Դա Մոսկվայի պատասխանն է ուկրաինական եկեղեցու անկախությանը" />

Ռուս ուղղափառ եկեղեցին խզում է բոլոր կապերը Կոստանդնուպոլսի հետ

Դա Մոսկվայի պատասխանն է ուկրաինական եկեղեցու անկախությանը

Մոսկվայի պատրիարք Կիրիլը։ REUTERS /Վասիլի Ֆեդոսենկո

Ռուս ուղղափառ եկեղեցու սինոդը որոշում է կայացրել խզել բոլոր կապերը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ։ Այս մասին Մինսկում կայացած սինոդի նիստից հետո պաշտոնական հայտարարություն է արել Մոսկվայի պատրիարքարանի միտրոպոլիտ Իլարիոնը։

Այդպես է ռուսական եկեղեցին արձագանքել Ուկրաինայի ուղափառ եկեղեցուն ավտոկեֆալիա (անկախություն) տրամադրելու մասին Կոստանդնուպոլսի որոշմանը։

Կարդացեք նաև․ Վրաստանի պատրիարքարանը մինչ այսօր չի որոշել, թե ինչ անել՝ ճանաչե՞լ Ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիան, թե՞ ոչ։ Գլխավոր փաստարկներն ու եկեղեցական վեճի պատմությունը

Հոկտեմբերի 11-ին Կոստանդնուպոլսի պատրիարքարանը լիիրավ պատրիարք է ճանաչել Ֆիլարետին՝ Կիևի պատրիարքարանի, չճանաչված Ուկրաինական ուղղափառ եկեղեցու ղեկավարին։ Կոստանդնուպոլիլսը չեղարկել է նաև 17-րդ դարի փաստաթուղթը, որի համաձայն՝ ռուսական եկեղեցու իրավազորությունը տարածվում էր ուկրաինական տարածքում։

Պատրիարք Կիրիլի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վոլկովը հայտարարել է, որ իր այդ որոշմամբ Կոստանդնուպոլիսը «հատել է կարմիր գիծը»։

Ըստ Վոլկովի՝ սինոդի այսօրվա որոշմամբ ռուսական եկեղեցին Կոստանդնուպոլսին «ադեկվատ և խիստ պատասսխան» է տվել։


Կարդալ ավելին JAMnews-ում