՞ս կարող ես ապագայի մասին մտածել: Դուք պարզապես կասեք. իմ քաղաքն ավերված է, և ես չեմ կարող այնտեղ վերադառնալ, մի՞թե ես ինչոր բան կարող եմ անել: Սակայն ես չպետք է այդպես մտածեմ: Այդ պատճառով էլ տնկում եմ այս ծառերը: Եթե դրանց տակ ես չնստեմ, դա կանի իմ թոռը: Եվ կասի. «Այս ծառը տնկել է պապս», – բացատրում է Խալեդը:

Զաքարիան

zaqar

Այդ դժվարությունների մասին խոսելիս, որոնք հաղթահարում են սիրիացիները Թուրքիայում, մենք արագ սովորում ենք տարբերել սիրիացիներին տեղացիներից: Կանայք այլ գլխաշորեր և հագուստ են կրում: Մեզ է մոտենում ժպտացող 13-ամյա մի տղա: Հիանալի անգլերենով հարցնում է, թե որտեղից ենք, և ուզում է ցույց տալ իր աշխատանքն ու հորը, որով հպարտանում է: Նրա հայրը գիտնական է, սակայն այժմ որպես վաճառող է աշխատում: Նրանց ընտանիքը 600 տարի Հալեպում է ապրել:

Զաքարիան շատ ուրախ է շփմանը և անընդհատ փորձում է մեզ ինչոր բան նվիրել՝ ընկույզ, ձիթապտղի օճառ: Կտրականապես հրաժարվում է սուրճի դիմաց փող վերցնել: Նրա համար մենք արդեն ընկերներ ենք: Հետո, երբ Hromadski TV-ն Ֆեյսբուքում հրապարակի նրա պատմությունը, Զաքարիան մեկնաբանություններում գրելու է, որ անպայման կանի ամեն ինչ, որ իր երազանքն իրականանա:

Մենք հասնում ենք Ադանա քաղաք: Այնտեղ մեզ Թալալն է սպասում: Նա շատ է շտապում և նյարդայնանում, որ չի կարող մեզ շատ ժամանակ տրամադրել: Սա քաղաքում վերջին օրն է իր և Շազադի՝ Թալալի ծանոթի, բրիտանացի կամավորի համար, որը Եվրոպայում սիրիացիների համար միջոցներ է փնտրում: Որքան շատ մարդ նրանք հասցնեն այցելել, այնքան շատ ընտանիքներ օգնություն կստանան:

Թալալ

talat

Թալալը սիրիացի չեչեն է: Նրա ընտանիքի պատմությունը աշխարհամասում դարերով մղվող պատերազմների պատճառով կովկասցիների դեգերումների և տեղափոխությունների մասին պատմության շարունակությունն է: Դեռևս ցարական Ռուսաստանի տարիներից, նրանք Կովկասից Թուրքիա, Պաղեստին, Սիրիա, այժմ էլ՝ կրկին Թուրքիա և հեռավոր Եվրոպա են տեղափոխվում:

Դիտեք պատմությունն այն մասին, թե ինչպես է ունևոր կովկասյան ընտանիքի տղան, որը 18 տարեկանում սեփական մեքենա և տուն ուներ, դարձել կամավոր:

24 տարեկանում Թալալը դադարել է երազել: Ասում է, պարզապես կցանկանար ծնողներին տեսնել, որոնք փողի պակասի պատճառով Թուրքիայից Դամասկոս են վերադարձել, և եղբայրներին, որոնք վճարել են մաքսանենգներին Գերմանիա տեղափոխվելու համար: Սակայն երազանքներից շատ ավելի կարևոր է պարզապես իմանալը, որ ընտանիքդ անվտանգության մեջ է, պարզաբանում է Թալալը: Նրա՝ կամավորի համար դժվար է եղել ընդունել, որ նա կարող է օգնել ուրիշներին, սակայն ունակ չէ ոչինչ անել սեփական հարազատների համար:

