Հարավային Օսիայում նա հայտնի էր որպես Անդրեյ Լապտև, իսկ իրականում գեներալ Օլեգ Իվաննիկովն է" />

Ռուս գեներալն ու Հարավային Օսիայի պաշտպանության նախկին նախարարն է գլխավորել MH-17-ի վրա գրոհը

Հարավային Օսիայում նա հայտնի էր որպես Անդրեյ Լապտև, իսկ իրականում գեներալ Օլեգ Իվաննիկովն է

Bellingcat միջազգային հետազոտական կամակերպությանն և The Insider պարբերականի համատեղ հետաքննությունը թույլ է տվել բացահայտել Ուկրաինայում խոցված MH17 ուղևորափոխադրող «Բոինգի» գործով  երկու գլխավոր հետախուզվող կասկածյալներից վերջինին: Խոսքը գնում է Գլխավոր հետախուզական վարչության գործող գեներալ Օլեգ Վլադիմիրի Իվաննիկովի մասին, որը հայտնի է նաև որպես Հարավային Օսիայի պաշտպանության նախկին նախարար Անդրեյ Լապտև: Նա է գլխավորել Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի գործողությունները «Օրիոն» ազդակոչի ներքո:

Նրա անձը հնարավոր է եղել հաստատել հեռախոսահամարների վերլուծության միջոցով, որոնք նա օգտագործել է հակամարտության գոտում, վկաների միջոցով, ինչպես նաև շնորհիվ անհավանական բարձր, գրեթե կանացի ձայնի շնորհիվ:

The Insider-ի նյութերից երևում է, որ հենց Իվաննիկովի ղեկավարությամբ է Բուկ-Մ կայանքը տեղափոխվել ռուս-ուկրաինական սահմանով և ուղարկվել մարտական գործողությունների գոտի, որտեղ 2015թ-ի հուլիսի 17-ին հրթիռ է արձակել, որն էլ ոչնչացրել է մալայզիական «Բոինգը» 298 ուղևորներով հանդերձ:

Ո՞վ է գեներալ Իվաննիկովը

 

Օլեգ Իվաննիկովը ծնվել է 1967թ-ի ԳԴՀ Կարլ-Մարքս-Շտադտ քաղաքում խորհրդային զինվորականի ընտանիքում: 80-ականներին նա ուսուցանել է Կիևի բարձրագույն զինվորական ավիացիոն ինժեներական ուսումնարանում: 1988թ-ին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ավարտել է կրթությունը Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի 6-րդ ֆակուլտետում (հրթիռա-բալիստիկ): Այնուհետև նա վերադարձել է Դոնի Ռոստով, որտեղ ապրել է նվազագույնը մինչև 2003թ-ը:

2004թ-ին նա Հարավային Օսիա է մեկնել Անդրեյ Իվանի Լապտև անվան տակ, սկզբում՝ որպես Անվտանգության խորհրդի նախագահ, ավելի ուշ՝ 2006-2008թթ-ին՝ որպես Հարավային Օսիայի պաշտպանության նախարար: Հյուսիսօսական «15-րդ շրջան» պարբերականի հրապարակումներից մեկում Լապտև-Իվաննիկովին նկարագրում են որպես մի մարդու, որն ամուր կապեր ունի Թբիլիսիում Գլխավոր հետախուզական վարչության ռեզիդենտուրայի հետ, որը խուզարկության է ենթարկվել 2006թ-ին, ինչը հանգեցրել էր ԳՀՎ 4 ռուս սպաների կալանքին:

«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի տվյալներով՝ Լապտևը Հարավային Օսիայի պաշտպանության նախարարի պաշտոնն ազատելուց հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ դիսերտացիա է գրել «Կովկասում տեղեկատվական պատերազմի համալիր բնույթը. սոցիալ-փիլիսոփայական հիմնահարցեր» թեմայով, որը պաշտպանել է Դոնի Ռոստովի Հարավային դաշնային համալսարանում: Դիսերտացիայում, որը հայտնվել էր The Insider-ի և Bellingcat-ի տնօրինության տակ, Իվաննիկովն ակտիվորեն մեջբերում է ուլտրապահպանողական  կոնսպիրոլոգ Ալեքսանդր Դուգինի խոսքերը և կոչ է անում դիմակայել «Արևմուտքի տեղեկատվական և մշակութային ներթափանցմանը» Կովկաս «բարձրաստիճան պաշտոնյաներից և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներից կազմված հատուկ խմբերի» միջոցով:

Հարավային Օսիայի հարցերի լուծմամբ զբաղվել Իվաննիկովը չի դադարել իր մեկնելուց հետո անգամ: Bellingcat-ը տվյալներ է ստացել, որոնք վկայում են այն մասին, որ, օրինակ, 2013թ-ին Իվաննիկովը հատել է Հարավային Օսիայի սահմանն իր իսկական ազգանվան տակ, ընդ որում՝ ԱԴԾ վրա գրանցված մեքենայով:

Պաշտպանության նախարարի պաշտոնը լքելուց հետո Լապտև-Իվաննիկովը Ցխինվալում տարածք է սկսել վարձակալել, որն անվանել է «Եվրասիական հետազոտությունների կենտրոն», և այդ կենտրոնի տնօրեն նշանակել Սոսլան Պլիևին, որը նախկինում աշխատել է ՌԴ ԳՀՎ հետ կապված գիտական ինստիտուտում:


Կարդալ ավելին JAMnews-ում