Դասական երաժշտության համերգ հանրային տրանսպորտում: Երևանում շրջում են ուրախ, երաժշտական ավտոբուսներ " />

«Սիմֆոնիկ» ավտոբուս

Դասական երաժշտության համերգ հանրային տրանսպորտում: Երևանում շրջում են ուրախ, երաժշտական ավտոբուսներ

Սկզբում ուղևորների դեմքերը միայն տարակուսանք են արտահայտում, հետո մարդիկ սկսում են վայելել Կոմիտասի, Մոցարտի, Պիացոլլայի ստեղծագործությունները և ծափահարություններով դուրս գալիս ավտոբուսից: Վերջին օրերին Երևանում դասական կենդանի երաժշտություն է հնչում քաղաքային տրանսպորտի մի քանի երթուղիներում: Երաժիշտներն իրենց կատարումներով փորձում են աշխատանքի կամ դասի շտապող քաղաքացիներին «մոտեցնել» դասականին։

Յուրահատուկ երաժշտական ֆլեշմոբը ջութակահար Աշոտ Տիգրանյանի նախաձեռնությունն է և կրում է “BuSymphony անվանումը: Մասնակիցները ներկայացնում են Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախումբը (“United American and Armenian Chamber Orchestra), որը ստեղծել է «Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական հիմնադրամը»։

Ֆլեշմոբը երաժշտասերներին նախապատրաստում է նոյեմբերին սպասվող միավորված նվագախմբի առաջին համերգին։ Հիմնադրամի ղեկավարությունը հավաստիացնում է, որ նվագախմբի կազմում ելույթ կունենան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ։

Հրապարակվել է՝ 30.09.2016

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում