Ըստ նոր օրենքի՝ քաղաքացիություն կարող են ստանալ բարդ քաղաքական և տնտեսական իրավիճակում գտնվող երկրների քաղաքացիները, որտեղ զինված հակամարտություններ են տեղի ունենում։ " />

Ռուսաստանն արտասահմանցիների համար հեշտացնում է քաղաքացիություն ստանալը

Ըստ նոր օրենքի՝ քաղաքացիություն կարող են ստանալ բարդ քաղաքական և տնտեսական իրավիճակում գտնվող երկրների քաղաքացիները, որտեղ զինված հակամարտություններ են տեղի ունենում։

REUTERS/Maxim Shemetov 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել արտասահմանյան քաղաքացիների համար ռուսական քաղաքացիություն ստանալը հեշտացնելու մասին։ Ինչպես հաղորդում է «Նովայա գազետան», նոր օրենքի համաձայն, նախագահն իրավունք ունի ինքնուրույն որոշելու արտասահմանցիների այն հատվածը, որոնք իրավունք կունենան հեշտացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ։

• Ուկրաինան արգելել է Ռուսաստանի 16-60 տարեկան քաղաքացիների մուտքը երկիր

• Մուսուլմանները Բաթումում. պայքար մզկիթի համար

Մասնավորապես, փաստաթղթի համաձայն, Ռուսաստանի քաղաքացիություն պարզեցված կարգով կարող են ստանալ «բարդ հասարակական-քաղաքական և տնտեսական իրավիճակ ունեցող երկրների քաղաքացիները, որտեղ զինված հակամարտություններ կամ քաղաքական ռեժիմի փոփոխություն է տեղի ունենում»։

Ռուսական քաղաքացիության պարզեցված ընթացակարգը կվերաբերի նաև ինքնակամ Ռուսաստան տեղափոխվելու պետական ծրագրի մասնակիցներին, որոնք արդեն ստացել են Ռուսաստանում ժամանակավոր կացության կամ կացության թույլտվություն։
Ըստ ռուսական օրենքների՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող արտասահմանցին պետք է սկզբից կացության իրավունք ստանա, Ռուսաստանի տարածքում ապրի նվազագույնը հինգ տարի, որից հետո քաղաքացիության դիմում ներկայացնի։

Ընդ որում, նա պետք է հաստատի եկամտի առկայությունն ու ռուսաց լեզվի իմացության սերտիֆիկատ ստանա։ Այն արտասահմանցիները, որոնց ռուսական իշխանությունները պարզեցված քաղաքացիություն ստանալու իրավունք տան, կկարողանան շրջանցել այդ ընթացակարգերը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում