2017թ-ին Ռուսաստանում չեղարկեցին ընտանեկան բռնության համար սահմանված քրեական պատիժը։ Իրավապաշտպաններն արյդունքներն են ամփոփում" />

Ռուսաստան․ անպատիժ ընտանեկան բռնության մեկ տարի

2017թ-ին Ռուսաստանում չեղարկեցին ընտանեկան բռնության համար սահմանված քրեական պատիժը։ Իրավապաշտպաններն արյդունքներն են ամփոփում

Մեկ տարի է անցել այն պահից, երբ Ռուսաստանում չեղարկեցին ընտանիքում առաջին ծեծի համար քրեական պատիժը։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է նախապատրաստել, որում վերլուծում է, թե ինչի է հանգեցրել այդ որոշումը։

Հակիրճ՝ եզրակացություններն այսպես են հնչում։

Ռուսաստանում ընտանեկան բռնությունից տառապող կանանց 60-70%-ն օգնության չի դիմում։

Այնուամենայնիվ ոստիկանություն դիմածներից միայն 3%-ն է կարողացել  գործը դատարան հասցնել և պատժել բռնարարին։

Ի՞նչ անել, եթե մանկապարտեզում ձեր աղջկան սովորեցնում են «լավ կին» լինել

Ի վերջո Աբխազիայում ընտանեկան բռնություն կա՞, թե՞ իրավապաշտպաններն են դա հորինել

Կյանք՝ բռնաբարությունից հետո։ 22-ամյա վրացուհու պատմությունը

Ընտանեկան բռնության ապաքրեականացումը զգալիորեն բարձրացրել է ռիսկերը։ Հազարավոր կանանց ագրեսորի հետ սեփական ընտանիքում փաստացի միայնակ թողեցին։

Այս թեմայով հստակ վիճակագրություն հաշվել հնարավոր չէ․ չափազանց շատ են հարցվածները, որոնք ամաչում կամ վախենում են խոստովանել, որ իրենք հաճախ բազմամյա ընտանեկան բռնության զոհեր են։

Զեկույցի հեղինակները այսպիսի մոտավոր եզրահանգումների են եկել․

նվազագույնը յուրաքանչյուր հինգերորդ կին իր կյանքի այս կամ այն փուլում բախվել է ամուսնու կամ զուգընկերոջ կողմից ֆիզիկական բռնության;

ռուս կանանց համար մոտ անձանց կողմից բռնության ենթարկվելու հավանականությունը եռակի ավելին է, քան օտարների կողմից։

Լիզայի պատմությունը

Պսկով քաղաքի 33-ամյա բնակիչ Լիզան այն բազմաթիվ ռուս կանանցից է, որոնց հետ զրուցել են Human Rights Watch-ի զեկույցի հեղինակները։ Ահա նրա պատմությունը։

Հազարավոր կանայք Ռուսաստանում ագրեսորի հետ մենակ են մնացել սեփական ընտանիքում

«Նա ինձ հրեց, ես ընկա խոհանոցի հատակին։ Նա մոտեցավ և հարվածեց որովայնիս։ Ասաց, որ ողջ կյանքում երազել է մաքուր աղջկա հանդիպել, իսկ ես իրեն հիասթափեցրել եմ, պարզվել է, որ մաքուր չեմ։

Գիշերները մշտապես հյուծող զրույցներ էր վարում, ցանկանում էր իմանալ, թե իրենից առաջ ում հետ եմ հանդիպել, արթնացնում էր ինձ և պահանջում․«Դե, պատմի՛ր»։

Ես շատ նիհարեցի, չէի կարողանում աշխատել, քունս չէի առնում։ Ինքնագնահատականս զրոյի վրա էր, ես բացարձակ ճնշված էի։

Նա սկսեց ինձ ավելի ու ավելի հաճախ ծեծել, մի անգամ գլուխս զուգարանակքի մեջ մտցրեց։

Երբ մայիսյան տոները սկսվեցին, նա բնակարանի դուռը փակեց և հանգիստ տոնով ասաց․ «Հիմա ես քեզնից ճշմարտությունը դուրս կբերեմ»։ Ես այդ ժամանակ տանը մշտապես հաստ խալաթ էի հագնում, որ հարվածներն այնքան էլ զգալի չլինեն։ Նա աթոռը գլխիս տվեց, գոտիով ծեծեց։ Այնուհետև վերցրեց դանակն ու սկսեց եղունգներիս տակ մտցնել։ Հետո գլուխս բռնեց և միզեց դեմքիս։

Տղաս լալիս էր և ասում «Մայրիկ, ասա, վերջապես, այդ ճշմարտությունը»։

Ոստիկանության թշնամական վերաբերմունքն ու ապացույցներ պահանջելը

Զեկույցի հեղինակները պնդում են, որ իրավապահ մարմիններում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց հաճախ անթաքույց թշնամանքով են դիմավորում և հրաժարվում են գրանցել դիմումը կամ հետաքննություն անցկացնել։

Տուժածներին առաջարկում են ինքնուրույն ապացույցներ հավաքել և կրել բոլոր դատական ծախսերը։

Այդ գործընթացն ընտանեկան բռնության ենթարկվածների համար անհաղթահարելի բարդ և անարդյունավետ է եղել, որի պատճառով շատերը հրաժարվել են քրեական հետապնդումից։

Ֆեմինիզմ․ ինչո՞ւ դրա հետ կապված այդքան կարծրատիպեր և պայքար կա

Աղջիկները չպետք է աշխատեն և պետք է լսեն հորն ու ամուսնուն․ պատմություններ Ղարաբաղից 

Իրենց հերթին, սոցիալական սպասարկման պետական հաստատությունները բազմաթիվ թղթեր են պահանջում շտապ ապաստան տրամադրելուց առաջ։ Եվ անգամ երբ փաստաթղթերի փաթեթը հավաքված է, շաբաթներով որոշման է պետք սպասել։ Եվ օգնություն ու պաշտպանություն խնդրողների զգալի մասը մերժում է ստանում։

Այդ ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ պահպանվում է նոր բռնության ռիսկը կամ շարունակվում ամեն օր։

Եզրակացություններ

Human Rights Watch-ի հեղինակների կարծիքով՝ 2017թ-ի փետրվարին հարազատ անձանց հանդեպ առաջին ծեծի համար քրեական պատասխանատվության չեղարկումը լրջորեն դարձավ մեկ քայլ հետ։

Առաջին ծեծի ապաքրեականացումն ընտանիքում ագրեսորների համար ամենաթողության ազդակ դարձավ, տուժածների համար բարդացրեց բռնարարին պատասխանատվության ենթարկելու գործընթացն ու թուլացրեց պաշտպանության երաշխիքները։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում