Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին ուղևորվել է Ատոցի գյուղ" />

Ռուս զինվորականները հարավօսական հակամարտության գոտում վերականգնել են այսպես կոչված սահմանի անցկացման գործընթացը

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին ուղևորվել է Ատոցի գյուղ

Ատոցի գյուղ, դաշտ, որտեղ ռուս զինվորականները փշալար են անցկացնում: Լուսանկարն՝ Ազատություն ռադիոկայան/Գոգա Ապցիաուրի

Հարավօսական հակամարտության գոտում՝ Կարելիի շրջանի Ատոցի գյուղի մերձակայքում ռուս զինվորականները սկսել են այսպես կոչված սահման անցկացնելու աշխատանքներ: Աշխատանքի վայր են բերվել մետաղական կոնստրուկցիաներ և փշալար:

Ինչպես հաղորդում է «Ազատություն ռադիակայանն», այս փուլում աշխատանքները մոտ մեկ կիլոմետր երկարությամբ տարածք են ներառում: Ռուս զինծառայողները փոսեր են փորում սյուներ տնկելու համար, որոնց միջև էլ անցկացվելու է փշալարը:

Վրաստանի վարչապետը պնդում է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան հումանիտար աղետի առջև են կանգնել

Հարավօսական հակամարտության գոտում ռուս զինվորականները ձերբակալել են Վրաստանի քաղաքացու

Նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հրապարակում է հակամարտության կարգավորման իր տեսլականը

Դրանից հետո՝ նոյեմբերի 7-ի առավոտյան, Ատոցի է մեկնել հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

«Ազատություն ռադիոկայանի» տեսագրությունում երևում է, որ նախարարը ժամանել է ռուս զինվորականների աշխատանքների վայր և հանդիպել տեղի բնակչությանը:

Ատոցի գյուղի բնակիչ Գուլո Կարապետովը լրագրողներին հայտարարել է, որ աշխատանքների ավարտից հետո իր հողակտորը կհայտնվի փշալարի հակառակ կողմում՝ օկուպացված տարածքում:

Ատոցի գյուղը Կարելիի մունիցիպալիտետի մեջ է մտնում: Այն սահմանակից է օսական Բալտա գյուղին, որը գտնվում է օկուպացված Ցխինվալիի շրջանում: Այն վայրից մոտ 50-70 մ հեռավորության վրա, որտեղով անցնելու է փշալարը, գտնվում են վրացի ոստիկանները:

Ե՞րբ և ինչպե՞ս են ռուս զինվորականները համատարած սկսել փշալար անցկացնել

• Օգոստոսյան պատերազմից հետո ռուս զինծառայողները, որոնք կանգնած են հակամարտության գոտու ողջ երկայնքով, սկսել են վարչական սահմանին կանաչսպիտակ պաստառներ քաշել «Պետական սահման» և «Հարավային Օսիա» գրառումներով:

• Սահմանի դեր է խաղում փշալարը, որը տեղադրում են նախանշված վայրերում: Ռուսական և օսական կողմերն այդ գործընթացը կոչում են «բորդերացում»:

• Նրանց խոսքով՝ սահմանազատման ժամանակ իրենք ղեկավարվում են նախապատերազմյան խորհրդային քարտեզներով: Ըստ նրանց՝ Ախալգորիի երկայնքով «պետական սահմանն» այնպես է անցկացվում, որ Ախալգորիի շրջանի բոլոր գյուղերը հայտնվում են Հարավային Օսիայի տարածքում:

• Վրացական կողմն այդ գործընթացն անվանում է «սողացող բռնակցում» և հայտարարում է, որ ռուսական կողմն ամեն անգամ վրացական նոր տարածքներ է զավթում:

• Փշալարը վրացական գյուղերում տեղադրվում է այնպես, որ գյուղերը կիսվում են: Արդյունքում՝ արոտավայրերը, գերեզմաններն ու տասնյակ ընտանիքների այլ հատվածները հայտնվում են «սահմանի» մյուս կողմում:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները հեղինակի անձնական դիրքորոշման արտացոլումն են և կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:

Կարդալ ավելին JAMnews-ում