Իսկ այդ ընթացքում Ռուսաստանի նախագահի իր թեկնածությունն է առաջադրել Դաղստանի մուֆտիի կինը" />

Ռուս ընդդիմադիր գործիչը, որին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին, հունվարի 28-ին ցույցեր է սկսում

Իսկ այդ ընթացքում Ռուսաստանի նախագահի իր թեկնածությունն է առաջադրել Դաղստանի մուֆտիի կինը

REUTERS/Tatyana Makeyeva 

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալքսեյ Նավալնին, որին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է գրանցել որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու, բողոքի ակցիաներ է սկսում ի աջակցություն ընտրողների համառուսաստանյան գործադուլի, որը կայանալու է հունվարի 28-ին, հաղորդում է «Նովայա գազետան»:

Իր բլոգում Նավալնին ավելի քան 80 քաղաք է նշել, որտեղ պլանավորվում է բողոքի ակցիա անցկացնել: Դրանց թվում են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը, Վլադիվոստոկը, Դոնի Ռոստովը, Սամարան:

Նավալնիին հրաժարվել են գրանցել դեկտեմբերի 25-ին: Հանձնաժողովի անդամները հիշեցրել են Նավալնու դատվածության մասին և հայտարարել, որ, ըստ օրենքի, ծանր հանցագործությունների համար դատապարտված քաղաքացիներն իրավունք չունեն մասնակցելու ընտրություններին դատվածության մարումից հետո:

ԿԸՀ նիստին Ալեքսեյ Նավալնին այդ որոշումը հակաօրինական է անվանել:

«Ես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ապացուցել եմ, որ այդ դատավճիռները կեղծված են եղել: Հատուկ որոշում է եղել այն մասին, որ ՌԴ պետությունը չի կատարել Եվրոպական դատարանի որոշումը: Եվ այնտեղ առանձին կետով նշված է, որ Նավալնին պետք է իրավունք ունենա մասնակցել ընտրություններին», — հայտարարել է ընդդիմադիրը:

ԿԸՀ-ն պատասխանել է, որ Եվրոպական դատարանն «իրավունք չունի փոխել ռուսական դատարանների որոշումները»:

 Ք

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ իր թիկունքում բազմաթիվ մարդիկ կան, և ընտրություններին իր մասնակցությունն արգելելու ԿԸՀ որոշումը «ընտրություններից դուրս կթողնի միլիոնավոր մարդկանց»:

ՌԴ նախագահի ընտրությունները կկայանան 2018թ-ի մարտի 18-ին: Հայտնի թեկնածուներից, գործող նախագահ Վլադիմիր Պուտինից և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիից բացի, ընտրություններին կմասնակցի նաև հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակն ու Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Պավել Գրուդինինը:

Վերջերս ևս մեկ թեկնածու է  ուշադրություն գրավել: Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է նաև Դաղստանի մուֆտիի կին Այնա Գամզատովան, որը նաև «Իսլամ» ամսագրի գլխավոր խմբագիրն է, հաղորդում է «Կավկազսկի ուզելը»:

Ռուսաստանում նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է դեկտեմբերի 18-ին:


Կարդալ ավելին JAMnews-ում