Թալալը հուզվում է և խնդրում մեզ չլուսանկարել փողոցում: Նրա խոսքով, մենք մեկնում ենք Ադանայի ոչ այնքան անվտանգ թաղամաս, որտեղ գրեթե թուրքական ոստիկանություն չկա: Հենց այնտեղ է Թալալի ծանոթը բազմազավակ ընտանիք տեսել, որի համար երկար ամիսներ վրանն է որպես տուն ծառայում:

Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում իրոք ցուրտ է: Ջերմաստիճանը ձմռանը զրոյից ցածր է լինում: Շատ փախստականներ լքել են իրենց տները միայն սվիտերներով: Հենց այդպիսիներին՝ ամեն ինչ կորցրածներին է օգնում Թալալը:

Ինը վիրահատությունից հետո Խեբան ուրախ էր դպրոց գնալ: Սակայն համադասարանցիները սկսել են նրա վրա ծիծաղել: Սա ևս մեկ ընտանիք է, որին օգնել է Թալալը:

Դիտեք այն աղջկա նոր կյանքի մասին պատմությունը, որին ծնողները կրակից են փրկել, երբ Հալեպում նրա սենյակի վրա արկ է ընկել:

Օլան

OLa

«Մեզ երևի այլ մոլորակ է անհրաժեշտ», – ժպտում է Օլա Բատան: Սիրիացի կամավորը երեք տարի առաջ ստիպված է եղել Հալեպից տեղափոխվել թուրքական Գազիանթեփ, սակայն շարունակում է հայրենակիցներին օգնել՝ աշխատելով և Սիրիայում, և դրա սահմաններից դուրս:

Ինչոր պահի Օլան լի է եղել հուսահատությամբ: Նրա համար արևելյան Հալեպի պաշարումն ու գրավումը, որն Ազատ սիրիական բանակի վերահսկողության տակ էր գտնվում, հույսի կորուստ է: Չնայած աղջիկը վստահեցնում է, որ նրանցից չէ, ովքեր հանձնվում են և կորցնում հավատը: Սակայն միայն հիմա է հասկացել, որ երեք տարվա կամավորությունից հետո ուժասպառ է եղել:

Դիտեք կամավորի պատմությունը, որը հասկացել է. ուրիշներին օգնելու համար պետք է կանգ առնել և ուժ հավաքել:

Օլան բողոքում է, որ իր հայրենի քաղաքի բնակչությունը հնարավոր էր փրկել: «Դեռևս 2015թին խոսում էին այն մասին, որ Հապելը կարող են պաշարել: Կոնֆլիկտի երկու կողմից էլ մարդիկ բազմիցս զանգել են և խնդրել պլան մշակել արտակարգ իրավիճակի համար: Սակայն միջազգային կազմակերպություններն ասում էին, որ ի վիճակի չեն ոչ սնունդ հասցնել, ոչ ապաստարաններ նախապատրաստել: Նրանք դա բացատրում էին նրանով, որ պարենն ամեն դեպքում կոչնչացնեն»:

Օլան նաև խոստովանում է, որ նա Հալեպ վերադառնալու շանսեր չունի: Բոլոր նրանց, ովքեր համագործակցել են հումանիտար կազմակերպությունների հետ, ռեժիմը կարող է ահաբեկիչների կողմնակիցներ համարել:

Օլան անասելի ուժեղ կնոջ տպավորություն է ստեղծում: Միայն թե զգուշությամբ է իր կյանքի մասին խոսում. նրա ընտանիքի մի մասը Հալեպում է մնացել:

Խալիֆեն

DSC09390

23-ամյա Խալիֆե Խուդերը «Հալեպի մեդիակենտրոնի» ակտիվիստ է, 7 ամիս անցկացրել է «Իսլամական պետության» գերությունում: ԻԼԻՊի վերահսկողության տակ գտնվող Էլ Բաբ քաղաքում նրան մատնել է խմբավորման անվտանգության ծառայությունում աշխատող ծանոթը:

Խալիֆեի «մեղքն» այն է, որ նա առանց թույլտվության լուսանկարել է ջիհադականներին, քանի որ համարում է, որ բոլոր իրավունքներն ունի հայրենի հողում աշխատելու համար:

Գերության մասին հիշելիս նախևառաջ խոսում է այն մարդկանց մասին, որոնց երբեք չէր հանդիպի այլ պարագայում:

Դիտեք սիրիացի լուսանկարչի պատմությունը, որի ընտանիքը հեղափոխությունից առաջ հետապնդում էին հավատքի համար: Նա երազում է հոգեբան դառնալ, դիմակայել սիրիացի երիտասարդության արմատականացմանը և բացատրում է, որ ոչ միայն աղքատությունն, այլ նաև պահպանողական մուսուլման հավատացյալների հանդեպ պիտակներն են նրանց գցում ջիհադականների ձեռքը:

«Իսլամական պետության» զինյալները երբոք առանցքային դիրքեր չեն զբաղեցրել Հալեպում: 2014թի հունվարին նրանց քաղաքից դուրս մղեց Ազատ սիրիական բանակը: Սակայն հենց «քաղաքն ԻԼԻՊից ազատելով» էին սիրական և ռուսական կառավարությունները բացատրում Հալեպի գնդակոծումը 2016թի աշնանն ու ձմռանը: Զրույցի առաջին մեկ ժամվա ընթացքում հանգիստ Խալիֆեն սկսում է զայրանալ:

«ԻԼԻՊի ձեռքից առաջին հերթին տեղական մուսուլմանական բնակչությունն է զոհվում և Սիրիայում, և Իրաքում: Ավելի շատ, քան այն երկրների սահմաններից դուրս, որտեղ պատերազմ է գնում»:

Հասկանում եմ, որ Խալիֆեի թույլ կետին դիպչեցի: Նա խորապես հավատացյալ մարդ է, որի ընտանիքը տուժել է դեռևս պատերազմից առաջ տեղի ունեցած հետապնդումներից, սակայն այժմ ինչոր կերպ պետք է պատասխան տա ջիհադականների գործողությունների համար: Խալիֆեն պատմում է ծանոթ սիրիացիների մասին, որոնք երկրից փախչել են, այդ թվում՝ «Իսլամական պետությունից», սակայն, Եվրոպա հասնելով, ստիպված են եղել արդարանալ և բացատրել, որ ոչ բոլոր մուսուլմաններն են կիսում ԻԼԻՊի գաղափարախոսությունը: Մեր զրույցի ավարտին Խալիֆեն կատակում է. «Տե՛ս, ուզո՞ւմ ես սոցցանցերում գրեմ, որ արտասահմանյան լրագրող եմ գերի վերցրել: Ողջ աշխարհում հայտնի կդառնաս: Ինչո՞վ եմ իսլամիստից պակաս»:

Սիրիայի կոնֆլիկտը սկսվել է 2011թի մարտին Դերաա հարավային քաղաքում տեղի ունեցած ցույցերից: Եգիպտոսի և Թունիսի ցույցերի ֆոնին տեղական դպրոցի պատին ինչոր մեկը հակակառավարական կարգախոսներ էր գրել: Դրա համար տեղական իշխանությունները բանտ նետեցին մոտ 15 աշակերտի: Ավելի ուշ պարզվեց, որ դեռահասներին կտտանքների են ենթարկել: Քաղաքի բնակիչները փողոց դուրս եկան մեղավորներին պատժելու պահանջով: Ցուցարարների ուղղությամբ կրակ բացեցին:

Ողջ 2011թը Սիրիայի քաղաքներում ցույցեր էին ընթանում հետապնդումների և կոռուպցիայի դեմ: Երկրի նախագահ Բաշար Ասադը պնդում էր, որ ցույցերը իսլամական ահաբեկիչների և արևմտյան դիվերսանտների ձեռքի գործն է:

Տեղեկատվությունն այն մասին, որ սիրիացի ցուցարարները զենք են վերցրել ձեռքը, հայտնվեց ցույցերի մեկնարկից կես տարի անց: Զինված դիմակայություն սկսեցին ռազմական դասալիքները, որոնք 2011թին սկսեցին Սիրիական ազատ բանակը ձևավորել: Մեկուկեսերկու տարուց Թուրքիան, Քաթարն ու Սաուդյան Արաբիան սկսեցին ֆինանսավորել ապստամբներին: Այն դեպքում, երբ Ռուսաստանն ու Իրանն աջակցում էին սիրիական ռեժիմին: Առանց նրանց աջակցության Ասադն այդքան երկար իշխանության չէր մնա:

2013թի աշնանը, չնայած քիմիական զենքի մասին տեղեկատվությանը, որն ԱՄՆն «կարմիր գիծ անվանեց», այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդպես էլ չվճռեց  զորք մտցնել Սիրիա:

Պատերազմի երրորդ տարում առանցքային թեման զինված կազմավորումների արմատականացումը դարձավ, Ալ Քայիդայի ռեժիմի դեմ մարտերին մասնակցությունն ու արտասահմանյան զինյալների ներգրավումը, որոնք ավելի լավ էին կռվում, քան հեղափոխությանը միացած սիրիացի գյուղացիները:

2014թին հարևան Իրաքի տարածքի մի մասն այսպես կոչված «Իսլամական պետության» վերահսկողության տակ հայտնվեց: Առանձին ստորաբաժանումներ վերահսկոության տակ առան Սիրիայի մի մասը: Նրանք կռվում էին ռեժիմի և սիրիական ընդդիմության դեմ:

2015թին Ռուսաստանը հայտարարեց սիրիական պատերազմում իշխանությունների կողմից իր զինվորականների մասնակցության մասին: Պաշտոնապես նրանք կռվում են ԻԼԻՊի դեմ: Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ ռուսական ավիացիան այն տարածքների ուղղությամբ էր հարվածներ հասցնում, որտեղ ապստամբներն ու քաղաքացիական բնակչությունն էր գտնվում: Ռեժիմը քիչքիչ գրավեց հենց ընդդիմադիր զորքերի տարածքները: 2016թի ընթացքում առանցքային մարտը Հալեպ խոշորագույն քաղաքի ազատագրումն էր ռեժիմի կողմից (Карта 2):

Պատերազմի 6-րդ տարում կառավարությունը վերահսկում է երկրի 34%-ը, որտեղ ապրում է բնակչության 65%-ը: Մեկ երրորդը զբաղեցրել է ԻԼԻՊը (բնակչության 10%-ը): 20%-ը քրդերի վերահսկողության տակ է, մնացած 13%-ն՝ ամսպամբների:

Այդ ընթացքում, ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի տվյալների, զոհվել է 437,363 հազար սիրիացի: Մարդու իրավունքների սիրիական ցանցը նշում է, որ զոհերի 95%-ը քաղաքացիական անձինք են:

7,6մլն փախստականներ լքել են իրենց տները երկրի ներսում, 4 մլն մարդ Սիրիայի սահմաններից տեղափոխվել է հիմնականում հարևան Թուրքիան, Լիբանան, Հորդանան և Իրաք:

Ռադիո Սիրիան

Radio Final.00_00_43_12.Still003

«Պաշարման ժամանակ Հալեպի խանութները դատարկ էին: Քաղաքի վրա ռումբեր էին ընկնում: Մեր թղթակիցները շփոթված էին. ինչպե՞ս ցույց տալ այդ ամենը՝ և՛ սովը, և՛ ավիահարվածները: Բազմաթիվ անգամ մեր ուղիղ հեռարձակումներն ընդհատվում էին ավիագրոհների պատճառով», – բացատրում է Սամիր ալ Ահմադը:

Նա Nasaem Syria ռադիոյի և հղորդավարն է, և շրջանային խմբագիրը, որի անվանումը թարգմանվում է որպես «Սիրիական զեփյուռ»: Ողջ փոքր թիմը հագել է նոր կապույտ կոստյումներ: Պարզվում է, հենց այսօր ռադիոկայանի ծննդյան օրն է: Եվ այդ օրը նրանց համար տոն չէ, դա Հալեպի դեպքերի օրն է:

