Ռուսաստանում սկսել են խոսել Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման և պատժամիջոցների անընդունելիության մասին։ Ինչո՞ւ" />

Ռուսաստան-Վրաստան․ պատժամիջոցները չեղարկվո՞ւմ են

Ռուսաստանում սկսել են խոսել Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման և պատժամիջոցների անընդունելիության մասին։ Ինչո՞ւ

Մոսկվային բավարարել է պաշտոնական Թբիլիսիի արձագանքը նախագահ Պուտինի հասցեին վրացական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հնչած հայհոյանքին։

Պատժամիջոցները չեղարկվո՞ւմ են

Ռուսական իշխանությունները չեն բացառում դեպի Վրաստան թռիչքների վերականգնման հնարավորւթյունը, հայտարարել է արտգործնախարարության աղբյուրը։ «Եթե Վրաստանում իրավիճակը նորմալանա, ռուսաֆոբիան դադարի, մեր քաղաքացիների անվտանգության երաշխիքներ լինեն, կարելի է խոսել ավիահաղորդակցության վերականգնման մասին», – ասել է նա։

Երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել էր Մոսկվայի որոշմամբ։ Թռիչքների արգելքն ուժի մեջ է մտել հուլիսի ութին։

Ռուսաստանի խորհրդարանը կոչ էր արել Վրաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ մտցնել, մասնավորապես, արգելել գինու և հանքային ջրի մատակարարումն, ինչպես նաև դրամական փոխանցումները Վրաստան, սակայն նախագահ Պուտինը դեմ էր արտահայտվել նման միջոցներին։

Պուտինի հայտարարությունից հետո պատժամիջոցների կիրառման հավանականությունը հավասար է զրոյի, հայտարարել է Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչը։

Ի՞նչ է տեղի ունեցել․ վարկածներ

Ռուսական լրատվամիջոցներում տարբեր ենթադրություններ են առաջ քաշվում այն բանի պատճառների մասին, թե ինչ է տեղի ունենում Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունում։

 

  • Ի սկզբանե Ռուսաստանում ոչ ոք պատրաստ չէր Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններին, որոնց խթան էր հանդիսացել պատգամավոր Գավրիլովի այցը Թբիլիսի։ Եվ երբ իրավիճակը հանկարծակի լարվեց, տարբեր քաղաքական ուժեր փորձեցին օգտվել իրավիճակից։ Կոշտ քաղաքականության կողմնակիցներն առաջարկեցին Վրաստանի հետ հարաբերությունները սրել, որպեսզի ռուսական հասարակությունը շեղվի սրված ներքին խնդիրներից։ Դրա արդյունքը դարձավ ավիահաղորդակցության չեղարկման մասին նախագահի հրամանը։ Սակայն հետո լիբերալ քաղաքական ուղղվածության կողմնակիցները Պուտինի շրջապատում նրան համոզեցին հրաժարվել այդ ուղուց։

Վրաստանի հետ հարաբերությունների սրացումը մանրակրկիտ մշակված պլան է։ Դրա նպատակն Աբխազիան և Հարավային Օսիան Ռուսաստանի կազմում ներառել։ Դա հնարավորություն կտա վերախմբագրել ռուսական սահմանադրությունն ու օրինական ճանապարհով Պուտինին 2024թ-ին հինգերորդ ժամկետով որպես նախագահ ընտրել։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում