«Մենք հիմա էլ վերապրում ենք այն, թե ինչ է նշանակում երկրի համար օկուպացված տարածքները»" />

Սալոմե Զուրաբիշվիլին՝ Բաքվում․ Վրաստանի նոր նախագահի առաջին տարածաշրջանային այցը

«Մենք հիմա էլ վերապրում ենք այն, թե ինչ է նշանակում երկրի համար օկուպացված տարածքները»

«Վերջին տարիներին մենք միանման ողբերգություններ ենք վերապրել։ Մենք մինչև հիմա վերապրում ենք այն, թե ինչ է նշանակում երկրի համար օկուպացված տարածքները՝ երբ երկրիդ տարածքային ամբողջականությունը խախտված է», – Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Այսպիսով, նա Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտությունը համեմատել է աբխազական և հարավօսական հակամարտությունների հետ։ Նախկինում վրացական իշխանությունները խուսափում էին ղարաբաղյան հարցում կատեգորիկ հայտարարություններից և չեզոքություն էին պահպանում։

• Սալոմե Զուրաբիշվիլի․ Վրաստանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ համագործակցության

Զուրաբիշվիլիի այս հայտարարությունն ադրբեջանական հանրության առանձնակի ուշադրությունն է գրավել, քանի որ անցյալ ամիս Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածություն էր առաջացել։ Պատճառը վրացական Ախալքալաք շրջանն էր, որը մեծ մասամբ բնակեցված է հայերով և որտեղ տեղադրվել էր Ղարաբաղում զոհված հայ մարտիկի կիսանդրին։ Բացման արարողությանը ներկա էին Վրաստանի պաշտոնատար անձինք, և Ադրբեջանում շատերին դա դուր չէր եկել։

• Սկանդալ Վրաստանում հայ զինվորականի կիսանդրու շուրջ

Բացի այդ, Ադրբեջանը բարձրացրել էր Վրաստանին մատակարարվող գազի գինը։

Այս երկու իրադարձությունները փոխկապակցված չեն, սակայն ժամանակային առումով համընկել են, և Ադրբեջանում շատերի համար դա «կասկածելի» էր։

Սալոմե Զուրաբիշվիլին մեկօրյա այցով Ադրբեջան էր ժամանել փետրվարի 27-ին։ Սա նրա առաջին տարածաշրջանային այցն էր այն բանից հետո, երբ նախորդ տարվա դեկտեմբերին Զուրաբիշվիլին նախագահ էր դարձել։

Դեմ առ դեմ հանդիպումից հետո Ալիևն ու Զուրաբիշվիլին հանդիպումը շարունակել են ընդլայնված կազմով, որի ընթացքում Զուրաբիշվիլին խոսել է երկու երկրների միջև սերտ գործնական և բարեկամական կապերի մասին։


Կարդալ ավելին JAMnews-ում