Թեհրանի գագաթնաժողովում նախագահները քննարկել են երկաթուղու շինարարությունն ու Կասպից ծովի կարգավիճակը " />

Ռուսաստանն, Ադրբեջանն ու Իրանը հայտարարել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի ստեղծման մասին

Թեհրանի գագաթնաժողովում նախագահները քննարկել են երկաթուղու շինարարությունն ու Կասպից ծովի կարգավիճակը

Photo: Sputnik/Alexei Druzhinin/Kremlin via REUTERS

Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները նոյեմբերի 1-ին Թեհրանում կայացած գագաթնաժողովին պայմանավորվել են նոր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ:

Գագաթնաժողովի արդյունքում Հասան Ռոհանին, Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանրագումարային հայտարարություն են ստորագրել: Նախագահները հայտարարել են նավթագազային ոլորտում համագործակցության ընդլայնման, էլեկտրաէներգիայի փոխանակման և միասնական շուկա ձևավորելու համատեղ պլանների մասին:

Մասնավորապես հայտնի է դարձել, որ Ռուսաստանը պատրաստ է բնական գազ արտահանել Իրան Ադրբեջանի տարածքով: Երեք երկրների պլաններում տրանսպորտի ոլորտում գործընկերության խորացման մտադրություն կա:

Բացի այդ, երեք երկրների նախագահները քննարկել են շրջակա միջավայրի պահպանման, Կասպից ծովի էկոլոգիական ոլորտի պահպանման, գիտական հետազոտություններում և նախագծերում համատեղ մասնակցության ուղղությամբ հեռանկարային համագործակցության հնարավորությունները:

Առանձին պետք է նշել եռաչափ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումը «Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ պլանին» հետևելու հարցում:

Քաղաքագետ, Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ռասիմ Մուսաբեկովը Սպուտնիկ-Ադրբեջան ռադիոյին տված իր հարցազրույցում ուշադրություն է դարձրել 3 առանցքային հարցի, որոնք համաձայնեցվել են Թեհրանի գագաթնաժողովում.

  •  «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծում,
  •  կողմերի դիրքորոշումների մերձեցում Կասպից ծովի կարգավիճակի վերջնական սահմանման վերաբերյալ,
  •  անվտանգության հարցեր:

Առաջին հարցում կարևոր նշանակություն ունի Իրանից Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան երկաթուղու շինարարությունը: Ընդ որում, Մուսաբեկովի խոսքով՝ Ադրբեջանը ոչ միայն տարանցիկ կողմ է լինելու, այլ շահագրգռված կողմ: Ադրբեջանը պատրաստ է 500մլն եվրո տրամադրել այդ երկաթուղային միջանցքի իր հատվածի արդիականացման համար:

Մուսաբեկովը հավելել է, որ Կասպից ծովի կարգավիճակի շուրջ երեք կասպիցծովյան երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի դիրքորոշումներն արդեն համաձայնեցված են: Այդ գագաթնաժողովը կարևոր դեր է խաղացել այդ դիրքորոշումն Իրանի դիրքորոշմանը մերձեցնելու հարցում (մնում է միայն չզիջող Թուրքմենստանը):

Թեհրանի գագթնաժողովն այդ ձևաչափում երկրորդ հանդիպումն էր: Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումն անցկացվել էր նախորդ տարի Բաքվում: Հաջորդ հանդիպումը պլնավորված է մեկ տարի անց Ռուսաստանի տարածքում:


Կարդալ ավելին JAMnews-ում