Նրա լրագրողական հետաքննությունների ոչ մի ֆիգուրանտ չի տուժել։ Դրանց հեղինակը կալանավորված է թմրանյութերի իրացման մեղադրանքով" />

Ռուս լրագրող Իվան Գոլունովին բանտ է սպառնում

Նրա լրագրողական հետաքննությունների ոչ մի ֆիգուրանտ չի տուժել։ Դրանց հեղինակը կալանավորված է թմրանյութերի իրացման մեղադրանքով

Իվան Գոլունովը հայտնի ռուս հետաքննող լրագրող է։ Նրա հրապարակումների թվում են Մոսկվայի քաղաքապետարանի չարաշահումների մասին հետաքննությունները։ Նա աշխատել է «Վեդոմոստի», Forbes, ՌԲԿ, «Սլոն» պարբերականներում և «Դոժդ» հեռուստաալիքում։

Ներկա պահին նա «Մեդուզա» պարբերականի թղթակից է և հիվանդանոցում զննում է անցնում այն բանից հետո, երբ ոստիկանության կողմից ծեծի է ենթարկվել և ուղեղի ցնցում ստացել։

Հունիսի վեցին Գոլունովը ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում, ինչպես հաղորդվում է ներքին գործերի նախարարության կայքում, թմրանյութերի իրացման կասկածանքով։ Ձերբակալման ժամանակ և բաժանմունքում նրա հանդեպ ֆիզիկական ուժ է կիրառվել, հրաժարվել են զանգի իրավունք տրամադրել և փաստաբան կանչել, մի ամբողջ օր ձեռնաշղթաներով են պահել։

Հունիսի յոթին, երբ Գոլունովի ձերբակալման և նրան առաջադրված մեղադրանքի մասին հայտնի է դարձել, դա բուռն հասարակական արձագանք է առաջացրել։ Հարյուրավոր մարդիկ հավաքվել են մոսկովյան ոստիկանության շենքի մոտ և միայնակ պիկետներ անցկացրել՝ ի աջակցություն Գոլունովի։ Ցուցարարներից շատերը ձերբակալվել են, սակայն հետագայում ազատ են արձակվել։

Լուսանկարը՝ Թամարա Ագկացևայի, JAMnews

Գոլունովին ազատ արձակելու պահանջով հանրագիրը մեկ օրում ստորագրել է նրա ավելի քանի երեք հազար գործընկեր՝ լրագրողներ, խմբագիրներ, պրոդյուսերներ։ Նույն պահանջով մեկ այլ հանրագիր արդեն հավաքել է ավելի քան 20 հազար ստորագրություն։ «Նովայա գազետայի» հիմնադիր Դմիտրի Մուրատովն ու «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գխավոր խմբագիրը երաշխավորագիր են ստորագրել դատարանի համար։ «Մեդուզայի» խմբագրությունն ուղերձ է հրապարակել, որում ասվում է

«Մենք համոզված ենք, որ Իվան Գոլունովն անմեղ է։ Ավելին՝ մենք հիմքեր ունենք կարծելու, որ Գոլունովին հետապնդում են նրա լրագրողական գործունեության պատճառով։ Մենք գիտենք, որ վերջին ամիսներին Վանյան սպառնալիքներ էր ստանում, գիտենք, թե նախապատրաստվող որ տեքստի առնչությամբ, կռահում ենք՝ ումից»։

Լուսանկարը՝ Թամարա Ագկացևայի, JAMnews

Հունիսի ութին ոստիկանության բաժանմունք, որտեղ պահվում է Գոլունովը, շտապօգնություն է կանչվել։ Բժիշկը կողոսկրերի կոտրվածք և գլխուղեղի ցնցում է կասկածել և նույնիսկ հեմատոմա է գրանցել։ Գոլունովը հիվանդանոց է տեղափոխվել զննման, որտեղից նրան դատարան են տանելու խափանման միջոցը որոշելու համար։

Սոցցանցերի օգտատերերն ու Գոլունովի գործընկերներն իրենց գնահատականն են տալիս կատարվածին

«Նովայա գազետան» սատարում է գործընկերների հայտարարություններին, որոնք պահանջում են մանրազնին, անկախ և օբյեկտիվ հետաքննություն, ինչպես նաև մենք պնդում ենք Գոլունովի՝ որպես ձերբակալվածի իրավունքների խախտման, նրա մոտ փաստաբան չթողնելու և ֆիզիկական բռնության հնարավոր կիրառման մասին հաղորդագրությունների գերատեսչական և դատախազական ստուգման անցկացման վրա»։

«Իվան Գոլունովի հետաքննության մեջ գրեթե քաղաքականություն չկար մաքուր թվեր, որոնք ցույց էին տալիս պաշտոնյաների և իշխանության հետ սերտաճած տնտեսական հանցագործություններն», – ասված է «Դոժդ» հեռուստաալիքի հայտարարությունում։

«Հայտնի հետաքննող լրագրող Իվան Գոլունովի հանդեպ լկտի և անխիղճ սադրանքը ոչ այլ ինչ է, քան հիբրիդային սողացող հեղաշրջման իրականացում ի շահ այն իշխանական և ուժային կառույցների, որոնք անհանգստացած են մոտակա տարիներին Ռուսաստանում իշխանության անխուսափելի տարանցման արդյունքում իրենց դիրքերի կորստով», – Ֆեյսբուքում գրել է Ազատություն ռադիոկայանի լրագրող Արկադի Դուբնովը։


Կարդալ ավելին JAMnews-ում