Դիտեք պատմություն այն մասին, թե ինչպես են կամավորներն առաջին անկախ ռադիոկայանը ստեղծել Հյուսիսային Սիրիայում:

Ռադիոյի աշխատակիցները հյուրընկալ են և բարեհամբույր, ճիշտ է, զգալիորեն նյարդայնանում են: Տնօրեն Ռիմ Հալաբը ռացիայով վազում է հարկերով. առավոտյան լույսն անջատել են, ձայնի հետ կրկին տեխնիկական խնդիրներ կան: Մենք հանգստացնում ենք՝ ասելով, որ նման բան լինում է բոլոր լրատվամիջոցներում: Պատմում ենք, թե ինչպես ենք ինքներս աշխատում պատերազմական պայմաններում: Աղջիկը հոգոց է հանում. «Լսեք, ես միայն հիմա հասկացա. դուք էլ եք չէ՞ Ռուսաստանի հետ պատերազմում: Իմ ցակացությունները: Եվ ամենայն բարիք»

Մինչ մենք աշխատում էին այս պատմության վրա և շփվում սիրիացիների հետ, նրանց պատմությունները շատ հասկանալի էին թվում. հեղափոխություն, առաջին արյուն, զենք վերցրած մարդիկ, ավերված տներ և վերաբնակեցվածներ: Եվ այնուամենայնիվ, ոչ մի կերպ չի կարելի նվազեցնել սիրիական կոնֆլիկտի մասշտաբները:

  • Սիրիական պատերազմի թվերը.
    — 7,8
    մլն վերաբնակցեված;
    — 4
    մլն փախստական;
    — 470 000
    զոհված, որոնց մեծ մասը՝ քաղաքացիական անձինք

Ասադի ռեժին իր ընդդիմադիրներին ահաբեկիչներ է անվանում՝ հերքելով խաղաղ բնակչության շրջանում զոհերը և միջազգային կազմակերպությունների (մասնավորապես Amnesty International-ի) կողմից հաստատված հաղորդումները տասնյակ հազարավոր բանտարկյալների մասին, որոնց կտտանքների ենթարկել սիրիական բանտերում: 6 տարվա ընթացքում իշխանության ընդդիմադիրները նույնպես հանցագործություններ են գործել, պատերազմի ընթացքում ԻԼԻՊ է ծնվել, բնակչությունն արմատականացել է:

Դեռևս չեն լռում խոսակցություններն այն մասին, թե ով է սկսել այդ ամենը, ստվերում է մնում սովորական սիրիական ընտանիքի պատմությունը, որն ամեն օր պայքարում է կենդանի մնալու համար, և սիրիական հասարակության պատմությունը, որն ինքն իրեն փորձում է փրկել:

Նեղ լեռնային ճանապարհով մենք մշուշի միջով ուղևվորվում ենք դեպի թուրքական սահմանամերձ Ռեյնխալի քաղաք: Այստեղ է տեղակայված միակ վերահսկիչ անցակետը, որտեղից քաղաքացիները (բացառությամբ նրանց, ովքեր թույլտվություն ունեն) կարող են Թուրքիա հասնել:

Մենք շրջանցում ենք թուրք սահմանապահների բազան: Կանգ ենք առնում, որպեսզի լուսանկարենք պատի փոքրիկ հատվածը, որը կառուցել են թուրքական իշխանությունները՝ վախենալով, որ ԻԼԻՊը կամրապնդի իր դիրքերը:

Գեոլոկացիան ցույց է տալիս. մինչև սիրիական սահման 500 մետր է: Միայն քամին է լսվում: Քարտեզին և հուժկու սարերին նայելիս դժվար ես կարողանում հավատալ, որ այդ պատերազմն այդքան մոտ է: Սակայն մեզ հանդիպած մարդկանց շնորհիվ այն հաստատ ավելի հասկանալի է դառնում:

Կարդալ ավելին JAMnews-ում