Ինչո՞ւ են աղբը Մոսկվայից հյուսիս տանելու, և ինչո՞վ է դա սպառնում շրջանին" />

Ռուսաստանում «աղբային» ցույցի մասին

Ինչո՞ւ են աղբը Մոսկվայից հյուսիս տանելու, և ինչո՞վ է դա սպառնում շրջանին

Ռուսաստանի հյուսիսում տեղակայված Արխանգելսկի շրջանի ակտիվիստները պահանջում են դադարեցնել աղբավայրի շինարարությունը։ Ըստ պլանի՝ այստեղ է բերվելու աղբը Մեսկվայից։ Ցուցարարները պնդում են, որ նոր աղբավայրը ոչ միայն բնապահպանական տեսանկյունից է վտանգավոր, այլ նաև շահեկան չէ տնտեսական տեսանկյունից։

Բողոքի ցույցերը, որոնց մասնակցելու համար Արխանգելսկի շրջան են գալիս մարդիկ տարբեր շրջաններից, շարունակվում են արդեն կես տարի, և ակտիվիստները չեն պատրաստվում դադարեցնել դրանք։

Ըստ ռուսական «Նովայա գազետայի» հրապարակման

Տասնյակ ակտիվիստներ ամեն օր Ռուսաստանի տարբեր քաղաքներից գալիս են Արխանգելսկի շրջանի Շիես երկաթուղային կայարանում գտնվող վրանային ճամբար, որպեսզի փոխարինեն նրանց, ովքեր ադեն իրենց «հերթապահությունն» ավարտել են։ Բողոքի ցույցի մասնակիցներին էլ գիշերը հսկում է միլիցիան։

Լուսանկարն՝ Աննա Շուլյատևայի, հատուկ «Նովայա գազետայի» համար

Շիես ավանում ոչ ոք չի ապրում․ դրանք խուլ տեղեր են, շուրջն անտառ է, գետակներ և ճահիճներ։ Հենց ճահիճներն են գլխավոր պատճառը, որ մարդիկ դեմ են աղբավայրին։

Քայքայված աղբն ու աղբավայրի գազերը, վստահ են նրանք, կթունավորեն ջուրը։

Ռուսաստան․ իշխանությունը գրոհում է երիտասարդությանը

Ռուսաստանում ավելացվել է կենսաթոշակային տարիքը և աճել են հարկերը։ Ինչո՞ւ են  ոչ պոպուլյար որոշումներ կայացվում

«Օրենքով՝ ճահճային վայրերում աղբավայր սարքելն արգելվում է»,բացատրում է վրանային ճամբարի մշտակյաց Դմիտրի Սեկուշինն Արխանգելսկից։

«Մոսկվացիների համար ճահիճները պարզապես ճահիճներ են։ Իսկ հյուսիսի բնակիչների համար դա այն է, ինչ մեզ սնում է՝ հատապտուղներ, սնկեր։ Եվ գլխավորը՝ ջրի աղբյուր»։

Այն մասին, որ Շիեսում Մոսկվայի համար աղբավայր են սարքելու, ռուսական հյուսիսի բնակիչներն իմացել են անցյալ տարվա օգոստոսին։

Նոյեմբերին պարզվել է, որ շրջանի մարզպետ Իգոր Օռլովը համաձայնել է ուրիշների աղբն ընդունել տեղի բյուջեի 1/30-ից պակաս գումարով երեք տարում Մոսկվան համաձայնել է Արխանգելսկին վճարել վեց միլիարդ ռուբլի [մոտ 92 մլն դոլար]։

Աղբավայրը կառուցող մոսկովյան «Տեխնոպարկ» ընկերության թռուցիկում, շատ են տեղեկություններն այն մասին, թե որքան սրտացավ է ընկերությունը խոստանում պաշտպանել շրջակա միջավայրը, ինչ առաջատար տեխնոլոգիաներ է կիրառելու, ինչ մանրազնին մոնիթորինգ է անցկացնելու։

«Եթե ամեն ինչ այդքան անվտանգ է, ինչո՞ւ դա Մոսկվայում չեն թողնում», – զարմանում է ցուցարերներից մեկը՝ Դոբրինյա անունով ուսանողը, որը Շիես է եկել Մոսկվայից։

Արխանգելսկը կարող էր Ռուսաստանի ամենահարուստ շրջաններից մեկը լինել։

«Մենք ունենք անտառներ, գազ, նավթ, Մենդելեևի ողջ աղյուսակը։ Իսկ ավաններում մինչև հիմա գազ չկա», – ասում է ութամյա հաշմանդամ աղջկա մայր Պոլինան, որը ճամբար է եկել Սիկտիվկար քաղաքից։

Կոտլաս ավանից եկած Տանյան պատմում է, որ աղբավայրն իր տնից 60 կմ հեռավորության վրա է լինելու։ Նրա գրեթե բոլոր ծանոթները, եթե անգամ բնակարան են գնել, ապա հիփոթեքով։ Եթե կողքն աղբավայր հայտնվի, դրանք չես էլ վաճառի, որպեսզի վճարես վարկն ու հեռանաս բնակարանների գները կընկնեն։

Գործարար Օլեգ Մանդրիկինն ուսումնասիրել է Շիեսին վերաբերող փաստաթղթերն ու ձեռքն առել հաշվիչը։ Նա հաշվել է աղբավայրի շինարարության ծախսերն ու համեմատել աղբի տեսակավորման ծախսերի հետ։

«Ստացվել է, որ, թերևս, կարելի է յուրաքանչյուր մոսկվացու հնգական ոսկե դույլ նվիրել աղբը տեսակավորելու համար։ Ինչո՞ւ նրանք բանվորների աշխատավարձերի փող ունեն, իսկ վերամշակող գործարանների՝ ոչ», – ասում է Օլեգի կինը՝ Իրինան։

Իրինան ամուսնու հետ Շիես է եկել՝ իշխանություններից հարցնելու․ մի՞թե Մոսկվան չի ուզում լինել քաղաքակիրթ եվրոպական քաղաք, այլ ուզում է միայն ճնշել և քամել ռուսական շրջանները։

Ակտիվիստներն ասում են, որ մտադիր չեն դադարեցնել ցույցը։


Կարդալ ավելին JAMnews-ում