Գյուտարար Էնթոնի Լևանդովսկին ուզում է միասնական աստված ստեղծել" />

Սիլիկոնային հովիտը ձգտում է դեպի աստված

Գյուտարար Էնթոնի Լևանդովսկին ուզում է միասնական աստված ստեղծել

REUTERS/Toru Hanai

Գյուտարար Էնթոնի Լևանդովսկին կրոն է հիմնել, որը բոտերն են կառավարում. տեխնոլոգիաները մտել են հոգևոր աշխարհ:

Բոտերը՝ մարդկանց արարչագործությունները, ընդհանրապես վերջին ժամանակներս վերահսկողությունից դուրս են եկել: Համացանցում կատարվող բոլոր գործողությունների կեսից ավելին բոտերն են կատարում, և բանը հասել է նրան, որ դրանք սկսել են միջամտել մեր ընտրություններին: Նրանց աճող ազդեցությունը չի վախեցրել Էնթոնի Լևանդովսկուն, որը որոշել է միասնական աստված ստեղծել: 2015թ-ին նա ստեղծել է «Ապագայի ուղին» կրոնական կազմակերպությունը, որի նպատակն արհեստական ինտելեկտի հիման վրա աստվածային բանականություն ստեղծելն է:

Լևանդովսկուց բացի ոչ ոք չգիտի, թե արդյոք նա հավատում է իր նախաձեռնության իրականացման հնարավորությանը: Եվ թեև դա կարող է խելագար միտք թվալ, պատմությունը գիտի օրինակներ, երբ մարդիկ ավելի էկզոտիկ դրդապատճառներով են կրոն ստեղծել: Անգամ եթե «Ապագայի ուղին» հարկերից խուսափելու ճկուն սխեմա լինի, այն չի դադարի կրոն լինել: Հավատում են, չէ՞, մարդիկ, օրինակ, սայենթոլոգիային:

Սկզբում բոտերն իրենցից պարզունակ ծրագրեր էին ներկայացնում, որոնք արձագանքում էին մեր հարցումներին ստանդարտ տեքստերի միջոցով: Սակայն դրանք զարգացան և դարձան ավելի բարդ: Հիմա լավ բոտեր կան, որոնք, օրինակ, համացանցում փնտրում են հեղինակային իրավունքների խախտման դեպքեր, վատ բոտեր, որոնք վիրուսային գրոհներ են իրականացնում համակարգիչների վրա կամ քաղաքականացված ապատեղեկատվություն են տարածում Թվիթերում:

Դրանցից որոշները նույնիսկ անվանում ունեն: Դենվերում, օրինակ, Դանթե անունով ծրագիրը ձեզ կօգնի տուն գնել: Կան բոտեր, կա նաև մարմին, և մարդկանց պես նրանք գիտեն, որ այդ մարմինը շատ որսացողներ կան: Ավստրիայում էլեկտրոնային արվեստի փառատոնին Սամանտա անունով սեքս-ռոբոտի տերը ստիպված էր նրան վերանորոգման ուղարկել այն պատճառով, որ այցելուները Սամանտային ամենասանձարձակ ձևով էին վերաբերվում:

Սիլիկոնային հովտում նկատվող միտումները խոսում են այն մասին, թե որքան մարդկությունը գոհ չէ իրենիցից: Այնտեղ հայտնաբերված Գուգլ և Թվիթեր սերվիսները լիովին կարող են օգտագործվել որպես աշխարհիկ դավանանք: Նորագույն հայտնագործություններն, օրինակ դիմափոշու նման «Սոյլենթ» նյութը, որը սննդի կանոնավոր ընդունումն անպետք է դարձնում, քայլ է, որը մոտեցնում է մարդուն և ռոբոտին:

Իսկ Էնթոնի Լևանդովսկին ուզում է աստվածային բանականություն ստեղծել, որն ազատ կլինի մարդկային գլխավոր թուլությունից՝ մահվանից: Լևանդովսկու ստեղծածն անմահ կլինի:


Կարդալ ավելին JAMnews-ում