Ապրիլի 1-ին Ռուսաստանում երկու նոր օրենք է ուժի մեջ մտնելու, որոնք պատիժ են սահմանում «անարժանահավատ» տեղեկատվության տարածման և իշխանական մարմինների հանդեպ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի համար" />

Ռուսաստանցիներն այսուհետ պատժվելու են կեղծ լուրերի և իշխանությանը չհարգելու համար

Ապրիլի 1-ին Ռուսաստանում երկու նոր օրենք է ուժի մեջ մտնելու, որոնք պատիժ են սահմանում «անարժանահավատ» տեղեկատվության տարածման և իշխանական մարմինների հանդեպ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի համար

Ապրիլի 1-ից Ռուսաստանում երկու նոր օրենք է ուժի մեջ մտնելու, որոնք պատիժ են սահմանում «անարժանահավատ» տեղեկության տարածման և իշխանական մարմինների հանդեպ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի համար։

«Անարժանահավատ» նորություններ

Այսուհետ Ռուսաստանի դատախազներն իրավունք են ստանում առանց դատարանի որոշման արգելափակել ցանկացած առցանց ռեսուրս, որն, իրենց կարծիքով, հասարակությանը վնաս հասցնելու ունակ լուրեր է տարածում։ Օրինակ, կարող են խուճապ կամ զանգվածային անկարգություններ առաջացնել։

Տուգանքը սկսվում է 50 եվրոյից։ Խախտումը կրկնելու դեպքում կարող է հասնել  1.5 հազար եվրոյի։

Ընդ որում, այդ նոր օրենքը պետական լրատվամիջոցներին չի վերավերվում։

«Ակնհայտ» անհարգալից վերաբերմունք իշխանական մարմինների հանդեպ

Այսուհետ առցանց լրատվամիջոցները կարգելափակվեն համացանցում այնպիսի նյութերի հրապարակման համար, որոնք «ոչ պարկեշտ ձևով ակնհայտ անհարգալից վերաբերմունք են արտահայտում հասարակության, պետության, պաշտոնական խորհրդանիշների, Սահմանադրության և պետական իշխանության մարմինների նկատմամբ»։

Թե ինչ է «ոչ պատշաճ ձևը» և «ակնհայտ անհարգալից վերաբերմունքը», ինչպես նաև «ոչ արժանահավատ տեղեկությունը», որոշելու են դատախազներն առանց դատարանի մասնակցության։

Խախտողներին 15 եվրոյի տուգանք կամ մինչև 15 օրվա ազատազրկում է սպառնում։

Հեղինակը

Երկու օրենքների հեղինակն էլ Ռուսաստանի խորհրդարանի Վերին պալատի պատգամավոր Անդրեյ Կլիշասն է։ Նախկինում նա պաշտոնյա է եղել, որը պատասխանատու էր «Նորնիկել» խոշորագույն ռուսական մետալուրգիական կոմբինատի մասնավորեցման համար, որը հետագայում դարձավ այդ ձեռնարկության Տնօրենների խորհրդի նախագահ։

Վերջերս Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը տեղեկություններ էր տարածել Անդրեյ Կլիշասի ունեցվածքի մասին՝ բազմաթիվ հողատարածքներ, սեփական տներ, ավելի քան մեկ միլիոն եվրո արժողությամբ ժամացույցների հավաքածու։ Հիմնադրամը պնդում է, որ անշարժ գույքի օբյեկտների մեծ մասը հայտարարագրված չէ, և դրանց համար հարկ չի վճարվում։

Գնահատականներ

Նոր օրենքի վերաբերյալ գնահատականներ են տվել փորձագետներն ու սոցցանցերի օգտատերերը։

Մարիա Սնեգովայա, Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի աշխատակից

«Նոր օրենքը դատախազությանն աննախադեպ մեծ լիազորություններ է տալիս և հետին պլան մղում առանց այդ էլ անազատ ռուսաստանյան դատարանները»։

Համացանցի ռուսական տիրույթում ամենահաճախ կրկնվող կատակի տեքստը

«Իշխանություններին փնովում ես՝ նստում ես անհարգալից արտահայտվելու համար։ Գովում ես՝ կեղծ լուրերի տարածման համար»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում