Այդ թվում՝ Վրաստան և Ուկրաինա ներխուժելու պատճառով" />

Ռուսաստանն ԱՄՆ անվտանգության գլխավոր սպառնալիքներից է

Այդ թվում՝ Վրաստան և Ուկրաինա ներխուժելու պատճառով

Սպիտակ տան կայքում հրապարակվել է ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության նորացված տարբերակը: Փաստաթուղթը նախապատրաստվել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից:

 

Որպես ԱՄՆ անվտանգության գլխավոր սպառնալիք դրանում նշվում են Ռուսաստանն ու Չինաստանը: «Վրաստան և Ուկրաինայի ներխուժելով՝ Ռուսաստանը տարածաշրջանի պետությունների ինքնիշխանությունը խախտելու պատրաստակամություն դրսևորեց», – ասված է փաստաթղթում, նշում է «Էխո Կավկազան»:

Ռազմավարության հեղինակների կարծիքով՝ Ռուսաստանի աճող ռազմական հնարավորությունների և Կրեմլի կողմից իրավիճակն ադեկվատ գնահատելու անընդունակության պարագայում ԱՄՆ անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը Մոսկվայից է բխում:

Ռուսաստանի աճող հավակնությունների պատճառով, ըստ Թրամփի վարչակազմի, «Եվրասիայում աճում է հակամարտության վտանգը»:

Ռազմավարությունում նշվում է նաև այլ երկրների ներքին քաղաքականությանը Ռուսաստանի միջամտությունը համացանցում կեղծ էջեր ստեղծելու ճանապարհով, որի նապտակը կեղծ տեղեկատվության տարածումն ու ռուսական պետական լրատվամիջոցների պրոպագանդան է:

Ռուսաստանի և Չինաստանից զատ ԱՄՆ անվտանգությանն, ըստ ռազմավարության, վտանգ են ներկայացնում ԿԺԴՀ-ն, Իրանն ու միջազգային ահաբեկչական կազմակերպությունները, հաղորդում է«Ամերիկայի ձայնը»:


Կարդալ ավելին JAMnews-ում