Սոցցանցերում բազմաթիվ մեմեր են հայտնվել այդ առիթով" />

Սահակաշվիլիի դեսանտը. որդու և համախոհների հետ նա Լեհաստանից մեկնում է Ուկրաինա

Սոցցանցերում բազմաթիվ մեմեր են հայտնվել այդ առիթով

Միխայիլ Սահակաշվիլին իր 11-ամյա որդու հետ Ուկրաինա է մեկնել: Այդ մասին Վրաստանի նախկին նախագահը և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին մարզպետը հաղորդել է իր ֆեյսբուքյան էջում:

«Մենք բոլորս Ուկրաինա ենք մեկնում: Պետք չէ մեզ վախեցնել բռնությամբ և սադրանքներով, ես մեկնում եմ սահման իմ 11-ամյա որդու հետ լիովին համոզված, որ ոչ մի էքսցես չի լինի», – գրել է Միխայիլ Սահակաշվիլին:

Ուկրաինայում Սահակաշվիլին պատրաստվում է դատարանում պայքարել իրեն քաղաքացիություն վերադարձնելու համար:

2017 թ-ի հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով Սահակաշվիլին զրկվել է ուկրաինական քաղաքացիությունից, որը նրան տրամադրվել էր Պորոշենկոյի 2015թ-ի հրամանի հիման վրա: Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության հաղորդագրության համաձայն՝ այդ որոշման պատճառ է դարձել այն, որ Սահակաշվիլին սխալ է նշել իր մասին տեղեկատվությունը քաղաքացիություն ստանալիս:

Սահակաշվիլիի վարկածով՝ դա փորձ է իրեն հնարավորություն չտալու Ուկրաինական քաղաքական կյանքին մասնակցելու:

Դեռևս օգոստոսի 17-ին Միխայիլ Սահակաշվիլին հաղորդել էր, որ սեպտեմբերի 10-ին նա Ուկրաինա մուտք կգործի Լեհաստանից Լվովի շրջանի

«Կրակովեց» անցակետից: Նրա խոսքով՝ անգամ եթե նրան քաղաքականությունից զրկելու նախագահ Պորոշենկոյի հրամանն օրինական համարվի, Ուկրաինայի իշխանություններն իրավունք չունեն թույլ չտալու նրան մուտք գործել երկիր: «Անգամ եթե ես քաղաքացիություն չունեցող մարդ եմ, այնուամենայնիվ մշտապես բնակվում եմ Ուկրաինայում», – բազմիցս հայտարարել է Սահակաշվիլին:

Ընդ որում, այս օրերին Ուկրաինան Վրաստանի գլխավոր դատախազությունից Միխայիլ Սահակաշվիլիի հետախուզման, նրան կալանքի տակ առնելու և արտահանձնելու հայտ է ստացել: Վրաստանում նրան մեղադրում են այդ թվում մսխման, ուրիշների գույքին տիրանալու, ծառայողական լիազորությունները չարաշահելու համար:

Մ իխայիլ Սահակաշվիլիի վերադարձի հեռանկարը բուռն արձագանք է առաջացրել երկրում, այդ թվում՝ հեգնական, ընդ որում՝ հիմնականում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հասցեին:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում