Ռուսական իշխանությունները խաթարում են երիտասարդական մշակութային միջոցառումներն այն պատճառով, որ չեն կարողանում երիտասարդության հետ ընդհանուր լեզու գտնել և վախենում են նրանից" />

Ռուսաստան․իշխանությունը գրոհում է երիտասարդությանը

Ռուսական իշխանությունները խաթարում են երիտասարդական մշակութային միջոցառումներն այն պատճառով, որ չեն կարողանում երիտասարդության հետ ընդհանուր լեզու գտնել և վախենում են նրանից

Հակակոռուպցիոն ակցիա Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստան։ 2017 թ-ի հունիս  REUTERS/Anton Vaganov

Ըստ «Նովայա գազետայի» նյութերի

Նոյեմբերի 26-ին Մոսկվայում բարեգործական համերգ է կայացել, որը կազմակերպվել է ռոք-կատարողների կողմից՝ ի աջակցություն Կրասնոդարում ձերբակալված ռեփեր Խասկիի։ 12 օրով կալանավորված Խասկիին համերգից առաջ ազատ էին արձակել, բայց ակցիան, այնուամենայնիվ, կայացավ։ Սակայն Ռուսաստանով մեկ տարածվեց համերգների և այլ միջոցառումների չեղարկման ալիքը։ Ըստ փորձագետների, որոնց դիմել է «Նովայա գազետան», մշակութային միջոցառումների չեղարկումն իշխանության մեծ դիմակայության միայն մի մասն է, բայց ոչ թե հենց երաժիշտներին, այլ ընդհանրապես երիտասարդությանը։

Առանցքային մեղադրանքը, որը հնչում է կատարողների հասցեին, «բարոյազուրկ լինելն» է։ Որպես կանոն, համերգները չեղարկվում են «պատկան մարմինների» թույլտվությամբ, հաճախ մասնակիցներին խուզարկում են թմրանյութերի հայտնաբերման առնչությամբ։ Մեկ այլ միջոց է «վրդովված հանրություն», «անհանգիստ ծնողներ» և այնպիսի մարդկանց գտնելը, որոնք խորապես մտահոգված են երեխաների իրավունքի իրացմամբ։

Վերջերս «բարոյազուրկ» լինելու մեղադրանքով Դաղստանում (հանրապետություն Հյուսիսային Կովկասում՝ Ռուսաստանի կազմում) չեղարկվել է AniDag անիմեի փառատոնը (հանրապետություն Հյուսիսային Կովկասում՝ Ռուսաստանի կազմում)։Նշվել էր, որ այդ միջոցառումը խախտում է Դաղստանի բնակիչների «բարոյական մաքրությունը»։

Զանգվածային ձերբակալություններ և ծեծ Ռուսաստանում կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի ցույցերի ժամանակ

Աբխազիայում Ռուսաստանից ժամանած վրացի օպերային երգչի համերգը սկանդալով է ավարտվել

Մեկնաբանություն․ Վրաստան․ աշխարհների պատերազմ

«Ոչ բարոյական» է համարվել նաև Եկատերինբուրգ քաղաքում Համերաշխության օրվան նվիրված մանկական նկարների մրցույթը։ Ակտիվիստներն ԼԳԲՏ-շարժառիթներ էին գտել դպրոցականների նկարներում՝ ծիածանն ու «Մենք չենք ընտրում մեր արտաքինը, կողմնորոշումն ու ռասան։ Մենք բոլորս յուրովի բացառիկ ենք» գրառումը։

Ոստիկանությունն առգրավել էր նկարներն, իսկ բարոյականության «ջատագովները» պահանջում են վարչական գործ հարուցել դպրոցի տնօրենի դեմ։

Իշխանության վարքն, ընդհանուր առմամբ, նման է «դասատուի պահվածքին, որը կորցրել է կապն աշակերտների հետ», կարծում է սոցիոլոգ և փիլիսոփա Գրիգորի Յուդինը։

«Նրանց կյանքի հանդեպ դասատուն վաղուց հետաքրքրություն չի ցուցաբերում, սակայն պատկերացում ունի, թե ինչ պետք է նրանք անեն, իսկ ինչ՝ ոչ։ Եվ երբ նա տեսնում է, որ իր նորմային ոչ ոք չի ենթարկվում, նյարդայնանում է և սկսում բոլորին ցուցափայտով ծեծել, անկյուն կանգնեցնել և քանոնով խփել մատներին», – փոխաբերություններով է մեկնաբանում սոցիոլոգը։

Իշխանությունները պետք է խաղաղության բանակցություններ սկսեն, քանի որ այդ նույն ռեփ-կատարողներն անցնում են իշխանություններին ոչ հավատարիմ կառույցների կողմը։

Այսպես, Խասկին համերգից հավաքված գումարի մի մասը նվիրաբերել էր հալածվող երաժիշտներին և իրավապաշտպաններին, իսկ ռեփեր L`One-ը դեռ կատարողների հանդեպ զանգվածային գրոհից առաջ գումար էր նվիրաբերել ռուսական The New Times ամսագրին, որի հանդեպ իշխանությունները հսկայական տուգանք էին սահմանել։

Երիտասարդության հետ իշխանության կոնֆլիկտը լավ զգացվեց 2017թ-ի մարտին, երբ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հանրահավաքին ցուցարարների շրջանում առաջին անգամ շատ դեռահասներ էին նկատվել։

Քաղտեխնոլոգ Վիտալի Շկլյարովը կարծում է, որ 2017թ-ի հանրահավաքներին ռուսական իշխանություններն աշխատեցին ակցիաների հակակոռուպցիոն բողոքը հավասարեցնել մանկամիտ դեռահասների հիսթերիայի, որին մեծերը պետք է լավագույն դեպքում ներողամտորեն վերաբերվեն։

Սերունդների միջև իրականության ընկալման այսքան մեծ անդունդ վաղուց չէր եղել, պնդում են փորձագետները։ Երիտասարդությունն ու ավագ սերունդը միշտ ապրել են տարբեր աշխարհներում, սակայն հիմա ցույց տալը, թե «ճիշտը որն է», լավագույն դեպքում հեգնանք է առաջացնում, վատագույն դեպքում՝ երկու կողմերի միջև անհաշտ թշնամության։

Հարկ է նշել, որ երիտասարդությանը սանձելու փորձերը երբեմն բավականին անսպասելի են, բայց ճանաչելի։ Եկատերինբուրգում ստենդային հրաձգության մրցաշարերին դպրոցականներին առաջարկել են կրակել «ռուս ժողովրդի թշնամու» վրա։ Այնտեղ էլ, բայց ավելի վաղ դպրոցականներին առաջարկել էին պատանդների դերում լինել։ Նիժնի Տագիլում հավերժական կրակը ձնագնդիկով հանգցնելուն ի պատասխան մարզի ղեկավարը «հայրենասիրության մասին» զանգվածային դասաժամեր հրահանգեց անցկացնել, իսկ Պետերբուրգում աշակերտներին առաջարկում են «ճակատում գտնվող հորը» նամակ գրել։ Այնտեղ, ուր հայրենասիրական դաստիարակությունը չի հասնում, իշխում է եկեղեցին՝ իր ընտանեկան կյանքի հիմքերով և նախաամուսնական կապերի արգելքով։ Պետդումայում վերջերս ընդհանրապես առաջարկել են արգելել ծանոթությունների կայքերը։


Կարդալ ավելին JAMnews-ում