Ռուսաստանում տեղական ընտրությունները զուգակցվում են աննախադեպ ցույցերով և բռնաճնշումներով" />

Ռուսաստան, սեպտեմբերի 8․ ընտրություննե՞ր, թե՞ քաղաքական ճգնաժամ

Ռուսաստանում տեղական ընտրությունները զուգակցվում են աննախադեպ ցույցերով և բռնաճնշումներով

Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանում կանցկացվեն տեղական օրենսդիր ժողովների և մարզպետների ընտրություններ մի քանի շրջաններում։ Դրանցից ամենակարևորները՝ Ռուսաստանի երկու կարևորագույն քաղաքներ Մոսկվայում և Պետերբուրգում։

Սակայն «ընտրություններ» կամ «նախընտրական փուլ» խոսքերը բավականաչափ հստակ չեն փոխանցում այն, ինչ տեղի է ունենում վերջին մի քանի ամսում Մոսկվայում և Պետերբուրգում։ Տեղի իշխանությունները տարբեր պատճառներով հրաժարվել են գրանցել անկախ թեկնածուներին, և դա զանգվածային ցույցերի պատճառ է դարձել։

Մեկնաբանություն․ բողոքը Մոսկվայում սաստկանում է, աճելու են նաև բռնաճնշումները։ Բայց հասարակությունը դրան պատրաստ է

Բողոքի առաջին մասշտաբային ակցիան տեղի է ունեցել հուլիսի 20-ին։ Այն արտոնված է եղել իշխանությունների կողմից, դրան մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ։

Այդ օրվանից ցույցերը երկու քաղաքներում անցկացվում են յուրաքանչյուր շաբաթ, մեծ մասամբ ակցիաներն արտոնված չեն իշխանությունների կողմից և այդ պատճառով զուգակցվում են մասնակիցների զանգվածային ծեծով և կալանքով։ Այս պահի դրությամբ ամենազանգվածային ցույցը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին, մոսկովյան ակցիային եկել էր ավելի քան 60 հազար մարդ։

Ցույցերի մի քանի մասնակից արդեն 2-5 տարվա ազատազրկման է դատապարտվել այնպիսի զանցանքների համար, ինչպիսիք են «թվիթ հրապարակելը», «ոստիկանի ուղղությամբ աղբաման նետելը», «ոստիկանի սաղավարտին դիպչելը»։ Եվս մի քանի գործերով դեռ վճիռներ չկան։

Մոսկվա․ ընդդիմադիրների ազատազրկումներ՝ թվիթերի և բողոքի ցույցերին մասնակցելու համար

Կարծիք․ «Մոռացեք, որ Պուտինը լիբերալ չէ։ Հիշե՛ք նրա պատերազմները»

Ինչո՞վ են կարևոր մոսկովյան խորհրդարանի ընտրությունները

Միայնակ ցույց Մոսկվայում, պաստառի վրա գրված է․ «Ժամանակն է փոխելու», 2019թ-ի օգոստոսի 17։ REUTERS/Մաքսիմ Շեմեթով

Մոսկովյան քաղաքային դուման շարքային օրենսդիր մարմին չէ։ Ռուսաստանի սահմանադրության համաձայն՝ Մոսկվան դաշնության սուբյեկտ է, ինչպես և ՌԴ հանրապեությունները։ Մոսկվայի խորհդարանն օրենսդրական նախաձեռնության իրավունք ունի։

Դրանում անկախ թեկնածուների հայտնվելն, առաջին հեերթին, ընդլայնում է օրինական զանգվածային բողոքի ցույցերի անցկացման հնարավորությունը։

Երկրորդ հերթին, մոսկովյան բյուջեի հասանելիությունն անկախ թեկնածուների համար նոր հնարավորություններ կարող է ստեղծել հակակոռուպցիոն հետաքննությունների համար։ Դա իշխանությանը դիմակայելու ընդդիմության գլխավոր գործիքներից մեկն է։

Մոսկվայի բյուջեն հասնում է երկու տրիլիոն ռուբլու։ Լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումները վկայում են այն մասին, որ կոռուպցիան ռուսական մայրաքաղաքում աներևակայելի մասշտաբների է հասել։ Մոսկովյան պաշտոնյաներն իրենց ազգականների անուններով բացահայտ գրանցում են տասնյակ միլիոն դոլարի անշարժ գույք։

«Շատ մարդկային անձնավորություն է». ռուսական հեռուստատեսությունը Պուտինի մասին հաղորդում է ցուցադրել

Ուղիղ 20 տարի առաջ Վլադիմիր Պուտինը գլխավորեց Ռուսաստանի ավտանգության ծառայությունը և շարժվեց դեպի նախագահի ներկայիս պաշտոնը

Մոսկվա

Գրեթե երկու ամիս Մոսկվայում շարունակվում են Ռուսաստանի համար բողոքի աննախադեպ ցույցեր։ Դրանց մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Իշխանությունները բռնաճնշումներով են պատասխանում․ հարյուրավոր մարդիկ 30-օրյա վարչական կալանքի և հսկայական տուգանքների են ենթարկվել, վեց մարդ քրեական մեղադրանքներով դատապարտվել է 2-5 տարվա ազատազրկման։

Հուզումների պատճառը Մոսկվայի դումայի ընտրություններին անկախ թեկնածուներին գրանցելու մերժումն է։

Ոչ խորհրդարանական կուսակցությունների թեկնածուները (հիմնականում ընդդիմությունը) պետք է ընտրողների մի քանի հազար ստորագրություն հավաքեին։ Եվ նրանք հավաքել են։ Սակայն, ինչպես պնդում են ընդդիմադիր քաղաքական գործիչները, գրանցման ժամանակ զանգվածային զեղծարարություն է եղել։

Նրանց խոսքով՝ ընտրական հանձնաժողովների անդամները հատուկ սխալնել են արել էլեկտրոնային համակարգ ընտրողների տվյալները ներմուծելիս, որպեսզի հետո դրա հիման վրա անվավեր ճանաչեն նրանց ստորագրությունները։

Ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին այսպես է պատասխանել․

• կոչ է արել խաղաղ ցույցեր անցկացնել և արձագանք է ստացել;

Youtube—ի իր ալիքում կազմակերպել է մոսկովյան պաշտոնյաների և պատգամավորների ապօրինի հարստացման մասին հետաքննությունների ցուցադրություն։ Հետաքննություններում խոսվում է հարյուրավոր միլիոների գումարների մասին՝ դոլարով, իսկ դիտումների քանակն արդեն գերազանցել է 5 միլիոնը։

• Կոչ է արել ընտրություններին քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, որը կապված չէ գործող իշխանության հետ։

Իշխանությունը դեռևս ստանդարտ ձևով է արձագանքում․ Նավալնու գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում, նրան և նրա համախոհներին պարբերաբար կալանավորում են։

Ամենաաղաղակող դեպքը լրագրող Իլյա Ազարի կալանքն էր, որին ոստիկանները տարել էին նրա բնակարանից, որտեղ մենակ էր մնացել նրա երկամյա դուստրը։

Հասարակությունը կատարվածին արձագանքում է աճող չարությամբ․ առավել հաճախ են բողոքի ակցիաներին հետևյալ կարգախոսները հնչում՝ «Ֆաշիստնե՛ր, օկուպանտնե՛ր», «Պուտին՝ գող» և «Ոստիկանները Ռուսաստանի խայտառակությունն են»։

Այս ամենն արդեն հիշեցնում է ոչ թե շրջանային ընտրություններ, այլ լիարժեք քաղաքական ճգնաժամ։

Ցույցի ցրում Մոսկվայում, 2019թ-ի օգոստոսի 10։ REUTERS/Տատյանա Մակեևա

Պետերբուրգ

Մեծությամբ երկրորդ ռուսական քաղաքը պետք է մարզպետ ընտրի։ Իշխանությունների թեկնածուն մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովն է, նա տեղի բնակչության շրջանում ժողովրդականություն չի վայելում։ Իսկ նրա ընտրարշավը պարբերաբար ծաղրի առարկա է դառնում։

Ձմռանը, երբ երթևեկությունը Պետերբուրգում ամբողջությամբ պարալիզվել էր կոմունալ ծառայությունների վատ աշխատանքի պատճառով, մարզպետը դուրս էր եկել փողոց՝ ձյունը բահով մաքրելու։ Լրագրողներն ուշադրություն էին դարձրել նրա կոշիկներին։ Դա թանկարժեք ամառային իտալական կոշիկներ էին։

Այնուհետև Բեգլովը կանգնեցրել էր իր ավտոշարասյունը, որպեսզի անձամբ օգնի տարեց մարդուն փողոց անցնել։ Սակայն տարեց մարդը, որի մասին նա անհանգստացել էր, ինչպես հետո պարզվել էր, տեղի թատրոնի դերասան էր։

Ընտրություններից անմիջապես առաջ մարզպետը մետրոյի երկու կայարան էր բացել։ Սակայն ուղևորներին թույլ չէին տվել մուտք գործել այնտեղ․ պարզվել էր, որ դրանք դեռ պատրաստ չեն, և դրանց շահագործումը վտանգավոր է։


Կարդալ ավելին JAMnews-ում